Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Կոշի սուրբ Գևորգ եկեղեցի


Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ մասունք է տեղափոխվում սուրբ Գեւորգ եկեղեցի. անցյալ տարի էլ ուխտավորները հաղորդակցվել են սուրբ Գևորգ զորավարի մասունքի հետ: Պատարագին ներկաները՝ խաչի կնքահայր, բարերարներ, ուխտավորներ հաղորդվել են մասունքին։

 

Կեղծված ձայնագրության հիմքով Բագրատ սրբազանի պաշտպանը բացարկ է հայտնել մեղադրող կողմին


Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է, որ «երկու հոգու գյուլլելու, 15 հոգու բանտ նստեցնելու և ավտոբուս վառելու» մասին հայտնի ձայնագրության մեջ սրբազանին վերագրվող արտահայտությունները կեղծիք են։ Հովհաննես խուդոյանին միացել են նաեւ մյուս պաշտպանները։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատախազներին հայտարարած բացարկի միջնորդությունը մերժել է: «Սրբազան պայքարի» գործով Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին։

Դատարանը Միքայել Սրբազանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ին


Հանրային մեղադրողը Միքայել Սրբազանի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չի ներկայացրել և միջնորդել է սրաբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանները համարում են, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում իշխանությունը։

Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի


Վարագա սուրբ խաչի տոնին առաջին անգամ Մայր Աթոռից Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվել են դեպի եկեղեցի: Պատարագը մատուցել է Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր տեր Շնորհք աբեղա Պալոյանը: Պատարագին երգել են Ղազարավանի մենաստանի միանձնուհիները:

Հովհաննավանքում տոնական Պատարագով նշել են Սուրբ Գեւորգ զորավարի հիշատակության օրը


Քահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների:

Լույս է տեսել Արցախի թեմի Մատենաշարի 2-րդ հրատարակությունը՝ «Արցախյան հրաշապատումներ»


Ամարասի վանքի, Ծիծեռնավանքի, Գտչավանքի ու Արցախի բազմաթիվ սրբավայրերի մասին պատմական փաստերին զուգահեռ՝ գրքում ներկայացված են դրանց վերաբերյալ բազմաթիվ հրաշքներ, ինչպես նաև արցախահայերի հավատի, անձնական հոգևոր ապրումների մասին վկայող հրաշապատումներ: Գիրքը լույս է տեսել անգլեն և հայերեն: Այն Արցախի թեմի և «Դիալոգ» ՀԿ նախաձեռնությունն է, որը հրատարակվել է «Թուֆենկյան հիմնադրամի» և «Save Armenia» կազմակերպության հովանավորությամբ:

Հակոբոս Տեառնեղբոր մասունքը տեղափոխվել է Ծովինարի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Ուխտավորները խաչերթով գնացել են գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ տոնական պատարագով նշելու եկեղեցու ուխտի 13-րդ տարին: Մինչեւ այդ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդը Հակոբոս Տեառնեղբոր մասունքով պատերազմում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ հոգեհանգստի կարգ է կատարել՝ խնդրելով սրբի բարեխոսությունը նահատակ զինվորների հոգիների հանգստության համար: Կատարվել է նաև Անդաստանի կարգ՝ հայրենիքի խաղաղության համար:

Նկարիչների միությունում զոհված զինծառայողի մայրը որդուն նվիրված ցուցահանդես է կազմակերպել


Նկարիչների միությունում բացվել է «Խոստացած վերադարձ» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռուբեն Պողոսյանի հիշատակին։ Այս օրերին լրանում է Ռուբենի 25-ամյակը։ Կտավների հեղինակը Ռուբենի մայրն է՝ Անուշ Մելիքյանը, որին զավակի կորստի վիշտը օգնել է հաղթահարել եկեղեցին։ Նուբարաշենի հովվության քահանան՝ տեր Բարդուղիմեոսը, նախ վիրտուալ հարթակում աղոթքի ու հոգևոր զրույցների միջոցով եկեղեցու շուրջ է համախմբել որդեկորույս մայրերին, հետո պատարագներին ու ուխտագնացություններին մասնակցությամբ են փորձել միասին հաղթահարել ցավը:

Խաչվերացի տոնին ավելի քան 60 երեխա է մկրտվել Գեղարքունիքում


Խաչվերացի տոնին Գեղարքունյաց թեմի երեք եկեղեցիներում՝ Մաքենյաց վանքում, Վարդենիսի և Մեծ Մասրիկ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցիներում մկրտվել է ավելի քան 60 երեխա, որոնք մասնակցել էին թեմում կազմակերպված աստվածաշնչի դասընթացներին: Շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանը մկրտվողներին նվիրել է մկրտության խաչեր ու Սուրբ Գիրք։

 

Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի


4-րդ դարում կառուցված եկեղեցին, որ երկրաշարժի հետեւանքով ավերվել է, մի քանի փորձերից հետո վերականգնվել է միայն 2022 թվականին եւ նուն տարում՝ Խաչվերացի տոնին օծվել։ Այս տարի նշվել է եկեղեցու վերաօծման երրորդ տարեդարձը։ Եկեղեցին սկսել են վերակառուցել 2020 թվականին Մադոյան ընտանիքի բարերարությամբ։

 

Ներքին Բազմաբերդում կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին


Կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին սկսել են կառուցել 90-ականներից։ Եկեղեցու հիմքերն օծել է Գարեգին Առաջին հայրապետը։ Մինչև 2000-ականների սկիզբը ընդհատումներով շարունակվել են եկեղեցու շինարարությունը, որոնք այդ ընթացքում հոգում էին բազմաբերդի բնակիչներ Հենզել Եղիազարյանը, Ֆրրիկ և Իզաբել Խաչատրյանները: Այժմ եկեղեցին իր ավարտուն տեսքն է ստանում ստամբուլահայ գործարար, բարերար Եփրեմ Բաղեշյանի հովանավորությամբ:

 

Արցախի անկախության օրը Եռաբլուրում օծվել եւ բացվել է «Արցախի կանչը» հուշակոթողը


Հուշակոթողն օծել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այն նվիրված է արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի կենտրոնում գլխավոր՝ 7 մետր բարձրությամբ սպիտակ մարմարե կոթողն է, հարակից՝ երկու խաչքարերը: Կարմրագույն տուֆե խաչքարը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների հիշատակին, սպիտակ մարմարե խաչքարը՝ հավերժացնում է Արցախում հանգչող բոլոր նահատակների ու անհետ կորածների հիշատակը: