«Սասնա ծռեր» էպոսի հայտնությունը1873 թ. Գարեգին վարդապետը Սրվանձտյանցը Մշո Առնիստ գյուղում Տարոնցի Կրպոյից գրառում է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության առաջին տարբերակը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» անունով, որը հրատարակում է 1874 թ. Կ․Պոլսում՝ «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» վերնագրով գրքում: Այս ժողովածուն կարևորագույն նշանակություն է ունենում ազգային էպոսի ու հայոց բանահյուսական գանձարանի այլ նյութերի հետագա գրառման ու ուսումնասիրության համար։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում «Գրոց և բրոց. Սասունցի Դաւիթ կամ Մհերի դուռ» գրքի նշանակության մասին զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Պարույր Սևակի 100-ամյակը2024 թ. լրանում է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Հայ գրականության այս նշանակալի հոբելյանը հնարավորություն է վերստին ու նորովի ընթերցելու մեծ բանաստեղծի պոեզիան, նոր հրատարակություներով ու ուսումնասիրություններով արժևորելու նրա գրականությունը: Ի՞նչ ակնկալիքներ կան սպասվող հոբելյանական միջոցառումներից: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Չարենցի երկերի առաջին հատորը2023 թ. վերջին ընթերցողի սեղանին դրվեց Եղիշե Չարենցի երկերի գիտական հրատարակության առաջին հատորը: Ի՞նչ նորություններ է բերում այս հրատարակությունը, ի՞նչ կարող է այն տալ մեծ բանաստեղծի երկերի հանրահռչակմանը, կարո՞ղ է խթանել նոր ուսումնասիրություններ: «Զուգահեռ ընթերցումներ»-ում այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Սուրբ Ծնունդն ըստ շարականների ու տաղերիՇարականը կամ օրհներգը մեր հոգևոր-եկեղեցական երաժշտության հիմնական տեսակն է, միաժամանակ, հայալեզու բանաստեղծության հնագույն ժանրերից է։ Օրհներգերի հնագույն օրինակների հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Մովսես Խորենացին, Հովհան Մանդակունին։ Քրիստոնեական տարվա առաջին ու մեծ տոնին՝ Սուրբ Ծնունդին նվիրված օրհներգեր են հեղինակել մեր շատ շարականագիրներ։ Այս ստեղծագործություններում գերիշխում են Փրկչի ծննդյան ոգեշնչող ու տոնական տրամադրությունը, Սուրբ Աստվածամոր ու Մանուկ Հիսուսի նկատմամբ հիացումի մոտիվները։ Սուրբ Ծննդյան օրհներգերն ու ավետիսները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ. Լևոն Բաշալյան, «Կաղանդ»Սուրբ Ծննդյան կամ «կաղանդային» պատմվածքները մինչև 20-րդ դարի 10-ական թվականները սիրված ու տարածված էին արևմտահայ իրականության մեջ: Նորավիպագրությունը յուրաքանչյուր նոր տարի սկսում էր «կաղանդային» նովելներով: Ժամանակի մամուլում տպագրվող տարվա առաջին գործերը, տոների խորհուրդներին համապատասխան, արծարծում էին բարեգթության, կարեկցանքի, եղբայրասիրության, խեղճերի և ճնշվածների նկատմամբ գթասրտության, զղջումի և դարձի, նոր սկզբի ու կյանքի նորոգության, նաև ազգային թեմաներ: Այդպիսի մի գողտրիկ պատմվածք է Լևոն Բաշալյանի «Կաղանդը»: Պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
«Նարեկի» արդիականությունըԻնչո՞վ է արդիական «Նարեկն», ինչո՞վ կարող է այն այսօր օգնել մեր ժողովրդին ու ամբողջ աշխարհի քրիստոնյաներին, կյանքի ի՞նչ ճանապարհներ է մատնանշում միջնադարում գրված «Մատյանը ողբերգությանը»։ Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և նարեկացիագետ Արուսյակ Թամրազյանը: |
|
Ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեց «Նարեկը»Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգութեան» երկը դարեր շարունակ եղել և մնում է պաշտամունքի և ուսումնասիրության առարկա։ «Նարեկն» ինքնատիպ ու բացառիկ ստեղծագործություն է։ Ո՞ր միջավայրում և ինչպե՞ս ծնվեց այս ֆենոմենը, որո՞նք էին «Նարեկի» ստեղծման նպատակները և արդիակա՞ն են դրանք այսօր։ Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և նարեկացիագետ Արուսյակ Թամրազյանը: |
|
Հրաչյա Թամրազյանի զվարթ գիտությունըԼրացավ Հրաչյա Թամրազյանի ծննդյան 70-ամյակը: Սիրված բանաստեղծի գործերն իրենց յուրահատուկ տոնայնությամբ ու ձևաբովանդակային յուրահատկություններով առանձնանում են հայ արդի պոեզիայում: Բանաստեղծություններին իրենց հիմնական մոտիվներով կարծես թե վերացարկված են իրականությունից, սակայն ուշադիր ընթերցմամբ դրանք այժմեական են թվում միշտ: Հր. Թամրազյանի ստեղծագործության առանձնահատկությունների շուրջ զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Արմեն Ավանեսյանը: |
|
Դերենիկ Դեմիրճյանի հայըԴերենիկ Դեմիրճյանի «Հայը» էսսեն առաջին անգամ հրապարակվել է 1920 թ. մամուլում: Հետագայում ընդգրկվել է հեղինակի Երկերի 14-րդ հատորում, սակայն «մկրատված»։ Էսսեն թեմատիկ առումով ու տոնայնությամբ տարբերվում է Դեմիրճյանի մյուս գործերից և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում «Հայը» էսսեն քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ. Սուսաննա Հարությունյան, «Էգ քամիների ոռնոցը»Արձակագիր Սուսաննա Հարությունյանի վեպերը, վիպակներն ու պատմվածքներն ուշագրավ են արծարծած թեմաներով, ոչ այդքան «կանացի» հայացքով, կերպարակերտման հոգեբանական նրբություններով։ Ս. Հարությունյանի «Էգ քամիների ոռնոցը» պատմվածքը «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ավետիք Իսահակյանի պատմվածքները. հուշագի՞ր, թե՞ արձակագիրԱվետիք Իսահակյանը թեև առավել հայտնի է որպես բանաստեղծ, սակայն հեղինակել է նաև պատմվածքներ, որոնք հայ արձակի ինքնատիպ նմուշներ են։ Դրանք մեծ մասամբ ինքնակենսագրական բնույթ ունեն և կարող են հուշագրական կոչվել։ Ինչպե՞ս են Ավ. Իսահակյանի պատմվածքներում համատեղվում հուշն ու հորինվածքը, ինչու՞ է հեղինակը տարբեր հնարանքներով իրեն հեռացնում պատումից։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներում» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ո՞վ է Սարոյանի հայ մուկըՎիլյամ Սարոյանի արձակում շատ են հայ հերոսները։ Նրանք մի քիչ ծուռ են, միամիտ, կամային ու համառ։ Նրանք կարծես փորձում են ինտեգրվել ամերիկյան հասարակությանը, սակայն մշտապես մնում են տարբեր։ Կարծես ամերիկացի են, սակայն կապված են իրենց արմատներին, ինչպես ինքը՝ Սարոյանը։ Ինչպե՞ս է մեծ արձակագիրը լուծում այս երկվությունը, ո՞վ է հայն ըստ Սարոյանի և ի՞նչ հարաբերություններ ունի աշխարհի հետ։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |