«Փոդքասըլ»-ն անվճար վեբ հարթակ է, որի օգնությամբ օգտատերը կարող է ձայնագրել և մշակել փոդքասթներ, հեռավար հարցազրույցներ և ցանկացած տեսակի լսողական նյութ։ Podcastle-ի՝ արհեստական բանականության հիման վրա ստեղծված գործիքները թույլ են տալիս կլոնավորված ձայներով գրավոր տեքստը վերածել լսողականի և հակառակը: Մեկ տարվա ընթացքում Podcastle-ը 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել միջազգային ներդրումային ընկերություններից։ Այս պահին հարթակն ունի ավելի քան 150 հազար օգտատեր։

Շարք: Ստարտափ
2021-12-23T21:15:00+04:00
Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