Նրանք մեզ հետ են, մեր կողքին: Նկարիչ են, երաժիշտ, գրող, հոգևորական, գիտնական, բժիշկ, ովքեր ամբողջ կյանքում արժեք են ստեղծում բոլորի համար, մարդիկ, ում գործը չի պարագծվում ներկա ժամանակով:
Նրանց պետք է ճանաչել, նրանց պետք է տեսնել իրենց ստեղծագործության ակունքում, պետք է իմանալ՝ ինչ են մտածում երեկվա, այսօրվա ու վաղվա մասին, մարդու, բնության և Աստծո մասին:
Հենրիկ ԷդոյանԵս իմ հնարավորությունների ընդամենը տասը, քսան տոկոսով եմ աշխատել, եթե ժամանակը հետ տրվեր, ես ավելին կանեի: Սակայն մենք այն ենք, ինչ արել ենք»,-խոստովանում է բանաստեղծական և գրականագիտական տասնյակ գրքերի հեղինակ Հենրիկ Էդոյանը: Հաղորդումը բանաստեղծի աշխարհընկալման, նրա ստեղծագործական ընթացքի մասին է: |
|
Վիլեն Մարտիկյան19 տարեկանում նա Խորհրդային Հայաստանի ամենահեղինակավոր թերթերից մեկի` Ավանգարդի» Արվեստի և գրականության բաժնի քարտուղարն էր, 25 տարեկանում՝ Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադիրը: Այժմ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի խորհրդական է:
|
|
Սվետլանա ԳրիգորյանՄենք միշտ ուզում ենք ձեզ վրա տպավորություն թողնել մեր լավ խաղով, մանավանդ, եթե դերը լավ է ստացվում: Այդ մոգական ուժն է, որ ձեզ պահում է մեզ հետ, թե չէ դուք ի~նչ եք կորցրել մեզ նայելով...»:
|
|
Հենրիկ ՄամյանՆրա պատկերներով ենք մենք տեսել Լևոն Շանթի Հին Աստվածները», Դանիել Վարուժանի Հարճը», Լերմոնտովի Մծիրին», Թումանյանի Անուշը», Իսահակյանի և Չարենցի հերոսներին: Նկարչի աշխատանքները զարդարում են նաև Արցախի, Օշականի, Տաշիրի, Սիսիանի եկեղեցիները: Զինվոր, մշակ» Հենրիկ Մամյանի հեռուստադիմանկարը օգնում են ներկայացնել նկարչի ընկերները, գործընկերները, դուստրը: |
|
Բորիս ՊեպանյանԱյս տղան ծնվել է մեր ժանրի համար»,- տեսնելով Բորիս Պեպանյանին` ասել է ՀՀ ժող. արտիստ, հայ բեմի մեծ կատակերգակ Կարպ Խաչվանքյանը: Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո Բորիս Պեպանյանն արդեն շուրջ 40 տարի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում է: Իր խաղացած մեծ ու փոքր դերերի, երիտասարդ տարիների, ներկա աշխատանքի ու ապագայի սպասելիքների մասին է վաստակավոր դերասանին նվիրված այս հաղորդումը: |
|
Արամ Ղարաբեկյան1996 թ. թողնելով Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ Արամ Ղարաբեկյանը վերադառնում է Հայաստան: Հայրենիքում նրան վստահվում է Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային նվագախմբերը միավորելու և մեկ նվագախումբ ստեղծելու պատասխանատվությունը: Կարճ ժամանակ անց նվագախումբը գործուն դերակատարություն է ձեռք բերում երկրի երաժշտական կյանքում: Հայ ունկնդրի հիշողության մեջ վառ են Արամ Ղարաբեկյանի կազմակերպած համերգները: 2014 թ. հուվարի 11-ին երաժշտական աշխարհը ծանր կորուստ ունեցավ. Միացյալ նահանգներում անվանի դիրիժորը հանկարծամահ եղավ: |
|
Հարություն ՉալիկյանՀումորը կյանքի աղն է». համոզված է ծաղրանկարիչ Հարություն Չալիկյանը: Նրա ծաղրանկարներում մարդիկ երևում են իրենց բնավորության ամենացայտուն և ամենագաղտնի կողմերով: Նրա հայացքից չեն վրիպում քաղաքական և հասարակական գործիչներ, արվեստագետներ և մշակույթի գործիչներ: |
|
Անդրանիկ ՔոչարՌոլեյֆլեքսի 3-րդ սերնդի լուսանկարչական ապարատը միշտ նրա հետ էր, նկարում էր աննկատ, չէր սիրում ուշադրություն գրավել: Մինչ իր փնտրած ակնթարթը գտնելը, երկար էր մտմտում: |
|
Մարտին ԱհարոնյանՄարտին Ահարոնյանը կարծում է, որ իր բոլոր երգերն ունեն ինքնուրույն ճակատագիր: Պրոֆեսիոնալ նկարչին այսօր ճանաչում են հեղինակած երգերով ու երաժշտությամբ: Մարտին Ահարոնյանը երաժշտությունն արվեստներից ամենահոգևորն է համարում: |
|
Սոս ՍարգսյանՀՀ ժող. արտիստ Սոս Սարգսյանի մտորումներն ու խոհերը անցած ուղու, մտահոգությունները մերօրյա արվեստի, թատրոնի ու կյանքի մասին:
|
|
Արմեն ԲլբուլյանԱրմեն Բլբուլյանն այնքան վաղուց է երաժշտական գործիքներ պատրաստում, որ իրեն առանց կիթառի չի հիշում: Նրա՝ 100-ից ավելի գործիքներով աշխարհում հայտնի շատ երաժիշտներ են նվագում: Վարպետի բոլոր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են: Արմեն Բլբուլյանը միակ հայ կիթառագործն է, ով տարիներ շարունակ մասնակցում է ԱՄՆ-ում անցկացվող NAMM» երաժշտական գործիքների միջազգային ցուցահանդեսին: Արմեն Բլբուլյանը կիթառի երկու մոդելի հեղինակային իրավուք ունի. առաջինը` առանց լադի չորս օկտավայով գործիքներն են, իսկ երկրորդը`ութ լարանի բաս կիթառն է: |
|
Ալբերտ ԱզարյանՍպորտում նրա արձանագրած հաջողությունները քչերին է հասանելի: Անվանի մարմնամարզիկ, Օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ մարզիչ Ալբերտ Ազարյանը հետաքրքիր դրվագներ է պատմում իր կյանքի և հաղթանակների մասին: |