44-օրյա պատերազմի մասնակից Բենիամին Պողոսյանը ծննդով գյումրեցի է։ Ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՊԲ-ի Մատաղիսի զորամասում էր: Ամիսներ առաջ իրենց զգուշացրել էին վերահաս պատերազմի մասին: Հոգեբանորեն պատրաստ էին: Հոկտեմբերի 2-ին Թալիշում ԱԹՍ-ի հարվածից բեկորային ծանր վիրավորվեց ոտքերի հատվածում: Դեռ չէր հասցրել հասկանալ իր վիճակի լրջությունը, երբ երկրորդ անգամ վիրավորվեց կասետային զենքի հարվածից։ Հետո էր իմացել, որ 12 ընկերները զոհվել են և միայն ինքն է կենդանի մնացել: 13 վիրահատություն է տարել Բենիամինը, երկար վերականգնողական բուժում ստացել Զինվորի տանը։ Իսկ կնոջ հետ ծանոթացել է Այրվածքաբանական կենտրոնում։ Կամավոր հիմունքներով հիվանադանոցում վիրավոր զինվորներին օգնող Լուսինեն նոր կյանք է պարգևել նրան։

Telecast type: Հաղորդաշար
Մեկնաբանություններ