Հաֆեզի հմայքն ու գաղտնիքներըԻրանցի նշանավոր բանաստեղծ Հաֆեզի գազելներն ու քառյակները դարեր շարունակ հմայել են ընթերցողներին ամբողջ աշխարհում: Դրանց խորհրդավոր աշխարհով ներշնչվել են Գյոթեն ու Պուշկինը, նաև մեր հեղինակները՝ Չարենցը, Իսահակյանը, Կապուտիկյանը: 2024 թվականին հրատարակվեց Հաֆեզի հայերեն նոր թարգամանությունը: Իրանցի մեծ բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը: |
|
Գրքի երևանյան փառատոնը. հերթական, բայց…Այս տարի Գրքի երևանյան փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 6-8-ը: Գրքասեր ու ընթերցասեր հանրությանը հնարավորություն կունենա ծանոթանալու նոր հրատարակություններին, մասնակցելու գրական տարբեր միջոցառումների ու շնորհանդեսների: Նաև ավանդաբար փառատոնի գործունեության, նշանակության, դրա շրջանակում անցկացվող գրական մրցույթի հետ կապված բազում հարցեր են առաջանում, որոնք էլ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրքի երևանյան փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը: |
|
Մայր Արաքսի ափերով. հայրենի գետերը գրականության մեջ, մաս 2Հայ գրականության մեջ հիշատակվող գետերը՝ Արաքս, Դեբեդ, Տղմուտ, Արածանի, Ախուրյան, Գետառ և այլն տարբեր ժամանակներում ունեն իրենց ուրույն նշանակությունը՝ կյանքի ակունքից, մինչ ժամանակի խորհրդանիշ: Որո՞նք են այս պատկերների հիմնական յուրահատկությունները: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մայր Արաքսի ափերով. հայրենի գետերը գրականության մեջ, մաս 1Ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային գրականության ու բանահյուսության մեջ «հոսում» են մեծ ու փոքր գետեր, որոնք գրքերում շատ ու տարբեր նշանակություն ու գործառույթներ ունեն: Ի՞նչ են խորհրդանշում գետերն ընդհանրապես ու հայրենի գետերը՝ մասնավորապես, գրականության մեջ: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մանկապատանեկան գրականությունն այսօր. ի՞նչ կարդան մեր երեխաներըԹեպետ շատ առումներով մեր կյանքն ու կենցաղավարությունը շատ է փոխվել, բայց, այնուամենայնիվ, ամառային արձակուրդները դեռևս շարունակում են ընկալվել որպես մանուկների ու պատանիների համար գիրք կարդալու լավագույն ժամանակահատված: Այլ հարց է՝ հրատարակիչները, գրողներն ու թարգմանիչները կարողանո՞ւմ են ապահովել նրանց համապատասխան գրքերով: Ի՞նչ և ինչպե՞ս է այսօր հրատարակվում մանուկների ու պատանիների համար: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և մանկագիր, թարգմանիչ Նունե Թորոսյանը: |
|
Հայերեն գրքեր, որոնք չեն խանգարի արձակուրդինԻ՞նչ կարդալ ամառային արձակուրդներին կամ հանգստի վայրերում. Սովորաբար այս հարցը առաջանում է դպրոցական արձակուրդներին, բայց մեծահասակները նույնպես ուղղորդող ցանկերի կարիք են ունենում։ Ի՞նչ կարդալ հանգստյան տներում, սարերում, ծովափերում և այլուր: Արձակուրդին չխանգարող գրքերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Վարք Ակսել ԲակունցիԼրացավ հայ մեծ արձակագիր Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը: Ապրելով ու ստեղծագործելով բարդ ու ողբերգական ժամանակներում, Բակունցն իր գործունեության բոլոր որոտներում ցույց է տվելի հայրենասիրության ու նվիրումի օրինակներ, նպաստել հայ գրականության, գրահրատարաչության ու գյուղատնտեսության զարգացմանը: Ինչպիսի՞ն էր Բակունցը որպես գրող, գյուղատնտես, թարգմանիչ և հայ մարդ: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Մեծահասակաների գրականության փոքրիկ հերոսները, մաս 2Հայ գրականության դասական ու ժամանակակից գործերում փոքրահասակ հերոսները ավանդաբար մեծահասակներից քիչ են տարբերվում։ Նրանք ծանրաբեռնված են կենցաղային, սոցիալական, երբեմն նույնիսկ քաղաքական հոգսերով ու գաղափարներում։ Ինչպե՞ս և ե՞րբ է երևում նրանց մանկականությունը և կա՞ այն արդյոք։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեծահասակաների գրականության փոքրիկ հերոսները, մաս 1Հայ և համաշխարհային մանկապատանեկան գրականությունը սիրելի ու աստղային մանուկ հերոսների պակաս չունի։ Սակայն շատ են նաև մեծահասակների համար նախատեսված գրքերը, որտեղ գլխավոր գործող անձերը կրկին երեխաներն են: Ինչո՞ւ են հեղինակներն ընտրում մանուկ հերոսների, ինչպե՞ս է հնարավոր նրանց հայացքով, խոսքով ու վարքով ներկայացնել մեծ ու կարևոր գաղափարներ: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Զահրատ-100Այս տարի լրանում է պոլսահայ բանաստեղծ Զահրատի ծննդյան 100 ամյակը։ Թուրքիայում գրաքննության պայմաններում ինչպե՞ս կայացավ բանաստեղծ Զահրատը, ի՞նչ առանձնահատկություներ ունի պոլսահայ պոեզիան և ո՞ր գեղարվեստական յուրահատկություններով է առանձնանում Զահրատի պոեզիան։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |
|
Ինչո՞ւ և ինչպե՞ս պատկերապատել «Սասունցի Դավիթը»«Սասնա ծռեր» էպոսը մենք պատկերացնում ենք Հակոբ Կոջոյանի, Երվանդ Քոչարի, Արամ Իսաբեկյանի և շատ այլ նկարիչների նկարազարդումներով: Էպոսի կերպարների խորհրդանիշ դարձած պատկերները և, իհարկե, բնագիրը մեզ հաճախ թույլ չեն տալիս նորովի պատկերացնելու հերոսներին, էլ առավել՝ մեր ազգային էպոսն ընկալելու նոր ձևաչափերում, օրինակ՝ պատկերապատման կամ կոմիքսի: Ինչո՞ւ և ինչպե՞ս պատկերապատել «Սասունցի Դավիթը»: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և նկարիչ Տիգրան Մանգասարյանը: |
|
Պոեմ իմ մասին․ Վարդան ՀակոբյանՎարդան Հակոբյանը 70֊ականներին սկզբին ասպարեզ մտելով շարունակում էր հայ պոեզիայի ավանդական ճանապարհը։ 1990֊ականների վերջերից սկսած փոխվեց նրա ստեղծագործությունը՝ ստանալով մոդեռնիստկան երանգներ։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի արցախցի սիրված բանաստեղծի պոեզիան, ինչի մասին էր գրում ու լռում Վարդան Հակոբյանը։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։ |