Մեծահասակաների գրականության փոքրիկ հերոսները, մաս 1


Հայ և համաշխարհային մանկապատանեկան գրականությունը սիրելի ու աստղային մանուկ հերոսների պակաս չունի։ Սակայն շատ են նաև մեծահասակների համար նախատեսված գրքերը, որտեղ գլխավոր գործող անձերը կրկին երեխաներն են: Ինչո՞ւ են հեղինակներն ընտրում մանուկ հերոսների, ինչպե՞ս է հնարավոր նրանց հայացքով, խոսքով ու վարքով ներկայացնել մեծ ու կարևոր գաղափարներ: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Զահրատ-100


Այս տարի լրանում է պոլսահայ բանաստեղծ Զահրատի ծննդյան 100 ամյակը։ Թուրքիայում գրաքննության պայմաններում ինչպե՞ս կայացավ բանաստեղծ Զահրատը, ի՞նչ առանձնահատկություներ ունի պոլսահայ պոեզիան և ո՞ր գեղարվեստական յուրահատկություններով է առանձնանում Զահրատի պոեզիան։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ինչո՞ւ և ինչպե՞ս պատկերապատել «Սասունցի Դավիթը»


«Սասնա ծռեր» էպոսը մենք պատկերացնում ենք Հակոբ Կոջոյանի, Երվանդ Քոչարի, Արամ Իսաբեկյանի և շատ այլ նկարիչների նկարազարդումներով: Էպոսի կերպարների խորհրդանիշ դարձած պատկերները և, իհարկե, բնագիրը մեզ հաճախ թույլ չեն տալիս նորովի պատկերացնելու հերոսներին, էլ առավել՝ մեր ազգային էպոսն ընկալելու նոր ձևաչափերում, օրինակ՝ պատկերապատման կամ կոմիքսի: Ինչո՞ւ և ինչպե՞ս պատկերապատել «Սասունցի Դավիթը»: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և նկարիչ Տիգրան Մանգասարյանը:

Պոեմ իմ մասին․ Վարդան Հակոբյան


Վարդան Հակոբյանը 70֊ականներին սկզբին ասպարեզ մտելով շարունակում էր հայ պոեզիայի ավանդական ճանապարհը։ 1990֊ականների վերջերից սկսած փոխվեց նրա ստեղծագործությունը՝ ստանալով մոդեռնիստկան երանգներ։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի արցախցի սիրված բանաստեղծի պոեզիան, ինչի մասին էր գրում ու լռում Վարդան Հակոբյանը։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ի՞նչ է սովորեցնում առակը 21-րդ դարում


Առակը խրատական բովանդակությամբ, հաճախ այլաբանական, սեղմ, խորիմաստ զրույց է, կամ ոտանավոր, որը բոլոր ժամանակներում արդիական գաղափարներ է ներկայացնում: Արդյո՞ք 21-րդ դարում էլ առակները պահպանում են իրենց նշանակությունը: Հարցը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ինչի՞ մասին է իրականում «Փոքրիկ Իշխանը»


Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» ամենատարբեր ընթերցումներում մեկնաբանվում է որպես մանկական հեքիաթ՝ մեծերի ու փոքրերի հարաբերությունների մասին, սիրային պատմության այլաբանություն, հակաֆաշիստական գաղափարախոսություն, նույնիսկ էքզիստենցիալ առակ մենության մասին։ Ինչի՞ մասին է իրականում «Փոքրիկ Իշխանը»։ Գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման քննարկել են «Փոքրիկ Իշխանի» շերտերը։

Հովհաննես Շիրազ, 110-ամյակ, մաս 2


Հովհաննես Շիրազի պոեզիայի ազդեցությունը շատ մեծ էր Հայաստանում և Սփյուռքում։ Նրա՝ Հայոց ցեղասպանությանը և Արևմտյան Հայաստանին նվիրված պոեմներն ու բանաստեղծությունները մինչ օրս ընթերցողների ուշադրության կենտրոնում են։ Ինչպե՞ս բանաստեղծը կարողացավ անդրադառնալ խորհրդային շրջանում արգելված այս թեմաներին և որքանո՞վ են այս գործերն արդիական այսօր։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սամվել Մուրադյանը:

Հովհաննես Շիրազ, 110-ամյակ, մաս 1


Այս տարի լրանում է Հովհաննես Շիրազի ծննդյան 110-ամյակը։ Ինչպիսի՞ն էր Շիրազի մուտքը գրականություն, ինչպե՞ս նա կարողացավ «գործարանային», քարոզչական պոեզիայի ժամանակներում ստեղծել հայ աշուղական բանաստեղծության ավանդներով գործեր և ի՞նչ վերաբերմունք ուներ Շիրազի նկատմամբ գրական միջավայրը, մասնավորապես Եղիշե Չարենցը։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սամվել Մուրադյանը:

Վարք Դանիել Վարուժանի


Եղեռնազոհ Դանիել Վարուժանը իր կենսագրությամբ, գործունեությամբ ու ստեղծագործության առանձնահատկություններով հիացմունքի, ոգեշնչման աղբյուր է ընթերցողների համար: Նա հայ պոեզիայի ամենանշանավոր ու ինքնատիպ դեմքերից մեկն է: Դ. Վարուժանի կյանքն ու ստեղծագործությունը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Բանաստեղծությունից՝ երգ և հակառակը


Երաժշտությունը և պոեզիան արվեստի զարգացման բոլոր փուլերում սերտորեն կապված են եղել: Շատ բանաստեղծներ նաև երաժիշտներ են եղել և շատ երգահաններ՝ պոետներ: Մեր ժամանակներում նույնպես այդպիսի օրինակներ ունենք: Ինչպե՞ս է համադրվում պոեզիան երաժշտությանը, արդյո՞ք երգի բառերը բանաստեղծություն են: Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և երգահան, բանաստեղծ Նարեկ Կոսմոսը:

Մոր կերպարը 20-րդ դարասկզբի հայ պոեզիայում


Մայրերին նվիրված բանաստեղծություններ պարբերաբար հանդիպում են հայկական պոեզիայում, սակայն մայրերգությունը, որպես երևույթ ձևավորվեց 20-րդ դարասկզբի հայ բանաստեղծության մեջ՝ հատկապես Ավետիք Իսահակյանի, Վահան Տերյանի, հետագայում նաև Եղիշե Չարենցի ստեղծագործություններում: Այս թեման «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Հարության խորհուրդը տաղերում


Հայ միջնադարյան տաղերգության մեջ Սուրբ Հարության թեման գտել է իր ուշագրավ արտահայտությունը: Սուրբ Գրիգոր Նարեկացու, Սուրբ Ներսես Շնորհալու և այլ հեղինակների տաղերում ամփոփվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության հիմնական խորհուրդները՝ լույսի հաղթանակ խավարի նկատմամբ, կյանքի հաղթանակ մահվան նկատմամբ ու հոգիների հարություն։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդման շրջանակում տաղերգության մեջ Սուրբ Հարության թեման քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: