Մեկ պատմվածքի շուրջ. Վրեժ Իսրայելյան, «Ես, մուսան և անդունդը»


Վրեժ Իսրայելյանի վերջին պատմվածքներից մեկը՝ «Ես, մուսան և անդունդը» առաջին հայացքից կենցաղային-սոցիալական թեմաներով երգիծական գործ է, սակայն ուշադիր ընթերցողն այնտեղ կգտնի արձակագրի սիրելի ազգային ճակատագրի և պատմական թեմաների արձագանքներ, իրականության ու գրողի վիճակի նուրբ անդրադարձներ: Վ. Իսրայելյանի «Ես, մուսան և անդունդը» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Մհեր Իսրայելյանը:

Ի՞նչ չենք կարող գտնել գրականության դասագրքերում


Ընթերցողների մեծ մասի համար գրականության մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են դպրոցական դասագրքերով, և հետագայում, տարբեր պատճառներով, մարդիկ շատ քիչ են ընթերցում։ Գրականության դպրոցական դասագրքերն են ձևավորում գրական ճաշակ, գրականությունը հասկանալու և գնահատելու որոշակի չափանիշներ։ Որքան էլ այդ դասագրքերը ձգտեն դարձնել ժամանակակից, ընդգրկուն, գրավիչ, շատ բան, այդուհանդերձ, դուրս է մնում այդ գրքերից։ Ի՞նչ չենք կարող գտնել գրականության դասագրքերում. քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Որտե՞ղ էիր, Զորայր Խալափյան


Զորայր Խալափյանը 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից է: Նրա հայտնի վեպերը՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը», «Մեռնող հառնող» տարբեր սերունդների սիրված գրքերն են: Զորայր Խալափյանի արձակի առանձնահատկությունների, դրա նշանակության ու արժեքի մասին «Զուգահեռ ընթերցումներում» զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Ալիս Հովհաննիսյանը։

Մեկ պատմվածքի շուրջ. Աբիգ Ավագյան, «Հարավային տենդ»


Աբիգ Ավագյանը խորհրդահայ արձակի ամենաինքատիպ դեմքերից է, նար գործերը, ցավոք, այսօր քչերն են հիշում: Ա. Ավագյանի պատմվածքներն առանձնանում են իրենց յուրօրինակ, նույնիսկ էկզոտիկ արևելյան մթնոլորտով, նոր ու հետաքրքիր թեմաներով, յուրահատուկ են գրելաոճով: Աբիգ Ավագյանի ամենահայտնի պատմվածքներից մեկը՝ «Հարավային տենդը» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Ներսես Շնորհալի բազմաշնորհ հայրապետը


2023թ. նշվում է Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցը: Այս առիթով Երևանում՝ Մատենադարանում և Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տարբեր միջոցառումներ եղան, հրատարակվեցին նրա երկերը: Ներսես Շնորհալու գրական ժառանգության, եկեղեցական ու կրթական գործունեության նշանակության մասին «Զուգահեռ ընթերցումներ»-ում զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գուրգեն Գասպարյանը:

Հեմինգուե՞յ, թե՞ Սարոյան


Ամերիկյան և համաշխարհային արձակի երկու նշանավոր դեմքերը անձնական ու ստեղծագործական հետաքրքիր կապեր ու հարաբերություններ են ունեցել: Նրանց գրելաոճն ու թեմաները, կարծես, շատ տարբեր են, սակայն նաև շատ ընդհանրություններ կան: Է. Հեմինգուեյի և Վ. Սարոյանի գրականությունների նմանություններն ու տարբերությունները «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և գրականագետ, թարգմանիչ Սևակ Ղազարյանը:

Լսիր որդիս... բանաստեղծներն՝ իրենց զավակներին


Հայ պոեզիան կարևոր թեմաներով ու հուզիչ գործեր շատ ունի, սակայն հուզականությամբ ու ազդեցությամբ առանձնանում են այն բանաստեղծությունները, որոնք հեղինակները նվիրել են իրենց երեխաներին. զրույցի, կտակի, խորհրդի, սիրո խոստովանության, կորստի ցավի տոնայնությամբ այս գործերը հմայում են իրենց անկեղծությամբ, ապրվածությամբ, բայց նաև վերաճում են ընդհանրական բանաստեղծության և ուղղվում բոլոր ընթերցողներին։ Այդպե՞ս է արդյոք, թե՞ ոչ։ Հայ բանաստեղծների՝ իրենց երեխաներին նվիրված գործերը «Զուգահեռ ընթերցումներ»-ում քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։

Հայտնին ու անհայտը Պարույր Սևակի մասին. մաս 2-րդ


Սևակի կենսագրության ու ստեղծագործության շատ հարցեր մինչ օրս էլ վեճեր են հարուցում: Ինչպե՞ս կփոխվեր Սևակի գրականությունը, եթե չլիներ ողբերգական մահը, արդյո՞ք Սևակը ընդդիմանում էր խորհրդային հասարակարգին ու կոդավորում ասելիքը, ո՞վ է Սևակի ընթերցողն այսօր, որքանո՞վ է գնահատված ու հասկացված բանաստեղծը: Քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սևակ Ղազարյանը:

Հայտնին ու անհայտը Պարույր Սևակի մասին. մաս 1-ին


2024թ.-ին կլրանա Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակը: Սա լավ առիթ է կրկին անդրադառնալու Պ. Սևակի ստեղծագործությանը, քննարկելու նրա կյանքի ու գրականության խնդիրները, գուցե նաև՝ առեղծվածները: Պ. Սևակի կենսագրության մշտապես քննարկվող հարցերի շուրջ զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Սևակ Ղազարյանը:

Մեկ պատմվածքի շուրջ. Ա. Պաչյան, «Թափանցիկ շշեր»


Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը անկախության շրջանի արձակի ամենահյատնի գործերից է: Սոցիալական խնդրի ներկայացում, տպավորիչ դիպաշար ու կերպարներ, բարձրացվող կարևոր հարցեր: Ինչի՞ շնորհիվ սիրվեց այս պատմվածքը և որքանո՞վ է արդիական այսօր: «Թափանցիկ շշերը» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայ գրողների բանաստեղծական առաջին գրքերը


Առաջին գիրքը, դրա հրատարակության ու ընդունելության հանգամանքները կարևորագույն նշանակություն ունեն բանաստեղծների հետագա գրական ճակատագրի վրա: Հայ գրականության պատմությունը գիտի առաջին գրքերի և՛ հաջողված, և՛ անհաջող օրինակներ: Հայ բանաստեղծների առաջին գրքերի ֆենոմենը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը:

Հայ գրականության սիրունները. մաս 2-րդ


Ռոմանտիկական ու ռեալիստական, ապա նաև նոր ժամանակների գրականության մեջ փոխվում է արտաքին գեղեցկության ընկալումն ու նշանակությունը: Արտաքնի նկարագրությունը գրականության մեջ գրեթե վերանում է, սակայն գրական սիրուններ, այդուհանդերձ, կան: Հայ գրականության սիրուններին շարունակում են քննարկել գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը։