Վահագն Սամվելյան


Վահագնին հասարակությունը ճանաչեց և սիրեց «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալից, որտեղ նա մարմնավորում էր Արմենի կերպարը։ Արցախում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ծանր վիրավորվել էր և արհեստական կոմայի մեջ օրեր անցկացրել: 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող էր, երկու ամիս էր՝ ինչ զորակոչվել էր բանակ, երբ սկսվել էր պատերազմը: Հիմա դրամատիկական թատրոնի դեերասան է, պատերազմի հետևանքները կրում է մինչև օրս, միայն մեկ աչքն է տեսնում, բայց և այնպես միշտ առաջ է նայում՝ընդունելով կյանքի այս հարվածը:

Ազատ Ադամյան


Ապրիլյան պատերազմից հետո Ազատ Ադամյանը Ստեփանակերտում հիմնեց «Բարդակ» փաբը, որը կարճ ժամանակ անց դարձավ սիրելի հավաքատեղի արցախցի երիտասարդների և զբոսաշրջիկների համար։ 44-օրյա պատերազմին նա որպես կամավորական մեկնել է 7-րդ պաշտպանական՝ «Եղնիկներ» կոչվող զորամաս, որտեղ հոկտեմբերին վիրավորվել է։ Ավելի ուշ՝ 2023-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Ազատը մասնակցում էր Խրամորթի պաշտպանությանը։ Հիմա՝ Ստեփանակերտի «Բարդակ» փաբը Ազատը վերաբացել է Երևանում։ Նպատակ ունի՝ Հայաստանի որևէ լքված գյուղում ստեղծել նաև իր նոր Արցախը։

Տեր Փառեն քահանա Առաքելյան


Տեր Փառեն քահանա Առաքելյանը պնդում է, որ քահանայի ձայնը միշտ տեղ է հասնում։ Ամեն թեմ ունի պատասխանատու հոգևորական, մինչև գործադիր քահանայից ժողովին հասնելը, քահանան նախ լսում է իր թեմում ծառայող մյուս քահանաների կարծիքները, հետո միայն քննարկման դնում քահանայից ժողովի սեղանին: Այդ հարցերն ու առաջարկները հանձնարարվում է մի քահանայի, ով բարձրաձայնում է Հայրապետի մոտ: Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենը կեղծիք է համարում այն պնդումը, թե քահանաների ձայնը չի լսվում։ Նա վստահ է, որ եկեղեցու կյանքը կազմակերպված է և այն վերակազմակերպելու կարիք չկա։ Ըստ նրա՝ այն անձինք, որոնք դուրս են դնում իրենց եկեղեցուց, շեղվում են։ Եկեղեցու սպասավորները պարտավոր են հետևել, ենթարկվել կարգ ու կանոնին, այն եկեղեցու ողնաշարն է։

Պոլսահայ ժառանգությունը. Շիշլիի հայկական գերեզմանատուն


Ստամբուլի ամենամեծ հայկական գերեզմանատունը Շիշլիին է, որը հիմնվել է 1865թ.-ին: Պատրիարքական կոնդակով պաշտոնապես հաստատվել են գերեզմանատան կանոնագիրը և հատակագիծը: Զբաղեցնում է մոտ 41.950 քմ մակերես: Կառավարվում եւ պահպանվում է Թուրքիայի հայկական համայնքի կողմից։ Շիշլիի գերեզմանատանն է նաև Պոլսի հայոց պատրիարքների, մտավորականների և արվեստագետների պանթեոնը:

Պոլսահայ ժառանգությունը. Բեյօղլուի Ս. Երրորդություն եկեղեցի


Ստամբուլում շուրջ 50 000 հայ է ապրում: Գործում է 33 հայկական եկեղեցի: Բեյօղլու թաղամասում ամենաընդարձակը Ս. Երրորդությունն է, որը կառուցվել է 1838թ.-ին: Ճարտարապետներն են՝ հռչակավոր Կարապետ Պալյանը, Հովհաննես Սերվերյանը, վարպետ Մինասը: Ս. Երրորդություն եկեղեցու հյուսիսային բակում է ամփոփված Ամենայն հայոց Հակոբ Ջուղայեցի (1598-1680) Կաթողիկոսի գերեզմանը:

Հայասեր Հայրապետյան


Հայասեր Հայրապետյանը Արցախի Ճարտար գյուղից է, ծնվել է 1992 թվականին՝ հոր մահից օրեր անց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանի Կերպարվեստի բաժին, երկար տարիներ դասավանդել է Ճարտարի ու հարակից մի քանի արվեստի դպրոցներում։ 44-օրյային մասնակցել է որպես կամավորական։ Պատերազմից հետո շարունակել է նկարել, միաժամանակ, անցել է հետախուզական ծառայության «Մարտունի 3» զորամասում։ 2023-ի սեպտեմբերի 19-ին վիրավորվել է գլխի հատվածում: Հինգ օր կոմայի մեջ մնալուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Երևան։ Վիրավորվելուց հետո նրա մոտ խոսելու խնդիր է առաջացել՝ անգամ գրել, կարդալն է մոռացել։ Հայասերը նպատակ է ունեցել մեծ ցուցահանդես բացել Արցախում, բայց նկարներն ու քանդակները մնացել են տանը: Հայաստան են բերել միայն մայրիկին նվիրած փոքրիկ արձանիկն ու երկու նկար՝ արցախյան բնապատկերներով։

