|
Սրբազան պայքարի գործով հրապարակված ձայնագրության տարածման համար դեռևս վարույթ չի նախաձեռնվելՍրբազան պայքարի գործով պաշտպանները վկայակոչելով մարդու Իրավունքների եվրոպական կոնվենցիայաի դրույթները, պնդում են, որ այս քրեական վարույթը քաղաքական նպատակ է հետապնդում: Բագրատ սրբազանը դատարանին հիշեցրել է, որ շուրջ երկու ամիս է՝ ինքը դատարանից հրապարակային հայտարարություն է արել այն մասին, որ Սրբազան պայքարի վարույթում կան դեպքերի, խոսքերի, իրադարձությունների նենգափոխումներ և իր այս հայտարարությունների վերաբերյալ մինչև հիմա որևէ իրավական գործընթաց չի նախաձեռնվել: |
|
Պրոբացիոն ծառայությունը զանգերին չի պատասխանել, որպեսզի մեղադրյալը տեղափոխվի հիվանդանոց«Սրբազան Պայքարի» գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի առողջական վիճակը վատացել է, գլխի շրջանում ցավեր է ունեցել: Ժամանել է շտապօգնության ծառայությունը և առաջարկել Արշակյանին տեղափոխել հիվանդանոց, սակայն Արշակյանի ընտանիքը պրոբացիոն ծառայության հետ հեռախոսակապ հաստատել այդպես էլ չի կարողացել: Ընդմիջումից հետո Արշակյանը ներկայացել է դատարան: Առողջական վիճակով պայմանավորված՝ դատարանն ավելի վաղ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխարիներ էր տնային կալանքով: |
|
Արտաշատի տոնն ու Ս. Հովհաննես եկեղեցու ուխտի օրըՀոկտեմբերի 18-ին նշվեց Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցու ուխտի օրը և օծման 10-ամյակը: Այդ օրը Հայ Առաքելական սուրբ եկեղեցում նշվում է նաև Ավետարանիչների՝ սուրբ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի տոնը: Ս. Էջմիածնից եկեղեցի բերվեց սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը: |
|
«Սրբազան պայքարի» մասնակիցների գործով դատական նիստը․ 16.10.25«Սրբազան պայքարի» մասնակիցների գործով հերթական` հոկտեմբերի 16-ի դատական նիստը ընթացավ դռնփակ ռեժիմով: |
|
Երեկոյան ժամերգության ավարտին Էրեբունու Սուրբ Մեսրոպ եկեղեցուց սկսվել է ուխտերթՔահանաների առաջնորդությամբ հավատացյալները քայլել են մինչև Էրեբունի թանգարանի մոտ, այնուհետև վերադարձել եկեղեցի: Վերադարձի ճանապարհին ուխտավորներն ավելացել են։ Ուխտերթի ավարտին եկեղեցու բակում կատարվել է Անդաստանի կարգ: Քահանան խաչով, Ավետարանով օրհնել է երկրի չորս կողմերը, Տիրոջից օրհնություն և խաղաղություն է խնդրել: |
|
Պաշտպանները միջնորդել են Սրբազան պայքարի մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելՊաշտպանական կողմը հանցակազմի բացակայության հիմքով՝ պայքարի բոլոր 18 աջակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու միջնորդություն է ներկայացրել դատարանին։ Նա ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնյաների մանիպուլիացիաները, մերձիշխանական լրատվամիջոցների հրապարակումները, իրար հաջորդող խուզարկությունները: |
|
Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Կոշի սուրբ Գևորգ եկեղեցիԱմենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդի նախաձեռնությամբ՝ արդեն երկրորդ տարին է, ինչ մասունք է տեղափոխվում սուրբ Գեւորգ եկեղեցի. անցյալ տարի էլ ուխտավորները հաղորդակցվել են սուրբ Գևորգ զորավարի մասունքի հետ: Պատարագին ներկաները՝ խաչի կնքահայր, բարերարներ, ուխտավորներ հաղորդվել են մասունքին։ |
|
Կեղծված ձայնագրության հիմքով Բագրատ սրբազանի պաշտպանը բացարկ է հայտնել մեղադրող կողմինԲագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է, որ «երկու հոգու գյուլլելու, 15 հոգու բանտ նստեցնելու և ավտոբուս վառելու» մասին հայտնի ձայնագրության մեջ սրբազանին վերագրվող արտահայտությունները կեղծիք են։ Հովհաննես խուդոյանին միացել են նաեւ մյուս պաշտպանները։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատախազներին հայտարարած բացարկի միջնորդությունը մերժել է: «Սրբազան պայքարի» գործով Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին։ |
|
Դատարանը Միքայել Սրբազանի գործով դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 3-ինՀանրային մեղադրողը Միքայել Սրբազանի պատիժը մեղմացնող կամ ծանրացնող որևէ հանգամանք չի ներկայացրել և միջնորդել է սրաբազանի նկատմամբ կիրառել ազատազրկում պատժամիջոցը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։ Պաշտպանները համարում են, որ Միքայել Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացնում իշխանությունը։ |
|
Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցիՎարագա սուրբ խաչի տոնին առաջին անգամ Մայր Աթոռից Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել Քրիստոսի խաչափայտի մասունքը: Քահանաների ուղեկցությամբ ուխտավորները շարժվել են դեպի եկեղեցի: Պատարագը մատուցել է Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր տեր Շնորհք աբեղա Պալոյանը: Պատարագին երգել են Ղազարավանի մենաստանի միանձնուհիները: |
|
Հովհաննավանքում տոնական Պատարագով նշել են Սուրբ Գեւորգ զորավարի հիշատակության օրըՔահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների: |
|
Լույս է տեսել Արցախի թեմի Մատենաշարի 2-րդ հրատարակությունը՝ «Արցախյան հրաշապատումներ»Ամարասի վանքի, Ծիծեռնավանքի, Գտչավանքի ու Արցախի բազմաթիվ սրբավայրերի մասին պատմական փաստերին զուգահեռ՝ գրքում ներկայացված են դրանց վերաբերյալ բազմաթիվ հրաշքներ, ինչպես նաև արցախահայերի հավատի, անձնական հոգևոր ապրումների մասին վկայող հրաշապատումներ: Գիրքը լույս է տեսել անգլեն և հայերեն: Այն Արցախի թեմի և «Դիալոգ» ՀԿ նախաձեռնությունն է, որը հրատարակվել է «Թուֆենկյան հիմնադրամի» և «Save Armenia» կազմակերպության հովանավորությամբ: |












