Անառակ որդու վերադարձի մասին առակի իմաստությունը


Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երեկոյան ժամերգության ավարտին Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը հավատացյալների հետ զրուցեց «Անառակ որդու վերադարձը» ավետարանական առակի և դրա խորհրդաբանության մասին։

Արտաքսման կիրակին Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում


Մեծ պահքի Արտաքսման կիրակին է, որը խորհրդանշում է անհնազանդության համար Ադամի և Եվայի արտաքսումը դրախտից: Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես եկեղեցու հոգևոր հովիվ, Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը մատուցում է իր անդրանիկ պատարագը:

44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյը՝ Զինվորի տանը


Գնդերեց Տ. Վանանդ քահանա Անդրեասյանը Մեծ Պահքի օրերին այցելում է Երևանի տարբեր հոսպիտալներում բուժվող զինվորներին: Զինվորի տանը նրան դիմավորեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները:

Յոթ մահացու մեղքերը՝ կտավի վրա


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում բացվել է Ժորա Գասպարյանի «Յոթ մահացու մեղքեր» գեղանկարների շարքի ցուցադրությունը:

Քահանայական ձեռնադրություն Սուրբ Վարդանանց տոնին


Փետրվարի 24-ին Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը քահանայական ձեռնադրության և օծման արժանացրեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող ութ սարկավագների: Պատարագը հանդիսապետում էր Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը:

Օշականի Սուրբ Սարգիս մատուռը


Օշականի Սուրբ Սարգիս քարայր-մատուռի կառուցման հստակ տարեթիվ չի պահպանվել: Հայտնի է միայն, որ այն վերջին անգամ վերանորոգվել է 1960-70 թվականներին և մշտապես դեպի իրեն է կանչում երիտասարդներին:

Արդիականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը


«SOS Արևելքի քրիստոնյաներ» հիմնադրամի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջև ստորագրված համագործակցության և նվիրատվության պայմանագրի համաձայն կարդիականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 250-ամյա տպարանը:

Անակնալ զանգեր «Բուկինիստ» գրախանութից. «Ձեր սիրելին Ձեզ գիրք է նվիրել»


Ում նախընտրել էին սիրո խոստովանություն անել գրքով, այսօր ժամը 15:00-ից, Մաշտոց 20 հասեցում գտնվող «Բուկինիստ» գրախանութում էին, մոտենում էին, ստանում նվերներն ու բացահայտում նվիրատուին:

Հարություն աբեղա Տամատյանի քարոզը Ս․ Գայանե վանքում


Կիրակի օրը սուրբ Գայանե վանքում պատարագիչը Հարություն աբեղա Տամատյանն էր: Հայր սուրբը Պոլսի պատրիարքության միաբաններից է: Անցյալ աշնանից Մայր Աթոռում է, վարդապետական ատենախոսությունն է պատրաստում:

ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումների առաջին ժողովը


Փետրվարի 4-ից Ռուսաստանի Դաշնության Կիսլովոդսկ քաղաքում մեկնարկել է ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումների առաջին ժողովը:

Մեկնարկել են ՀԵՀԵՄ տարածաշրջանային ֆորումները


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման տարածաշրջանային առաջին ֆորումը մեկնարկել է ՌԴ Կիսլովոդսկ քաղաքում: 50 մասնակցները տարածաշրջանում գործող հայկական եկեղեցիներին կից Երիտասարդաց միությունների ատենապետերն են, փոխատենապետերը, ծրագրերի ղեկավարները:

Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի մարզային փուլը Երևանի «Վարդանանց ասպետներ» դպրոցում


Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Զաքարիան ուրախությամբ ողջունում էր աշակերտներին, որոնց տարիներ շարունակ հանդիպել է Հայոց եկեղեցու պատմության առարկայական օլիմպիադայի տարբեր փուլերում: Աշակերտները մասնակցում էին այս տարվա օլիմպիադայի մարզային փուլին։