|
Հայ եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադային մասնակցել են Երևանի շուրջ 25 դպրոցների աշակերտներՓետրվարի 1-ին Երևանի «Վարդանանց ասպետներ» դպրոցում անցկացվեց Հայոց եկեղեցու պատմություն առարկայի օլիմպիադայի նախավերջին փուլը: Արդյունքներն ամփոփելուց հետո երեխաներից 25-ը իրավունք կստանան մասնակցելու հանրապետական փուլին: |
|
Հայոց բանակի օրվա կապակցությամբ Հայոց հայրապետն ընդունեց ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներիՀունվարի 29-ի կիրակնօրյա պատարագին զուգընթաց աղոթքները Հայոց բանակի ամրության և անսասանության խորհրդով էին: Պատարագի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների համար: Այնուհետև, Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա կապակցությամբ իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմին, զինվորներին և գնդերեցներին։ |
|
Սուրբ Ծննդյան ավետիսներ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների երգչախմբի կատարմամբ«Առնո Բաբաջանյան» համերգասրահի բեմից Վայոց Ձորի մարզի սահմանամերձ գյուղերի յոթ տասնյակից ավելի երեխաներ հնչեցրին Սուրբ Ծննդյան ավետիսը: |
|
Տնօրհնեք «Բարձունք 5165» ֆրանս-հայկական կազմակերպությունումՍուրբ Ծննդից հետո բոլոր քրիստոնյաների տներում կատարվում է օրհնության կարգ: «Բարձունք 5165» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունում ևս տնօրհնեքի կարգ էր: |
|
Հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համարՀունվարի 22-ին՝ կիրակնօրյա պատարագի ավարտին, աղոթք հնչեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը հոգեհանգստյան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ |
|
Սարուխան գյուղում եկեղեցի է օծվելՆորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին (ճարտարապետ Ստեփան Նալբանդյան) օծեց Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Բարերար Արայիկ Ավետիսյան-Չիչոյանը պարգևատրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հայրապետական շքանշանով: |
|
Ննջեցյալների հիշատակության օրը Մայր Աթոռում և «Եռաբլուր» պանթեոնումՍուրբ Ծննդից հետո, ինչպես տաղավար մյուս տոներին, մեռելոց է: Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատարագ և կատարվում է հոգեհանգստյան կարգ: Մեր նկարահանող խումբը եղել է Մայրավանքում և «Եռաբլուրի» Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում: |
|
Դպրական տվչության արարողություն ՍևանավանքումՍտեփանոս Նախավկայի տոնի նախընթաց օրը Սևանավանքում դպրական տվչության արժանացան Վազգենյան հոգևոր դպրանոցի 2-րդ լսարանի սաներից 12–ը, ևս 12-ին` 4-րդ լսարանից, ուրարակրության իրավունք շնորհվեց, իսկ երեք հինգերորդցիներ կիսասարկավագության աստիճան ստացան: |
|
Կրոնները ազգերի խաղաղ համագործակցության երաշխիք. համաժողով Մայր ԱթոռումԴեկտեմբերի 22-ին «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնները ազգերի խաղաղ համագործակցության երաշխիք» խորագրով համաժողով: |
|
Իրավիճակն Արցախում. հարցազրույց Արցախի թեմի առաջնորդի հետԴեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է: Տեսակապ ենք հաստատել Ստեփանակերտ, զրուցել ենք Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: |
|
Արցախը շրջափակման մեջ է, նստացույց ԵրևանումԴեկտեմբերի 14-ից Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև անժամկետ նստացույց էր սկսել։ Նստացույցի պահանջը Լաչինի միջանցքի բացումն է: Դեկտեմբերի 15-ի երեկոյան Գսրեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ նստացույցի մասնակիցներին այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Տիրայր վարդապետ Հակոբյանը: |
|
Հոգետրավմայի ամոքման թեմայով դասընթաց կին զինծառայողների և գնդերեցների համարՀայաստանի Աստվածաշնչային ընկերությունը դեկտեմբերի 5-ից 8-ը Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տանն անցկացրեց «Հոգետրավմայի ամոքում» թեմայով քառօրյա վերապատրաստման դասընթաց՝ ՀՀ ԶՈՒ գնդերեցների և կին զինծառայողների համար: |