«Ֆրեսկո» 10-րդ միջազգային փառատոնի ծրագրերը


Հունիսի 23-ից հուլիսի 6-ը կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի տասներորդ միջազգային փառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Վանաձորում:

 

Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեություն» գրքի շնորհանդեսը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Նյու Մեգ» հրատարակչությունը ներկայացրին «Հուն» մատենաշարի անդրանիկ գիրքը՝ Քլայվ Սթեյփլս Լուիսի «Զուտ քրիստոնեությունը»: Գիրքը բնագրից թարգմանել է Տ. Հայկազուն քահանա Սահակյանը:

Վերաբացվել է Արաբկիրի հայորդյաց տան բարեգործական ճաշարանը


Երկու տասնամյակից ավելի Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, ՀԲԸՄ հետ համատեղ, 900-ից ավելի կարիքավորների ամենօրյա տաք սնունդ է տրամադրում Վաղարշապատում, Երևանում, Վանաձորում գործող բարեգործական ճաշարաններում: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ճաշարանների գործունեությունը դադարեցվել էր: 2022 թվականի սեպտեմբերից վերագործարկվել է Վաղարշապատի բարեգործական ճաշարանը, այս տարի մայիսից ՝ Արաբկիրինը:

 

Միաբանական համագումարն ամփոփվեց


Աշխարհի տարբեր ծագերից Մայր Աթոռում հավաքված մոտ 7 տասնյակ վարդապետներ ու աբեղաներ շուրջ մեկ շաբաթ քննարկեցին եկեղեցու առաջ ծառացած տարբեր մարտահարավերներն ու Հայ Առաքելական եկեղեցում միաբանության դերը:

 

Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մեկամյակը


Արարատ քաղաքում հունիսի 11-ը տոնական էր. լրացավ քաղաքի առաջին եկեղեցու օծման մեկ տարին:

 

Ս․ Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելնելու տոնական հիշատակությունը Խոր Վիրապ վանքում


Հավատացյալների համար մեր առաջին հայրապետի կերպարը փորձությունները հաղթահարելու և հաղթանակած դուրս գալու լավագույն օրինակ է: Ելն ի վիրապի տոնին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնից Լուսավորչի մասունքներն ամփոփող մասունքարանը Խոր Վիրապի Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվում։

 

Միաբանական համագումարի մասնակիցների այցելությունը Գեղարքունիք


Միաբանական համագումարի մասնակիցների հովվական և քարոզչական առաքելությունը շարունակվեց Գեղարքունիքում: Շրջայցերին հոգևորականները տնօրհնյաց կարգ կատարեցին, աղոթեցին զոհվածների հոգիների խաղաղության և հայոց աշխարհի անսասանության համար:

 

Միաբանական համագումարի մասնակիցների այցելությունը Տավուշի մարզ


Հունիսի 7-ին աշխարհի տարբեր երկրներում ծառայող վարդապետներն ու աբեղաները Տավուշում էին: Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կարգ կատարելուց հետո հոգևորականներն այցելեցին պատերազմից տուժած մարդկանց տներ: միաբանները Ոսկեպարում երեկոյան ժամերգության մասնակցեցին:

 

Մայր Աթոռում է Պոլսի հայոց պատրիարքը


Հունիսի 6-ին բարի գալստայան՝ Հրաշափառի արարողությամբ Մայր Աթոռում դիմավորեցին Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին: Առաջիկա օրերին Սահակ սրբազանը կմասնակցի Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

 

Միաբանական համագումարի մասնակից հոգևորականների այցը «Ծիծեռնակաբերդ» և «Եռաբլուր» հուշահամալիրներ


Միաբանական համագումարի մասնակից հոգևորականները համագումարի 2-րդ օրը նվիրեցին հիշատակության արարողությունների: Հոգեհանգստյան կարգ կատարվեց Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը, ապա՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միաբանները կատարեցին բարեխոսության կարգ:

 

Հունիսի 6-ին Ս. Գայանյանց կույսերի տոնն է


Եկեղեցականների թափորը, Մայր Աթոռ ժամանած Կ. Պոլսի հայոց պատրիարք Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ Վեհարանից շարժվեց Սուրբ Գայանե վանք: Սրբուհու աջաձև մասունքարանին հպվելու և զորություն ստանալու էին եկել բազմաթիվ մարդիկ:

 

Հունիսի 5-ին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է


Մայր Աթոռի գանձատնից դուրս բերվեց Սուրբ Հռիփսիմեի Աջ-մասունքարանը։ Վեհափառ հայրապետը նահատակ սրբուհու մասունքներով օրհնություն բաշխեց հավատացյալ ժողովրդին: