Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողությունները մեկնարկեցին ապրիլի 23-ի երեկոյան՝ Հանրապետության Հրապարակից: Երթը առաջնորդում էին Հայ առաքելական եկեղեցու հոգևորականները: |
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը և Արցախի մշակութային ժառանգությունըԱպրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նախաձեռնությամբ անցկացվեց սեմինար-քննարկում՝ առանցքում Արցախի հուշարձաններն էին, դրանց պաշտպանությունը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ծավալած գործունեությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանության գործում: |
|
Ս. Հարության տոնը Խոր ՎիրապումԲազմաթիվ հավատացյալներ, ուխտավորների մեծ ու փոքր խմբեր Հարության տոնը նշեցին Հայաստանում քրիստոնեություն տարածող առաջին լուսավորչի բանտարկության վայրում: «Մեծ պահքի ամբողջ ընթացքում ևս վանքը լեցուն է եղել»,-ասում է վանահայր Իսահակ վարդապետ Պողոսյանը: |
|
Ավագ ուրբաթըԱյսօր ավագ ուրբաթ է՝ մեր Տիրոջ չարչարվելու, խաչվելու, մահանալու և թաղվելու հիշատակության օրը: |
|
Պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը նշում է ծննդյան 70-ամյակըԵրևանի պետական համալսարանում նշվեց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի հիմնադիր և վարիչ, նաև արվեստաբանության բաժնի հիմնադիր Լևոն Չուգասզյանի 70-ամյակը: |
|
Ծաղկազարդը Նորագավիթի Ս․ Գևորգ եկեղեցումՏիկնանց միության նախաձեռնությամբ Ս․ Գևորգ եկեղեցու բակում տոնական համերգ տեղի ունեցավ, ծիսական տիկնիկներով ու ավանդական երգ ու պարով անակնկալ մատուցեցին տատիկները՝ երիտասարդներին չզիջող ոգևորությամբ: |
|
«Նարեկացի» արվեստի միությունում «Նոր սրբապատկեր» խորագրով ցուցահանդես է գործումԼեհաստանից, Ուկրաինայից, Սլովակիայից, Բելառուսից, Ռումինիայից, Վրաստանից ու Սերբիայից արդեն շուրջ 180 նկարիչ է մասնակցել Նովիցայի աշխատարաններին: Ցուցահանդեսին 2009-2021 թվականներին արված 20 գործ է ներկայացված: |
|
Մեղադրական եզրակացություն. հանցանքը՝ հոգևորականԱպրիլի 6-ին Մայր Աթոռի Նահատակ հոգևորականների հուշապատի առջև, նախագահությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ համայնավարության տարիներին բռնությունների զոհ դարձած հոգևորականների հիշատակի համար: |
|
Մեծ պահքի ընթացքում մեկ օր բացվեցին խորանների վարագույրներըԱպրիլի 2-ին սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն էր: Մեծ Պահքի ընթացքում միայն այս օրն եկեղեցիներում բացվում խորանի վարագույրը և բաց պատարագ մատուցվում: Տոնի առթիվ Խոր Վիրապի վանք է բերվում մասնատուփի մեջ ամփոփված Սբ. Լուսավորչի մասունքը: |
|
Մեծ պահքի հինգերորդ՝ Դատավորի կիրակինԴատավորի կիրակիի հիմքում Անիրավ դատավորի և այրի կնոջ առակն է: Այս տարի այն հիշատակվեց մարտի 27-ին: Մայր Աթոռի Ս. Գայանե վանքում կիրակնօրյա պատարագը մատուցվեց Գարեգին Բ Ամենայան հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ. Ադամ քահանա Մակարյանն էր: Պատարագին մասնակցում էին նաև ՀՀ դատավորների միության անդամները: Պատարագի ավարտին նրանց ընդունեց Ամենայան հայոց կաթողիկոսը: |
|
Նորքի հայորդյաց տունը Միջինք է անումՄեծ պահքի ճանապարհի կեսը՝ Միջինքը նշվեց նաև Նորքի հայորդյաց տանը: |
|
ՀՕՖ-ն աջակցում է Սիսիանում ու հարակից գյուղերում հաստատված արցախահայերին«Հայ օգնության ֆնդը» Արցախից տեղահանված 6 ընտանիքի բնակարան է նվիրել: |