Պողոս Մրջումյան


Պողոս Մրջումյանը 12 վիրահատություն է տարել, վերջինը՝ ամիսներ առաջ: 44-օրյային ինչպես Պողոսը, այնպես էլ նրա հայրը, եղբայրն ու փեսան կամավոր են մասնակցել։ Պողոսը գրադի հարվածից ծանր վիրավորվել է հոկտեմբերի 2-ին Ջրականում։ Գրեթե ամբողջ մարմինը բեկորների մեջ է եղել, տուժել են հատկապես ոտքերը։ Սկզբում օգնության են հասել հայ զինվորները, որոնք հետո զոհվել են:

Տ. Նարեկ քահանա Սարգսյան


Ապարանի Սուրբ խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկը համարում է, որ առաջնորդները հոգածու են, խնամող են ամեն մի հոգևորականի, հավատացյալի համար: Փորձում են ամեն մի իրավիճակ այնպես հարթել, որ քահանայի լուծը թեթև լինի, որ կարողանա լավագույնս ծառայել ժողովրդին։ Երբ խնդիր է ունեցել արվեստանոցի սրբազանն անմիջապես իր համաձայնությունը տվել է։ Նա կարծում է, երբ առողջ ընթացք ունեն քահանաները, հոգևոր հայրերը խթանում են, որպեսզի կարողանան մեծ հաջողություններ գրանցել: Նա քահանայից պատրաստման լսարանն է ավարտել և մեկ տարի առաջ է ձեռնադրվել Ապարանի և հարակից մի քանի գյուղերի հոգևոր հովիվ:

Արամ Ավետիսյան


Արամ Ավետիսյանը 44-օրյայի ընթացքում զրկվել է երկու ոտքից: Հիմա պրոթեզներով է տեղաշարժվում: Արամը Աչաջուր գյուղից է, մեծացել է զինվորականի ընտանիքում, ընտանիքի բոլոր տղամարդիկ՝ հայրը և չորս եղբայրները զինվորականներ են: Երկու ոտքը կորցնելուց հետո Արամը փորձում է լիարժեք կյանքով ապրել։ Նա ընկերների հետ ձեւափոխել և իրեն է հարմարեցրել մեքենան։ Զինվորական ծառայության այլեւս անցնել չի կարող, բայց աշխատում է մեքենայի արհեստանոցում։

Կյանքը պատերազմից հետո . Գևորգ Համբարձումյան


Գանգուղեղային ծանր վնասվածք ստացած 23-ամյա Գևորգ Համբարձումյանը մեծ դժվարությամբ է խոսում, գանգուղեղային վնասվածքի պատճառով չի աշխատում ձեռքը, քայլքը դժվարացել է: Պատերազմից հետո՝ վերականգնողական փուլում ընկերոջ առաջարկով որոշել է շարունակել մարզումները, բայց արդեն ոչ թե բոքսի, այլ պարաբազկամարտի ոլորտում: Նախկին բռնցքամարտիկը դափնիներով է վերադառնում Հայաստան։ Նա ավելի քան 10 մեդալ ունի, որոնք նվաճել է աշխարհի և Եվրոպայի պարաբազկամարտի առաջնություններում։

Սամվել Սաֆարյան


Սամվել Սաֆարյանին մեկ օրվա ընթացքում երեք անգամ վիրավվել է: Ծննդավայր Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղում զինվորական ծառայության է եղել Սամվելը, երբ սկսվել է պատերազմը: Երիտասարդ հրամանատարն իր ենթակայության տակ գտնվող 4 դիպուկահարի հետ դիրքերում է եղել։ Առաջին անգամ վիրավորվել է թշնամու խրամատի դիտարկման ընթացքում, երբ ադրբեջանցի զինվորները հարձակվել են իրենց խրամատի վրա ու նռնակներ նետել, այդ ժամանակ Սամվելի աջ ձեռքն է վիրավորվել, երկրորդը՝ հիվանդանոցի ճանապարհին, երրորդը՝ գլխի շրջանում:

Նարեկ Ամիրյան


«Ուկրաինայի ձայնը» նախագծի մասնակից և բժիշկ Նարեկ Ամիրյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Նա մինչեւ պատերազմը սովորում էր բժշկական համալսարանում և աշխատում էր «շտապօգնությունում» բրիգադի բժիշկ։ Ռազմաճակատում Նարեկն իր բրիգադի հետ վիրավորների էր տեղափոխում: Նոյեմբերի 6-ին Քարվաճառի ճանապարհին բժշկական անձնակազմը հարձակման է ենթարկվում, որի հետեւանքով վիրավորվում է նաև Նարեկը։