Մատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակիԱմենայն Հայոց կաթողիկոսը հավատացյալների ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մասնակցել է պատարագի։ Եկեղեցական տոնացույցով պահքի 4-րդ կիրակին ավետարանական առակի խորհրդով կոչվում է «Տնտեսի»։ Այս առակի պատգամն է՝ հնարամտությունն ու ճարպկությունը պետք է ծառայեն աստվածային առաքինությամբ ընթանալուն, հանուն բարության, արդարության և ճշմարտության։ |
|
Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ. հիշատակվել է «Անառակ որդու վերադարձը» առակըԱվետարանական «Անառակ որդու վերադարձը» առակի հիմքը ապաշխարության գաղափարն է: Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի համարում է, որ այս առակը ավետարան է՝ ավետարանի մեջ, և դրված է պահքի ոսկե շղթայում՝ որպես դարձի խորհուրդ: Արտաքսման կիրակիից հետո անառակ որդու պատմությունը հիշատակելով՝ եկեղեցու հայրերը ներկայացնում են Աստծո ողորմածությունն ու գթասրտությունը: |
|
Աստված չներեց Ադամին և Եվային, որովհետեւ նրանք չընդունեցին իրենց մեղքըՊահքի երկրորդ կիրակին Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է Արտաքսման կիրակի։ Այն ներկայացնում է, թե ինչպես Աստված եդեմական պարտեզում առաջին պահեցողությունը սահմանեց մարդու համար: Դա մարդու հետ Աստծու առաջին ուխտն էր, որը խախտելով՝ մարդը վտարվեց դրախտից: |
|
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Բուն բարեկենդանի տոնըԲուն բարեկենդանի տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ պատարագ է մատուցվել։ Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգության ժամանակ փակվել են խորանների վարագույրները: Սա խորհրդանշում է, որ մարդը դրախտից զրկվել է։ Բուն բարեկենդանին հաջորդում է քառասնորդաց պահեցողության շրջանը: |
|
Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագՍուրբ Սարգսի տոնի առիթով Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: Մասիսի քաղաքապետը երիտասարդներին Նոր կտակարաններ է նվիրել։ Արարողության ավարտին մատուցվել է սիրո ճաշ։ |
|
Ինտելեկտուալ խաղ-փառատոն Ս․ Սարգսի տոնին ընդառաջԱրարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, Սուրբ Սարգսի տոնից առաջ, «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոն էին կազմակերպել։ |
|
Ս. Ներսես Շնորհալու մասունք է նվիրաբերվել Մայր Աթոռ Ս. ԷջմիածնինԵրանաշնորհ հայրապետի մասունքը, ամփոփված խաչ-մասունքարանում, Մայր Աթոռին է ընծայաբերել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցին: Մասունքը Ս․ Էջմիածին բերեց Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: |
|
Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի տարվեց առաքյալի մասունքըՍ. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը նաև Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Ս. Էջմիածնից բերվել էր Ս. Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար: |
|
Շնորհալիական երեկո Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցումՄասյացոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցում հնչեցին սուրբ Շնորհալու տաղերն ու աղոթքները, բանախոսություն կարդացվեց երանաշատ հայրապետի ժառանգության մասին: |
|
Սուրբ Հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնըՆոյեմբերի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին հիշատակեց Սուրբ Հրեշտակապետերի և երկնային զորքերի տոնը։ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց պատարագ։ |
|
Ս. Գայանե վանքում պատարագ էր մատուցում Դադիվանքից վերջինը հարկադրաբար դուրս եկած աբեղանՎեհափառ հայրապետի հանդիսապետությամբ պատարագին մասնակցում էին նաև Արցախի թեմի հոգևորականները: Օրվա պատարագիչ հայր Դերենիկը, Դադիվանքում իր վերջին պատարագը մատուցել է սեպտեմբերի 24-ին: «Հիմա մեր Արցախում, մեր եկեղեցիներում աղոթք չի հնչում: Սա այն քանի րոպեներեն են (կամ գուցե տարիների հասնի), երբ Հայրոսի աղջիկը մեռավ , բայց Տերը հարություն տվեց. այդպես պիտի լինի նաև մեր ազգի հարությունը»,-ասում է Դերենիկ աբեղա Սահակյանը: |
|
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչներինՄայր Աթոռ Ս. Էջմիածնում էին Երևանի թիվ 1 մեկ տուն-ինտերնատի բնակիչները: Մոտ 6 տասնյակ տարեցների հետ Գևորգյան հոգևոր ճեմարանի սրահում հանդիպեց Ամենայն հայոց կաթողիկոսը: |