|
Վահե Աբրահամյանը 44-օրյա պատերազմից հետոՎահե Աբրահամյանը 44-օրյա պատերազմը սկսելվուց ընդամենը օրեր առաջ էր Ռուսաստանից Հայաստան Վերադարձել: Եղբայրը ժամկետային զինծառայող էր: Վահեն՝ որպես կամավոր, մեկնեց պատերազմ։ Եղբայրները ռազմի դաշտում այդպես էլ չհանդիպեցին: Թեժ մարտեր, Բաքվում գերության երկար ու ձիգ 50 օրեր և վերադարձ։ Այսօր եղբայրները տանն են: |
|
Հայկ Թորոսյանը 44-օրյա պատերազմից հետոԱպրիլյան քառօրյայի մասնակից Հայկ Թորոսյանը գանգուղեղային բարդ վնասվածք է ստացել Մարտակերտում: Ինը տարվա հեռավորությունից Հայկը նորովի է նայում իր անցած դժվարին ուղուն, փորձում վերհիշել մանրամասներ այդ չարաբաստիկ օրվանից և հետագա ամիսներից ու տարիներից: Գեղարվեստական լուսանկարչության ու օպերատորի մասնագիտությունը մնաց անցյալում: Երկարատև բուժումներից հետո ընդունվեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ, սովորեց տարբեր ծրագրեր, որպեսզի հոգա իր կարիքներն ու սատարի ընտանիքին: |
|
Բենիամին Պողոսյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանը ծննդով գյումրեցի է։ Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՊԲ-ի Մատաղիսի զորամասում էր: Ամիսներ առաջ իրենց զգուշացրել էին վերահաս պատերազմի մասին: Հոգեբանորեն պատրաստ էին: Հոկտեմբերի 2-ին Թալիշում ԱԹՍ-ի հարվածից բեկորային ծանր վիրավորվեց ոտքերի հատվածում: Դեռ չէր հասցրել հասկանալ իր վիճակի լրջությունը, երբ երկրորդ անգամ վիրավորվեց կասետային զենքի հարվածից։ Հետո էր իմացել, որ 12 ընկերները զոհվել են և միայն ինքն է կենդանի մնացել: 13 վիրահատություն է տարել Բենիամինը, երկար վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը։ Իսկ կնոջ հետ ծանոթացել է Այրվածքաբանական կենտրոնում։ Կամավոր հիմունքներով հիվանադանոցում վիրավոր զինվորներին օգնող Լուսինեն նոր կյանք է պարգևել նրան։ |
|
Ուխտավորներ համայն աշխարհիՍեպտեմբերի վերջին վերաօծվեց և վերաբացվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, օրհնվեց սրբալույս Մյուռոնը: Հազարավոր ուխտավորներ այցելեցին Հայաստան` մասնակցելու հայ հավատացյալի համար ուրախալի ու կարևոր իրադարձություններին: Նրանցից շատերն առաջին անգամ ներկա եղան նման պատմական արարողությունների: Նրանք, ովքեր հնարավորություն չունեցան մասնակցելու եկեղեցու և ազգի կյանքում կարևոր իրադարձություններին, հիմա են գալիս Սուրբ Էջմիածին`աղոթելու նորաօծ ու կրկին դռները բացած հայոց Մայր տաճարում: |
|
Արմենակ ՇահմուրադյանԱրմենակ Շահմուրադյանը բոլոր ժամանակների ամենանշանավոր երգիչն է: Նրա համար ճակատագրական նշանակություն ունեցավ կրթությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում և հանդիպումը Կոմիտաս վարդապետի հետ: Այդուհետ նրանց գործունեությունը ընթացավ համատեղ: Թողնելով Փարիզի Գրանդ օպերայի առաջին մեներգչի հաղինակավոր աշխատանքը, նա ամբողջությամբ լծվեց հայ ազգային երգի, հատկապես կոմիտասյան մշակումների տարածմանը, համերգային շրջագայություններ ունենալով գրեթե ամբողջ աշխարհում։ |
|
Իշխան Ասլանյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Ասլանյանը հետախույզ է և մարզիկ: Ծանր վիրավորումից ապաքինվելուց հետո իր երկու մասնագիտությունների մասին անցյալով է խոսում: Ծառայության մեջ միշտ գիտակցել է, որ իր կյանքը մազից է կախված: Չի մտածել, թե ոտք կամ ձեռք կկորցնի: Միայն մտածել է եղբոր մասին, եւ 90-ականների պատերազմի ազատամարտիկ հոր առջեւ բաց ճակատով ներկայանա։ |
|
Ջերալդ ԹրբանճյանՀայաստանի անկախության տարիներին ոսկե տառերով գրվեց մի բարերարի անուն, որի ուշադրությունը հատկապես կրթությանն էր ուղղված: Ջերալդ կամ Ջերրի Թրբանճյան: Հայաստանում նրան քչերն են տեսել, բայց ճանաչում են ու երախտապարտ են: Նրան օրհնել ու բարեմաղթանքներ են հղել հազարավոր ծնողներ, որոնց զավակները կրթություն են ստացել Թրբանճյան ընտանիքի բարերարությամբ: |
|
Երկու ձեռքից զրկված զինվորականը օգնում է զինհաշմանդամներինՎարազդատ Սանեյանը մինչեւ 44-օրյա պատերազմը եղբոր հետ պայմանագրով ծառայել են խաղաղապահ ուժերում և պատերազմը սկսվելուն պես մեկնել են ճակատ: Նրանք ծանր վիրավորվել են նույն օրը՝ նոյեմբերի 2-ին: Վարազդատը զրկված է երկու ձեռքերից: Նա հիմնել և ղեկավարում է «Հայրենիքի Պաշտպանության Ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ-ն, որը զբաղվում է զինվորական հաշմանդամների և նրանց ընտանիքների հոգսը թեթևացնելով։ |
|
Լևոն Գևորգյանը 44-օրյա պատերազմից հետոՔարվաճառում 44-օրյա պատերազմում վիրավորված փոխգնդապետ Լեւոն Գեւորգյանը բժիշկների երկարատեւ ու տքնաջան պայքարից հետո սկսել է քայլել։ Ամենասկզբում բժիշկները նույնիսկ քննարկել են նրա երկու ոտքը ամպուտացնելու հարցը։ Հիմա Լեւոնը լիարժեք վերադարձել է կյանք։ Նա հայկական բանակում է 17 տարեկանից։ Քառօրյա պատերազմից հետո թոշակի էր անցել: 44-օրյա պատերազմի առաջին օրերից Աշտարակի մարտական ջոկատով մեկնել է Քարվաճառ, որտեղ մանրամասն ճանաչում էր ամեն թուփ ու ծառ: Մարտական ջոկատը այդ ընթացքում 3 զոհ է տվել ու 4 վիրավոր է տվել՝ հինգերորդը Լեւոնն է եղել։ |
|
Մհեր Լալազարյանը 44-օրյա պատերազմից հետո44-օրյա պատերազմում վիրավորված Մհեր Լալազարյանը բուժման ընթացքում սովորել է ծրագրավորում եւ ստացել է դրամաշնորհ, որով պատրաստվում է Վանաձորում բացել համակարգչային խանութ։ Նա մինչեւ 44-օրյա պատերազմը մասնակցել է Քառօրյա պատերազմին և հունիսյան մարտերին։ Բանակի սպան համարում է, որ պատերազմին մասնակցելն իր դեպքում գիտակցված ընտրություն է։ |
|
Էջմիածինը Աստծու հետ հանդիպման կետն էՇիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկնաբանում է Ս. Էջմիածնի Մայր տաճարի հոգևոր խորհուրդը: Նա նկատում է, որ Ս․ Էջմիածինը Աստվածային երեւույթ է և եթե իբրեւ հայ փնտրում ենք Աստծուն, անպայման պետք է հանդիպենք Էջմիածնին։ Մայր Տաճարից շքեղ տաճարներ աշխարհում շատ կան, սակայն էջմիածինը փոքր է ինչպես սիրտը, բայց միեւնույն ժամանակ կենսական է սրտի պես, որը մատակարարում է հոգեւոր արյուն իր աշխարհասփյուռ ժողովրդին։ |
|
Տիգրան Իզրյանը 44-օրյա պատերազմից հետո44 օրյա պատերազմի մասնակից Տիգրան Իզրյանը ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը: Պատերազմում դիմածնոտային հատվածում վիրավորվելուց, զինակից ընկերներին կորցնելուց հետո Տիգրանի կյանքը գլխիվայր փոխվել է։ Եզդի Տիգրանի համար Հայաստանը հայրենիք է և նա իր պարտքն է համարում ապրել ու շենացնել իր տունն ու Հայաստանը։ Պատերազմը շատ բան է փոխել նրա կյանքում, և իր խոսքով՝ էլ ավելի լավատեսությամբ ու համառությամբ է լցրել այն: |












