Ինչպե՞ս դասականի մեջ մոդեռն լինել. Ռազմիկ Դավոյան


Ռազմիկ Դավոյանը կարողանում է ինքնահատուկ կերպով միավորել մոդեռնիստական պոեզիան ու դասական բանաստեղծության ավանդները, լինել նորարար, միաժամանակ հասկանալի ու սիրելի տարբեր սերունդների համար։ Ռազմիկ Դավոյանի պոեզիայի յուրահատկությունների մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Հերոսներին տուն վերադարձնող գրականություն, մաս 2


Հայ նորագույն, ապա նաև անկախության շրջանի գրականության մեջ վերադարձի ու տան գաղափարները նոր իմաստավորում ու արտահայտության ձևեր են ստանում։ Ինչո՞ւ և ինչպե՞ս է հերոսը տուն վերադառնում, ինչպիսի՞ն է տան ընկալումը, ի՞նչ հարաբերության մեջ են տունն ու հայրենիքը։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Հերոսներին տուն վերադարձնող գրականություն, մաս 1


Տուն վերադարձը հայ ու համաշխարհային գրականության առանցքային թեմաներից է։ Գրական ու բանահյուսական ստեղծագործություններում տարբեր են հերոսների տուն վերադարձի շարժառիթներն ու տան նրանց ընկալումները։ Հայ միջնադարյան գրականության, բանահյուսության, նաև նոր գրականության մեջ տուն վերադարձի մոտիվները «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկել են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ֆրանսիական գրականությունը հայերեն


Ֆրանսիական գրականության հայերեն թարգմանությունները յուրահատուկ հատույթ են հայ թարգմանական դաշտում։ Ե՞րբ և ինչպե՞ս են սկսվել ֆրանսիական գրականության թարգմանությունները, ի՞նչ ընթացք են ունեցել, ի՞նչ և ինչո՞ւ է այսօր թարգմանվում ֆրանսերենից։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Աքսորի գրականություն


2006 թվականից Հայաստանում հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։ Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ Այդ սարսափելի իրականությանը գեղարվեստական, հուշագրական, հրապարակախոսական անդրադարձները հետագայում ստացան աքսորի գրականություն անվանումը։ Այս ստեղծագործությունների գեղարվեստական ու հոգեբանական առանձնահատկությունների մասին «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ Սիրանուշ Դվոյանը։

Հրանտ Մաթևոսյան. Ես տերն եմ իմ ժամանակի, մաս 2


Հրանտ Մաթևոսյանի առաջին ստեղծագործություններից սկսած առանցքային է մարդու միջից՝ հայ մարդու միջից իր երկրի ու հողի, նաև ժամանակի նկատմամբ տիրոջ ընկալման վերացումը։ Ինչպե՞ս են Մաթևոսյանի հերոսներն արձագանքում այս իրավիճակին, ի՞նչ լուծումներ է առաջարկում հեղինակը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Հրանտ Մաթևոսյան. Ես տերն եմ իմ ժամանակի, մաս 1


Հրանտ Մաթևոսյանի բազմաթիվ ստեղծագործություններում կարելի է հանդիպել հողին, երկրին, ժամանակին տեր կանգնելու գաղափարը: Ո՞վ է ըստ արձակագրի տերը, ի՞նչ է նշանակում տեր լինել ժամանակին, ո՞րն է գրողի պատասխանատվությունը կամ պարտավորությունը իր ժամանակի նկատմամբ։ «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրող, հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքը


Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպասքի գլխավոր հերոսները ազգային ազատագրական շարժման առաջնորդներ են՝ Զորավար Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Աղբյուր Սերոբը, Մախլուտոն և այլք, իսկ պատումը հյուսվում է ժողովրդի հերոսական ու անկոտրում ոգու շուրջ։ Լրանում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 115-ամյակը և հեղինակի նշանավոր վեպը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Համաշխարհային դրամատուրգիան հայերեն. ո՞վ է հասցեատերը


Վերջին տարիներին մեծ ակտիվություն է նկատվում համաշխարհային դրամատուրգիան հայերեն թարգմանելու գործում։ Ընդ որում՝ դրամատուրգներից շատերը հայերեն ներկայացվում են առաջին անգամ։ Սրան զուգահեռ հայաստանյան թատրոնները կարծես թե չեն օգտվում այդ թարգմանություններից։ Ինչո՞ւ է թարգմանվում համաշխարհային դրամատուրգիան, ընթերցողի՞, թե՞ թատրոնի համար։ Այս հարցերը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը։

Մեկ պատմվածքի շուրջ. Աղասի Այվազյան, «Կիրակոսը»


Ողբերգության ու մարդասիրության, խղճի և հույսի մասին պատմող Աղասի Այվազյանի «Կիրակոսը» պատմվածքը, թեև հեղինակի վաղ գործերից է, սակայն ամփոփում է նրա ստեղծագործության հիմնական գաղափարները: Ո՞վ է Կիրակոսը, ի՞նչ կապ ունի խղճի հետ, որո՞նք են պատմվածքի ուղերձները: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանն այս հարցերը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Փոքր Մհերի հոգեբանական դիմանկարը


Փոքր Մհերը «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության ամենախորհրդավոր, ամենատարբեր ընթերցումների հնարավորություն տվող կերպարն է: Բացի առասպելաբանական, գեղարվեստական, փիլիսոփայական մեկնաբանությունները, ուշագրավ է Փոքր Մհերի կերպարի հոգեբանական վերլուծությունը: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և հոգեբան Արամ Խաչատրյանը քննարկում են այս հերոսի ձևավորման ընկալման հոգեբանական առանձնահատկությունները:

Խրիմյան Հայրիկի գրական ժառանգությունը


Խրիմյան Հայրիկի գործունեությունն որպես հոգևորական և որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ բարձր գնահատանքի և սրբազան խոնարհումի է արժանացել ժամանակակիցների և հետագա սերունդների կողմից։ Այդ գործունեության կարևորագույն հատույթներից մեկը Խրիմյան Հայրիկի գրական ժառանգությունն է, որը «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդմանը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: