Տ. Լևոն քահանա Հովհաննիսյան


Մարդուն ստեղծելիս ինչո՞ւ է Աստված հոգնակի նշում՝ «մարդ ստեղծենք»:
Որտեղի՞ց գիտենք Երուսաղեմ եկած 3 մոգերի անունները:
Ինչպե՞ս են ընտրվում խորանին դրվող  ծիսական պարագաները: 
Ավետարանի ընթերցանության ժամանակ սարկավագն ինչո՞ւ է հունարեն ընթերցում  «ուշադրություն» բառը:
Ինչո՞ւ են մարդիկ շարունակում ճոխ սեղաններ պատրաստել Ամանորի գիշերը։
Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Լևոն քահանա Հովհաննիսյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:

Համադրելի՞ են Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները


Ի՞նչ է իրենից ներկայացնում Ադրբեջան անվանումով պետությունը՝ որպես պատմաքաղաքական իրողություն, և փաստերի ի՞նչ նենգափոխման արդյունք է «Արևմտյան Ադրբեջանի» քարտեզը: Արդյո՞ք համադրելի են Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթները: Աննա Սարգսյանը թեման քննարկել է ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ:

2024թվականը «Երրորդ հազարամյակի» տաղավարում


Անվտանգություն, սահմանազատում, պետություն, Մայր տաճարի վերաօծում և մյուռոնօրհնություն, ինքնություն, կրթություն, Արցախի հարց. 2024 թվականի զրույցների դիպուկ հատվածները՝ մեկ տեսանյութում:

2024թ.-ի երկրորդ կիսամյակը «Երրորդ հազարամյակի» տաղավարում


Մայր տաճարի բացում, մյուռոնօրհնություն, ինքնություն, պատմություն, կրթություն, արցախցիների իրավունքներ: «Երրորդ հազարամյակի» տաղավարում այս թեմաներն է քննարկել Աննա Սարգսյանը 2024 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում: Զրույցների լավագույն հատվածները ամփոփված են մեկ տեսանյութում:

Կրթվելու նպատակը


Այս աշնանը «Երրորդ հազարամյակը» հեռուստադիտողների եւ օգտատերերի ուշադրությունը սեւեռեց բարձրագույն կրթության խնդիրներին։ Օր օրի զարգացող տեխնոլոգիաները մեկը մյուսի հետեւից քանդում են ավանդական ու նույնիսկ ոչ վաղ անցյալում նոր համարվող ոլորտները։ Բարձրագույն կրթությունը, թեեւ թվում է կոնստանտ երեւույթ է, բայց նոր տեխնոլոգիաները քարը քարին չեն թողնում եւ արդեն լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞րն է բարձրագույն կրթության իմաստը, ի՞նչ կառուցվածք ու բովանդակություն պետք է ունենա այն։ Ո՞ր մոդելը պետք է ընտրեն ոլորտի քաղաքականություն մշակողները։ Բարձրագույն կրթության վերաբերյալ Աննա Սարգսյանի աշնանային զրույցների լավագույն դրվագները մեկ թողարկումով։

Արցախը՝ անուններով


2020թ. լույս է տեսել «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» մենագրությունը՝ պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Բալայանի աշխատասիրությամբ: Այսօր գիրքը նաև արխիվային մեծ արժեք ունի, մի քանի նմուշ է հասել Հայաստան՝ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունից հետո: Աննա Սարգսյանը հյուրընկալել է գրքի հեղինակ Վահրամ Բալայանին:

Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյան


Սուրբ Ծննդյանը նվիրված հոգևոր ի՞նչ երգեր կան:
Ի՞նչ է խորհրդանշում ուղղափառ եկեղեցու խաչի ներքևի հատվածի ավելացված մասը:
Ինչպե՞ս է որոշվում եկեղեցու անունը:
Հանգուցյալի քառասունքն ի՞նչ խորհուրդ ունի:
Ի՞նչ է ասում Սուրբ գիրքը նվերների մասին:
Օրհնված նուռը ուտե՞լ, թե՞ պահել:

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Հուսիկ քահանա Նուրիջանյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Արցախցիների լավակեցությունը՝ հանձնառություն


2024 թվականի հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացու տվյալ է հաշվառվել։ 2023թ. արցախահայության բռնի տեղահանությունը նաև մշակութային իրավունքի կոպիտ խախտում էր: Մշակույթի իրավունքը մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու, իրենց բնականոն կյանքը իրենց պատկերցումներին և մշակութային պրակտիկաներին համապատասխան ապրելու իրավունքն է: Այն որպես հիմնարար իրավունք հաստատված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» հռչակագրի 27-րդ հոդվածով։ Արցախահայերի՝ Հայաստանում ինտեգրման խնդիրների մասին Աննա Սարգսյանը զրուցել է մշակութային մարդաբան Գոհար Ստեփանյանի հետ:

Ինքնություն և պատմություն


Կան արժեքներ, որոնց շուրջ հասարակությունը պետք է համախմբվի։ Դրանցից մեկը մեր քրիստոնեական ինքնությունն է, որի շոշափելի արտահայտությունը մյուռոնն է։ Սկզբունքային անհամաձայնությունը կարելի է քննարկումների միջոցով լուծել։ Եկեղեցին ուշադրություն է հրավիրում այն կարեւոր արժեքների վրա, որոնցով հայ ժողովուրդը պետք է համախմբվի։ Ինչու է ժամանակակից մարդը համարվում հոգևոր թափառական: Ինչպե՞ս չկորցնել տունը: Աննա Սարգսյանի պատմության վերաբերյալ զրույցների լավագույն մտքերը ամփոփվել են մեկ թողարկման մեջ։

Մարդ և կրթություն


Ո՞րն է կրթության արժեբանությունը: Արդյո՞ք կրթված լինելը բավարար է լավ մարդ լինելու համար: Իսկ լավ մարդ լինելը լավ ապրելու երաշխի՞ք է: Աննա Սարգսյանը զրուցել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ:

Տ. Զարեհ քահանա Աշուրյան


Ծառ տնկելը աստվածայի՞ն պատգամ է:
Ինչո՞ւ կինը չի կարող քարոզել:
Եկեղեցում վարվեցողության ինչպիսի՞ կանոններ են պետք հավատացյալին: Ամանորի գիշերը կարելի՞ է պսակադրվել:
Հանգուցյալին այցելելը ո՞ւմ է անհրաժեշտ, հանգուցյալի՞ն, թե՞ այցելուին։
Չմկրտված անձը կարո՞ղ է խաչ կրել.

Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Զարեհ քահանա Աշուրյանը: Գրեք ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին:
 

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բարձրաձայնումը ՄԱԿ համաշխարհային ֆորումում


Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Գարեգին վարդապետ Համբարձումյանը մասնակցել են ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումին: Հայ հոգևորականների ելույթի ժամանակ Ադրբեջանի պատվիրակությունը խախտել է բարեվարքության նորմերը: Կատարվածը պատշաճ գնահատականի չի արժանացել ֆորումի կազմակերպիչների կողմից: Աննա Սարգսյանը հյուրընկալել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին և Գարեգին վարդապետ Համբարձումյանին: