Ս. Աստվածածնի բարեխոսությունը՝ Արցախի ու ողջ հայոց աշխարհի համարՉնայած բազմաթիվ խնդիրներին և, հատկապես, տրանսպորտի ու վառելիքի հետ կապված դժվարություններին, Արցախի եկեղեցիներում տոնեցին Աստվածամոր վերափոխման հիշատակությունը, կատարվեց խաղողի օրհնության կարգ: Տոնական պատարագներ մատուցվեցին բոլոր այն եկեղեցիներում, որտեղ կարողացան հասնել թեմի հոգևորականները: |
|
Միասնական աղոթք շրջափակված ԱրցախումԱստվածամոր Վերափոխման տոնի նախօրեին: Արցախում սպասավորող հոգևորականների կոչով այդ օրը արցախցիները համախմբվեցին եկեղեցիներում և սուրբ Կույսի բարեխոսությունը խնդրեցին Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար: |
|
Ս. Լուսավորչի նշխարների գյուտի տոնը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցումՊատարագիչ քահանան Մայր Տաճարի խորանից հորդոր ու խնդրանք ուղղեց հավատացյալներին՝ սրտերում միշտ վառ պահել Լուսավորչի կանթեղը: |
|
Արցախի թեմում մեկնարկել է նորաստեղծ ընտանիքներին ուղղված ծրագիրՎրթանես սրբազանի նախաձեռնությամբ ծրագրում ընդգրկվել են տարբեր մասնագետներ, որպեսզի Արցախում ապրող ամուսնական զույգերը ոչ միայն հոգևոր գիտելիք ստանան, այլև կենցաղային հմտություններ: Նպատակը Արցախում ընտանիքների ամրացումն է, ընտանիքների բարեկեցության մակարդակի բարելավումը: |
|
Նորապսակների օրհնություն ՍտեփանակերտումՇրջափակման պայմաններում Արցախում պսակն ու ամուսնությունները չեն հետաձգվել: Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարում փետրվարի 13-ի երեկոյան շատ էին երիտասարդներն ու նորապսակները: Տյառնըդնառաջի նախատոնակն էր: Օրհնության խոսք ասաց Արցախի թեմի առաջնորդը: |
|
Երիտասարդների օրհնության օրն Արցախում55-օրյա շրջափակումը, ցուրտը, բազմաթիվ խնդիրները չխանգարեցին, որ Արցախի թեմում նշվեր Սուրբ Սարգսին և երիտասարդներին նվիրված եկեղեցական-ժողովրդական տոնը: |
|
Գիտաժողով Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության հարցերովՀոկտեմբերի 8-11-ը Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Արցախի գիտական կենտրոնի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղի ունեցավ «Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրներն ու վտանգները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը: Մեկնարկը տրվեց Գանձասարում: |
|
Թարգմանչաց տոնը Արցախի Կաղարծի համայնքումՀոկտեմբերի 8-ին Սրբոց Թարգմանչաց տոնը Արցախի թեմում նշվեց Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի Սուրբ թարգմանչաց անունը կրող եկեղեցում: Պատարագը մատուցեց Խնածախի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Անդրեաս քահանա Թավադյանը` հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի: |