Արմեն Բլբուլյանն այնքան վաղուց է երաժշտական գործիքներ պատրաստում, որ իրեն առանց կիթառի չի հիշում: Նրա՝ 100-ից ավելի գործիքներով աշխարհում հայտնի շատ երաժիշտներ են նվագում: Վարպետի բոլոր գործերը բացառապես ձեռքի աշխատանք են: Արմեն Բլբուլյանը միակ հայ կիթառագործն է, ով տարիներ շարունակ մասնակցում է ԱՄՆ-ում անցկացվող NAMM» երաժշտական գործիքների միջազգային ցուցահանդեսին: Արմեն Բլբուլյանը կիթառի երկու մոդելի հեղինակային իրավուք ունի. առաջինը` առանց լադի չորս օկտավայով գործիքներն են, իսկ երկրորդը`ութ լարանի բաս կիթառն է:
Շարք: Նվիրյալ անձեր
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան
,
Ռեժիսոր Լուսինե Բալյան,
Օպերատոր Վարդգես Մանուկյան2013-06-28T15:20:21+04:00
Telecast type: Հաղորդաշար