Ավելի քան 200 երեխա մասնակցել է բակային հոգեւոր ճամբարի


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նախաձեռնությամբ և «Կամրջակ» սոցիալ-բարեգործական ՀԿ հովանավորությամբ՝ Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ Առաջնորդանիստ եկեղեցում իրականացվել է բակային-հոգևոր ճամաբար, որին մասնակցել է 7-12 տարեկան ավելի քան 200 երեխա: ճամբարականների բազմազբաղ առօրյայի կարևոր մաս են կազմել հոգևոր թեմաներով զրույցները:

Oգոստոսի 17-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին կնշի Աստվածամոր վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը


Տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտի և երկինք վերափոխման հիշատակին: Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը և հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով՝ վերապրելով տոնի ուրախությունը:

 

Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Բերքառատի սուրբ Նշան եկեղեցի և պատարագ մատուցվել


Արագածոտնի թեմի Բերքառատ գյուղը նշել է սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձը: Խորհրդային տարիներին եկեղեցին քանդվել է։ Սուրբ Նշանը հայրենի գյուղում Ամիրխանյան ընտանիքն է կառուցել։ Տիրոջ խաչափայտի մասունքը եկեղեցում մնացել է մինչև կեսօր:

Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին


Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղում։ Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին: 19-րդ դարի 30-ականներին գյուղը վերաբնակեցվել է հայ գաղթականներով, որոնք էլ կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցել են սուրբ Հակոբ եկեղեցին:

 

Հնագետները Վաղարշապատում սկսել են սուրբ Մարիանե միանավ բազիլիկ եկեղեցու պեղումները


Պեղումների ընթացքում բացվել են եկեղեցու հյուսիսային պատի հիմքերը։ Ըստ մասնագետների նախնական ենթադրության՝ ավերման պատճառը պատերազմներն ու արշավանքներն են եղել: Հուշարձանի հյուսիս-արևելյան տարածքից գտնվել է խեցե 6 կարաս։ Կարասներից երկուսը ժամանակի ընթացքում վնասվել են:

Կայացել է Արամ Շահբազյանի «Անանուն բարձունքի առումը» վավերագրակն ֆիլմի պրեմիերան


Ֆիլմը պատմում է արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի՝ Մարջանլու տեղանքի բարձունքներից մեկը պաշտպանող 25-րդ գումարտակի սխրագործության մասին: Ռազմավարական կարևոր նշանակության Անանուն բարձունքը պաշտպանել են մայոր էդգար Մաթևոսյանի՝ Մաթոսի հրամանատարության տակ գտնվող զինծառայողները։ Զինվորների մի մասը ընդմիշտ մնացել են Բարձունքում, որոշները ՝ վիրավորվել և փրկվել են։ Ֆիլմը հեղինակները պատրաստվում են ներկայացնել միջազգային փառատոններին։

 

Տիրոջ խաչափայտի մասունքը տեղափոխվել է Արագածի սուրբ Աստվածածին եկեղեցի


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին Պատարագ է մատուցվել Արագածոտնի թեմի Արագած գյուղի սուրբ Աստվածածին եկեղեցում: Պատարագիչ հոգևորականը անդրադարձել է Պայծառակերպության ավետարանական դրվագին և խոսեց Աստծու հետ հաղորդակցվելու համար աղոթքի զորության մասին։

 

«ՀԲԸՄ ֆոկուս 2025» ծրագրի մասնակիցները ծառեր են տնկել Մալաթիայի Հայորդյաց տան բակում


Ծառատունկը նախաձեռնել է ՀԲԸՄ-ը։ Ծառերն անհատույց տրամադրել է Armenian tree preject բարեգործական հիմնադրամը: Մասնագետները նախապես ուսումնասիրել էին տարածքը և առաջարկել տեղի կլիմային համապատասխան, սակավ խնամք պահանջող բույսեր:

 

Նորքի ՀՏ սաները ցուցահանդեսում ներկայացրել են իրենց աշխատանքները


Ցուցադրվել են կիրառական արվեստի դասարանների աշխատանքները՝ խեցի, գեղանկար, գորգ, կարպետ, մաքրամե, բատիկա: Հայորդյաց տներում սկսվել են ամառային արձակուրդները և մինչ սաները կհեռանան ցուցահանդեսից, սպիտակ պաստառի վրա գրում են իրենց մաղթանքները՝ հավատով, որ դրանք իրականություն կդառնան նոր ուսումնական տարում:

 

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է տոնական պատարագ


Երեւանի Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ոչ միայն նշխարների գյուտի տոնին, այլեւ ամեն օր հնարավոր է հաղորդակցվել Լուսավորիչ հայրապետի մասունքներին, որ տեղադրված է մուտքի մոտ՝ ամպհովանու տակ: Եկեղեցու օծումը կատարվել է 2001թ.-ին՝ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ, Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին:

Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում մատուցվել է պատարագ գերյալների ու ազատազրկվածների համար


Հոգևոր հայրերը հորդորել են աղոթել երկրի խաղաղության և միասնության համար: Այս օրերին մատուցվող պատարագները գերյալների, հոգևոր հայրերի ազատության և հասարակական համերաշխության համար են: Հունիսի 5-ին, Հայ առաքելական եկեղեցում պատարագ կմատուցվի սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնի առիթով: Ժամանակի փորձություններին դիմակայելու և հավատի ուխտը նորոգելու համար՝ հոգևոր հայրերը բոլորին աղոթքի են կոչել:

 

Ապարանի Մելիք գյուղում նշել են Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 30-ամյակը


Արդեն երկրորդ տարին է՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ այս օրը Մայր Աթոռից եկեղեցի է տեղափոխվում սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը և պատարագ մտուցվում: Եկեղեցին Խորհրդային իշխանությունների հրամանով փակվել և չի գործել մոտ 60 տարի: Անկախացումից հետո բնակիչները խանդավառությամբ սկսել են եկեղեցու բարեկարգումը: