Մարտի 22


Սեփական օրինակով ուսուցանեք ձեր զավակներին

Տիրոջ փառքի մասին վկայությունը ոչ թե պետք է պարտադրանքով լինի, այլ սեփական օրինակով։ Նախ պետք է մենք ապրենք Տիրոջ պատվիրաններով, ապա մեր զավակներին պետք է մեր օրինակով ցույց տանք, որ Տիրոջ փառքով ապրելը մեզ խաղաղություն է բերում։ Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(22 Ուր. ԴԿ. Խ օր Մեծի Պահոց: Բ օր. 11.10-25: Հոբ. 21.1-34: Ես. 46.3-47.4: )

Մարտի 20


Փրկության միակ ճանապարհը խոնարհությունն է
Հիսուս Քրիստոսը էշի վրա նստած մտնելով Երուսաղեմ իր օրինակով ցույց է տալիս, որ Քրիստոնեության ու մարդկության ամենամեծ ուժը խոնարհությունն է։ Տերը մեզ փրկելու համար խոնարհվեց, բայց մենք մեզ փրկելու համար հրաժարվում ենք խոնարհվել։
Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։
(20 Դշ. ԳԿ. ԼԸ օր Մեծի Պահոց: Ելք. 4.21-5.3: Զաքար. 9.9-16: )

Մարտի 15


Լավ է այն ամենն, ինչ ունի Աստծո ներկայությունը
Տերն ուզում է, որ մենք պաշտենք ու սիրենք իրեն մեր ամբողջ հոգով ու սրտով, որպեսզի մեզ համար լավ լինի։ Լավ է այն իրողությունը, երբ մենք ապրում ենք Աստծո ներկայությամբ։
Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը:
(15 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց: Բ Օր. 10.1- 15: Հոբ. 19.1-29: Ես. 45.1-13: ) 

Մարտի 13


Կանգնի՛ր ով մարդ, դու կարող ես
Մենք հզոր ենք, երբ Աստծուն ենք վկայում մեր մեջ և Աստծո հետ ենք քայլում։ Քրիստոնյայի կյանքը սեփական տկարությունը տեսնելով Աստծո զորությունը խոստովանելու մեջ է։ Դա ոչ թե ստրկական, այլ որդիական խոստովանություն է։
Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (13 Դշ. ԴՁ. ԼԱ օր Մեծի Պահոց: Ելք. 4.1-21: Հովել. 3.9-22: )

Մարտի 8


Շնորհը օրենքից ավելի բարձր լինելու համար է


Օրենքը պետք է այն մարդկանց, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց ազատությունը։ Տարբեր մարդիկ կան, որոնք ազատությունը ընկալում են այլասերության, սանձարձակության եւ գռեհկության մեջ։ Տերը տվել է ճշմարիտ կեցության ձեւը եւ կերպը։


Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (Ուր. ԱԿ. ԻԶ օր Մեծի Պահոց: Բ Օր. 9.11- 23: Հոբ. 16.1-17.16: Ես. 43.22-44.8: )

Մարտի 6


Տերը փրկություն է տալիս իրեն փնտրողներին
Եթե նեղության մեջ ես ու նյութական դժվարություններ ունես, մի պահ վեր կանգնիր այդ դժվարություններից։ Ամրացրու հավատդ, որովհետեւ Տերը փրկություն է տալիս բոլոր ցանկացողներին և բոլոր նրանց, ովքեր փնտրում են իրեն։
Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (Դշ. ԴԿ. ԻԴ օր Մեծի Պահոց: Միջինք: Ելք. 3.16-22: Հովել. 3.1-8: )

 

Մարտի 1


Առանց Աստծո շնորհի մարդը չի կարող արդարություն ունենալ  
Արդարությունը բխում է կատարյալ ճանաչողությունից, ինչն ունի միայն Արարիչը։ Ուրեմն առանց Աստծո շնորհի մարդն արդարություն ունենալ չի կարող։ Սուբ գիրքը հենց այս մտքով է Հոբին, Աբրահամին, Նոյին արդար համարում։ 
Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (Ուր. ԲՁ. ԺԹ օր Մեծի Պահոց: Բ Օր. 8.11- 9.10: Հոբ. 12.1-13.6: Ես. 42.1-8:) 

 

Փետրվարի 28


Աստծուց խնդրիր լույս ու ճշմարտություն

Եթե Աստծուց միայն նյութական բարիքներ ես խնդրել՝ հարստություն, առողջություն, գործնական հաջողություններ, կա՛նգ առ։ Այսօր այդ օրն է, որպեսզի կանգ առնես ու Աստծուց խնդրես իր լույսն ու ճշմարտությունը հոգուդ փրկության համար։

Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (28 Դշ. ԱՁ. ԺԷ օր Մեծի Պահոց: Ելք. 2.23-3.15: Հովել. 2.21-32: )

 

Փետրվարի 23


Ինչպե՞ս ճանաչել Աստծուն

Մենք Աստծո մասին գիտենք այնքան, որքան ինքն է կամենում։ Տերը մարդուն սովորեցնում է, թե ինչպես պետք է ճանաչել իրեն։ Նախ պետք է դիմացինի մեջ տեսնել Աստծո պատկերը, ողորմությունն ու սերը։

Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (23 Ուր. ԲԿ. ԺԲ օր Մեծի Պահոց: Բ Օր. 7.11- 8.1: Հոբ. 9.1-10.2: Ես. 40.9-17: )

 

Փետրվարի 21


Սիրով աշխատիր

Ինչ էլ անելու լինես՝ մտավոր, թե ֆիզիկական, պետք է անես հանուն Տիրոջ փառքի։ Աստված Մովսես մարգարեի օրինակով ցույց է տալիս, թե ինչպես պետք է օգնել մարդկանց այն աշխատանքով, որին կոչված ես։

Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը։ (21 Դշ. ԱԿ. Ժ օր Մեծի Պահոց: Ելք. 2.11-22: Հովել. 2.1-11: Միք. 4.1-7: )

Փետրվարի 16


Ինչպե՞ս նմանվել Աստծուն

Աստված այս հարցին պատասխանել է՝ պետք է սիրես ընկերոջդ մերձավորիդ, ինպես սիրում ես սեփական անձդ։ Մեծ պահքի այս օրերին Տերը հորդորում է սիրել մեր անձը և սիրել ոչ թե մեր մասին պատկերացումը, այլ սիրել մեր մեջ Աստծո նմանությունը, սիրելու հուսալու ու հավատալու կարողությունը։

Մեկնում է Տիգրան քահանա Բադիրյանը (16 Ուր. ԳՁ. Ե օր Մեծի Պահոց: Բ Օր. 6.4-7.10: Հոբ. 6.2-7.13: Ես. 40.1-8:)

Փետրվարի 14


Տերն ամեն վայրկյան ու ամեն պահի փնտրում է քեզ Իսկ ինչպե՞ս գտնել Աստծուն։

Պետք է գտնես Տիրոջը առատացնելով քո մեջ սերը, մերձավորիդ հանդեպ կարեկցանքը եւ բարեպաշտությունդ։ Տիրոջը չի կարելի գտնել վեճերի, ատելության մեջ։ Տիրոջը կարող ես գտնել միայն սիրո մեջ։

Մեկնում է՝ Տիգրան քահանա Բադիրյանը (14 † Դշ. ԲՁ. Գ օր Մեծի Պահոց: ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ: Տօն քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի Տաճարն: Ես. 24.21-25.8: Գործ. 7.47-50: Գաղ. 4.1-7: Ղուկ. 2.41-52: )