Անդրանիկ Մարգարյանը 44-օրյա պատերազմից հետոԱնդրանիկ Մարգարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ծառայել է Ջրականի զորամասերից մեկում՝ որպես սպառազինության ծառայության պետ: Առաջնագծում մարմնին յոթ գնդակ է դիպել, մեկը դեռ թոքի մեջ է: Հրազենային հարվածից վնասվել է Անդրանիկի ողնուղեղը: Նրա ընտանիքի հետ մեկ օր անցկացրեցինք Արտաշատում. չհամակերպվելով տեղաշարժման սահմանափակումներին՝ Անդրանիկը մեքենա էր գնել և որոշել հարմարեցնել իր կարիքներին: |
|
Պետրոս Էֆենջյանը 44-օրյա պատերազմից հետոՊետրոս Էֆենջյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Վիրավորվել է Քարվաճառում, ողնուղեղի վնասվածք է ստացել: Պետրոսի հետ մեկ օր ենք անցկացրել իրենց տանը՝ Կոտայքի մարզի Արա գյուղում: Պատերազմից հետո Պետրոսի կյանքը շարունակվում է՝ անվասայլակով, լուսանկարչական խցիկով, ապագայի բազմաթիվ պլաններով: |
|
Ոգեղեն սահմանապահը. ԽորանաշատՄիջնադարյան Հայաստանի ամենանշանավոր վանական համալիրներից մեկը` Խորանաշատը 800 տարեկան է: Տավուշի մարզում գտնվող վանքը այսօր նաև սահմանապահ է: |
|
Մեր ՉինարինՏավուշի սահմանամերձ Չինարի գյուղում զրուցել ենք մեծ ու փոքրի հետ, լսել ենք նրանց հոգսերի ու երազանքների մասին: |
|
Վարդապետական գավազան տրվեց Հարություն աբեղա ՏամատյանինՀունիսի 11-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում վարդապետական կոչման արժանացավ Կ․Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հարություն աբեղա Տամատյանը: Հաջորդ օրը Հարություն վարդապետին ընդունեց Ամենայն հայոց հայրապետը: |
|
Ս. Էջմիածնի մայր տաճարի տարածքում մոմավառության սրահ է կառուցվումՄայր Տաճարի նորոգմանը զուգահեռ շարունակվում են նաև մոմավառության սրահի շինարարական աշխատանքները: Նորակառույց սրահը մոտ 900 մետր քառակուսի տարածք է ընդգրկում: |
|
Պոլսի հայոց պատրիարքության միաբանը վարդապետական թեզ պաշտպանեց Ս. ԷջմիածնումՔննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց Հարություն աբեղա Տամատյանի վարդապետական թեզի պաշտպանությանը: Հայր սուրբին կշնորհվի վարդապետության աստիճան: |
|
Ֆրանսիական Ալֆորվիլի հայկական դպրոցի սաները Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՖրանսահայ երեխաներն Ամենայն հայոց հայրապետին պատմում են իրենց առօրյայի, ուսումնառության մասին, ներկայացնում, թե ինչ գիտեն Սբ. Էջմիածնի մասին: Սովորում են Ալֆորվիլ քաղաքի «Ս. Մեսրոպ Արապեան» հայկական վարժարանում: |
|
Սպորտլանդիա «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցումՄայր Աթոռի հովանու ներքո գործող Էօրնեկյան հանրակրթական դպրոցում ուսումնական տարվա ավարտին սպորտլանդիա անցկացվեց: Մարզիչները համոզված են, որ սպորտլանդիան երեխայի մարզական վիճակը ստուգելու լավագույն ձևն է: |
|
Մայիսի 28-ը՝ ութհարյուրամյա Խորանաշատի ուխտի օրՄայիսի 28-ից 30-ը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում անցկացվեցին միջնադարյան վանական նշանավոր կենտրոններից մեկի՝ Խորանաշատի 800-ամյակին նվիրված «Ոգեղեն սահմանապահ» խորագրով միջոցառումներ: Մատենադարանից այստեղ էր բերվել 1224 թվականին Խորանաշատում գրված «Տավշո կամ Խորանաշատի Ավետարանը»: |
|
Համբարձման տոնը Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցումՆորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու տիկնանց միության անդամները և կիրակնօրյա դպրոցի սաները վաղ առավոտից տոնական պատրաստությունների մեջ էին: Մաքրել ու հարդարել էին եկեղեցու բակը, բազմերանգ ծաղկեպսակներ էին հյուսել և կրակին էին դրել Համբարձման տոնի խորհրդանիշ բրնձով կաթնապուրը: |
|
Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը՝ անգլերենԼույս է տեսել «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը: Անգլերեն հրատարակությունն իրագործվել է ՀԲԸՄ և Երևանի մատենադարանի համագործակցությամբ: Համառոտ ակնարկով ներկայացված է նաև Արցախի և Ուտիքի քաղաքական և Աղվանից կաթողիկոսության պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի առաջին կես: |