ԱՄՆ Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամները կամավորական աշխատանքներ են կատարելԱրաբկիրի Հայորդյաց տան բարեգործական ճաշարանում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Եկեղեցասեր երիտասարդաց միությունների կրտսեր անդամները կամավորական աշխատանքներ են կատարել։ Նրանք անձամբ ճաշ են մատուցել բարեգործական ճաշարանից օգտվողներին: Կամավորները նաեւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական կազմակերպության հետ մասնակցել են կառուցվող տների շինարարությանը, հանդիպել են Վեհափառ Հայրապետին: Առաջիկա օրերին կլինեն նաև սոցիալապես անապահով ընտանինքերի երեխաների համար կազմակերպված ճամաբարում: |
|
Պայծառակերպության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցվել է ՊատարագԱմենայն Հայոց Կաթողիկոսը վարդաջուր ցողելով ու օրհնություն բաշխելով մուտք է գործել Սուրբ Գայանե եղեկեցի: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Հիմքում Թաբոր լեռան վրա տեղի ունեցած իրադարձությունն է, որի մասին հիշատակում են երեք ավետարանիչները: |
|
Ռուբեն Սևակ թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՌուբեն Սևակ թանգարանում բացվել է նկարիչ, ճարտարապետ Լուսինե Դանիելյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարին: Այս աշխատանքները նկարչուհին ստեղծել է շատ կարճ ժամանակում՝ ամիսներ առաջ լույս տեսած «Արփիափայլ և երփնազան Սբ Էջմիածին» պատկերագրքով ոգեշնչված: Այս տարվա սեպտեմբերին կատարվելու է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծումը: Լույսի Մայր Տաճարը խորագրով ցուցահանդես բացվել է այդ խորհրդով։ |
|
Մայր Աթոռի 7 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանաՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ընծայման կարգ է կատարվել: Ձեռնադրող սրբազանը՝ ԱՄՆ hայոց Արևելայն թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, հարցեր է ուղղել խարտավիլակ Հայր Սուրբին և քահանայացուներին։ Սարկավագները վկայել են՝ հաստատուն են ուղղափառ հավատքի մեջ, ապա խոստացել՝ աշակերտը և եկեղեցու սուրբ հայրերի և երանելի հայրապետների հետևորդը լինել: Ձեռնադրվողները անուն առ անուն մերժել ու նզովել են բոլոր հերետիկոսներին և հերձվածողներին: Յոթ ընծայացուներից հինգը՝ ամուսնացյալ , երկուսը կուսակրոն քահանայության ուղին են ընտրել։ |
|
Լույս է տեսել Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գիրքըԿայացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Դերենիկ աբեղա Սահակյանի «Բարեւս նամակը կարդացողներին եւ լսողներին» գրքի շնորհանդեսն ու գրքի մոտիվներով նկարահանված համանուն փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Գիրքը հեղինակի պապի զոհված եղբայների մասին է, որոնք մասնակցել են Երկրորդ աշխարհամարտին: Մի քանի տասնյակ նամակներից բացի ընտանիքը ուրիշ տեղեկություն չի ունեցել նրանց մասին: 2020 թվականին է միայն հեղինակը բացահայտել, որ պապի ավագ եղբայրը զոհվել է 1945 թվականին Գերմանիայի մատույցներում և թաղված է Կալինիգրադի եղբայրական գերեզմանատանը: |
|
Հունիսի 2-ին տոնախմբվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՍուրբ Հարության տոնից 64 օր անց Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Այս տարի այն հուլիսի երկուսին է։ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց տոնական պատարագ։ |
|
Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին զորակցելու համար Տաթևում անցկացվել են միջոցառումներՏաթևի վանական համալիրը ընդունել է «Կենաց ծառ» խորհրդանշական անունը կրող ուխտագնացության մասնակիցներին: Հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից Սյունիք են այցելել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների ազատման համատեղ աղոթքի համար։ |
|
Հոգեգալստայան տոնին բոլոր եկեղեցիներում մատուցվել է ՊատարգՍուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ զանազան կերպով: Այն մի դեպքում ներկայացվում է որպես շունչ, քամի, մի ուրիշ դեպքում՝ աղավնի, հրեղեն լեզու, ամպ և այլն: Այս ամենը բնորոշում է ոչ թե նրա էությունը, այլ՝ արտահայտությունը։ Հոգեգալստյան Պատարագին ընթերցում են Սուրբ Հոգուն ուղղված Հովհան Ոսկեբերանի աղոթքը: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին տոնել է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը ԵրուսաղեմՄայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնը սկսվել է անդաստանի արարողությամբ: Հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Ամենայն հայոց կաթողիկոսը օրհել է աշխարհի 4 կողմերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Դրան հաջորդել է ուռենու ճյուղերի օրհնությունը: Նոր կյանք խորհրդանշող ճյուղերը մարդիկ տուն են տանում և պահում մինչև հաջորդ Ծաղկազարդ: |
|
Սուրբ Գայանե վանքում մատուցվել է պատարագ և հիշատակվել գալստյան կիրակինԱմենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվել է փակ պատարագ։ Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է գալստյան, որովհետեւ հավատացյալին հիշեցնում է Քրիստոսի առաջին գալուստը և խորհրդանշում տիրոջ երկրորդ գալուստը։ |
|
Վեհափառ Հայրապետը ընդունել է Նորաօծ քահանաներին. քահանաները ծառայության նոր վայրեր ունենԱմենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է քահանայական օծում ստացած տասնմեկ հոգևորականներին: Նրանք Մայր Աթոռում քառասնօրյա պահեցողության շրջան են անցել: Նորաօծ հինգ քահանաները կուսակրոնության երդում են տվել: Նախորդ օրը՝ Մուտն ի Վիրապի տոնին, քահանաները մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը: |
|
Սուրբ Գայանե Վանքում մատուցվել է Սբ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին կարևոր հիշեցում է: Հոգևորականները հորդորում են՝ աղոթելիս կարգի բերել մարմինը, մաքրել միտքը, բացել սիրտը՝ պատրաստել հոգին Արարչի հետ երկխոսության: |