![]() |
Տ. Ստեփանոս քահանա ՄարգարյանԻնչո՞ւ ենք աղոթքով դիմում Տիրոջը՝ մեր խնդրանքների իրականացման համար: Հոգևորականների անունները կրկնվո՞ւմ են: Ինչո՞ւ պետք է Քրիստոս մահվան միջով անցներ՝մեր փրկության համար: Պահքի ընթացքում ծոմ պահելը պարտադի՞ր է: Երբ մուրացկանին հարբեցողության համար ողորմություն չենք տալիս, արդյո՞ք այդպիսով խափանում ենք չարը: Հեռուստադիտողների և օգտատերերի հարցերին պատասխանել է Տ. Ստեփանոս քահանա Մարգարյանը: Գրեք Ձեր հարցերը «Հարց ու պատասխան» ֆեյսբուքյան էջին: |
![]() |
Տ. Օվսե քահանա ՀովհաննիսյանԿնքահայրն իր սանիկների համար միայն աղոթելով կատարու՞մ է արդյոք իր պարտականությունները: |
![]() |
Արցախահայության ինքնորոշման պայքարի նոր փուլըԻնչպե՞ս խոսել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին այսօր: Խոսե՞լ, թե՞ ոչ: Որքանո՞վ են փոխկապակցված Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Արցախի հիմնահարցի հետ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է թուրքագետ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ: |
![]() |
Տ. Մարկոս քահանա ՄանգասարյանԻ՞նչ է նշանակում «Քրիստոս մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա»: Տերողորմյան կամ Վարդարանը ի՞նչ կապ ունեն քրիստոնեության հետ: Անմաքրության օրերին ինչո՞ւ կինը չի կարող հաղորդություն ստանալ: |
![]() |
Արցախի մշակութային ժառանգությունը՝ անպաշտպան2023 թ. Ադրբեջանի կողմից ԼՂ(Ա)Հ ամբողջ տարածքի ռազմակալման արդյունքում ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման վտանգի տակ են հազարամյակների ընթացքում հայության կողմից ստեղծված պատմամշակութային և համաշխարհային քաղաքակրթական արժեք ներկայացնող տասը հազարից ավելի հուշարձաններ: Ադրբեջանական ագրեսիայից դրանց պաշտպանության հարցերի շուրջ Աննա Սարգսյանը զրուցել է ԼՂՀ մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: |
![]() |
Քաղաքակրթական ճգնաժամը արդի աշխարհում և հիբրիդային պատերազմներըՄինչև ու՞ր կարող է իջնել «Մարդը գերագույն արժեք է» քաղաքակթրական նշաձողը: Ունի՞ այսօրվա աշխարհը այդպիսի նկարագիր: Ո՞րն է Հայաստանի քաղաքակրթական նկարագիրը. ի՞նչ քաղաքական ինքնություն ունի մեր պետությունը: Աննա Սարգսյանը թեման քննարկել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: |
![]() |
Տ. Այգիկ քահանա ՀովհաննիսյանԱյլազգին կարո՞ղ է հայ մանուկի կնքահայրը լինել։ |
![]() |
Տ. Սարգիս քահանա ՍարգսյանԻ՞նչ է անեծքը |
![]() |
Ադրբեջանը շարունակում է պատերազմը տարածաշրջանումԱդրբեջանցիները վերջերս շրջանառում են այն թեզը, թե իբր հայկական եկեղեցու հիմնադիր առաքյալներից Բարդուղիմեոսը քարոզել և սպանվել է Բաքվում։ Պարզվում է՝ յուրացման քաղաքականություն Ադրբեջանը վարում է նաև Վրաստանի և Իրանի նկատմամբ: Աննա Սարգսյանը հիբրիդային պատերազմի այս դրսևորման մասին զրուցել է «Գեղարդ» հիմնադրամի հետազոտող, պատմական գիտությունների թեկնածու Գոռ Մարգարյանի հետ: |
![]() |
Զոհին մեղադրելու տեխնոլոգիանԻնքնորոշման իրավունքի պայքարում ազատ և անկախ ապրելու կռիվը հայ ժողովուրդը՝ մասնավորապես արցախահայությունը, սերնդեսերունդ է տվել: Զոհաբերության այդ ծավալն այսօր անգամ չափազանց է համարվում: Ի՞նչ է զոհին մեղադրելու երևույթը՝ բարդո՞ւյթ, թե՞ մարտավարություն: Աննա Սարգսյանը թեման քննարկել է հոգեբանական գիտությունների թեկնածու, մինչև 2023թ. բռնատեղահանումը Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանի հետ: |
![]() |
Չհրաժարվել հայության ինքնորոշման իրավունքիցՓետրվարը հայության հավաքական հիշողության խորապատկերում 1988-ի Ղարաբաղյան շարժման ամիսն է: Այն ըստ էության ինքնորոշման իրավունքի պայքար էր: Արցախի Հանրապետության անկումը վերջակե՞տ է դրել այդ պայքարին: Աննա Սարգսյանը թեման քննարկել է իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ: |
![]() |
Տ. Անդրեաս քահանա ԿարապետյանԻնչո՞ւ է անհրաժեշտ ողորմություն տալ։ |