Սիրակ Գևորգյանը 44-օրյա պատերազմից հետո


Սիրակ Գևորգյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ասկերանի զորամասերից մեկում հասցրել էր ընդամենը մեկ ամիս ութ օր ծառայել, երբ հնչել էր տագնապը: Ձեռքի հյուսվածքների ու հանգույցների 7 վիրահատություն է տարել: Սիրակին հանդիպել ենք Եղեգնաձորի Սուրբ աստվածածին եկեղեցում, դպրական շապիկ հագնելու որոշումը կայացրել էր հերթական վիրահատությունից առաջ:

Անդրանիկ Մարգարյանը 44-օրյա պատերազմից հետո


Անդրանիկ Մարգարյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Ծառայել է Ջրականի զորամասերից մեկում՝ որպես սպառազինության ծառայության պետ: Առաջնագծում մարմնին յոթ գնդակ է դիպել, մեկը դեռ թոքի մեջ է: Հրազենային հարվածից վնասվել է Անդրանիկի ողնուղեղը: Նրա ընտանիքի հետ մեկ օր անցկացրեցինք Արտաշատում. չհամակերպվելով տեղաշարժման սահմանափակումներին՝ Անդրանիկը մեքենա էր գնել և որոշել հարմարեցնել իր կարիքներին:

Սամվել Ավդալյանը 44-օրյա պատերազմից հետո


Սամվել Ավդալյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Գանգուղեղային վիրավորում ստանալուց հետո բարդ վիրահատություն է անցել, դեռևս պլաստիկ վիրահատության կարիք ունի: Ապրում է Չարենցավանում, այլևս չկարողանալով վերադառնալ նախկին աշխատանքին՝ գեղեցկության սրահ է բացել և կնոջ հետ միասին աշխատում է, սրահն էլ անվանել են «Եռագույն»:

Պետրոս Էֆենջյանը 44-օրյա պատերազմից հետո


Պետրոս Էֆենջյանը 44-օրյա պատերազմի մասնակից է: Վիրավորվել է Քարվաճառում, ողնուղեղի վնասվածք է ստացել: Պետրոսի հետ մեկ օր ենք անցկացրել իրենց տանը՝ Կոտայքի մարզի Արա գյուղում: Պատերազմից հետո Պետրոսի կյանքը շարունակվում է՝ անվասայլակով, լուսանկարչական խցիկով, ապագայի բազմաթիվ պլաններով:

Սուրբ Ծննդյան ճամփորդություն


2020թ. արցախյան պատերազմից հետո Ապարանի տարածաշրջանում հաստատված ընտանիքների երեխաներին Մուշե քահանա Վահանյանը ճամփորդության է տանում: Նրանք պիտի դիմավորեն Սուրբ Ծնունդը:

Ոզնիսոֆթ


Ծրագրավորողից մասնավոր ձեռնարկատեր դառնալու և ՏՏ ոլորտում սեփական գաղափարներն իրացնելու իր փորձառությունը կիսում է «Ոզնիսոֆթ» ընկերության հիմնադիր Համլետ Մանուկյանը:

Իմ երազը


«Իմ երազը» զարգացման կենտրոնը մանկավարժներ Նարինե Լոբյանի և Մերի Հունանյանի երազանքն է եղել: Ուսուցչությանը զուգահեռ, նրանք հաստատակամ որոշում են կայացրել, ստեղծել իրենց մասնավոր կրթական հաստատությունը և այսօր հաջողությամբ զարգանում են:

Բաղրամյան 26


Սահմանամերձ Ոսկեպար գյուղի երիտասարդ ձեռներեցը ընկերոջ հետ ցուցանակ է պատրաստում: Այն փակցնելու է իր տան առաջին հարկը հյուրատան վերածած պատին: «Թաթո՛ւլ, դու հըմի Բաղրամյան 26-ում պիտի ապրե՞ս»,-հարցնում են հարևանները: «Հըմի չէ, գարնանը հյուրատունս բացեմ՝ նոր»,-պատասխանում է Թաթուլը:

Հելլոտեքս


«Արտսոքս» և «Յու ընդ մի» բրենդերը, որոնք միավորված են «Հելլոտեքս» ընկերության մեջ, այսօր Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում կայացած բիզնես են: Հիմնադիր Արտյոմ Քամալյանը իր անցած ճանապարհը հեշտ չի համարում, հաջողության հասնելու համոզմունքը տարիների փորձությունների մեջ է կոփվել. «Կյանքը պայքար է՝ լինի բիզնեսի առումով, ընտանիքի, թե՝ հայրենիքի: Եթե չհամաձայնվենք պարտված մնալու, մենք հաղթելու ենք»:

Ի-Վի Քոնսալթինգ


Գիտելիքատար բիզնեսը բարդ է, բայց հրապուրիչ: Բիզնես խորհրդատվական ընկերություն հիմնած տնտեսագետ Մանուկ Հերգնյանը պատմում է՝ ինչն է իրեն ու թիմին մոտիվացնում կատարելու ամենօրյա ծանր մտավոր աշխատանք և հաճույք ստանալու դրանից:

Ֆագեճյան գալերեա


«Առավոտ շուտ արթնացողի հացի հերթը շուտ է գալիս». սա ձեռնարկատեր Հակոբ Ֆագեճյանի մեծ հոր խորհուրդն է։ Սիրիայից տեղափոխված ոսկերիչը, որ Հայաստանում ոսկու արտադրամաս է հիմնել, ունի հաջողության ի’ր բանալին։

ԱՐՄԱ պարային ակադեմիա


Ձեռնարկատիրական աշխատանքը կրթության բնագավառում նուրբ գիտելիքներ ու վերաբերմունք է պահանջում: Պարի մասնավոր դպրոց հիմնած Տիգրան Մնացականյանն ու Արշավիր Մուրադյանը գիտե՛ն այս մասին: