Հոգու աշխատանք
Երիտասարդ գրաֆիկ դիզայներ Սոնա Թովմասյանը անընդհատ շարժման մեջ է: Սոնայի կարծիքով արագ փոփոխվող իրականությունը կյանքը դարձնում է դինամիկ, բայց հաճախ էլ` աններդաշնակ:
Նրան հաջողվել է գտնել ներդաշնակ ապրելու արվեստը: Սոնան երգում է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու երգչախմբում: Հոգևոր իրականությունն օգնում է հերոսին հակառակ ժամանակակից կյանքի պահանջներին՝ լիցքաթափվել բացասական մտքերից ու լիցքավորվել դրական էներգիայով:
|
|
ՀարթավանԱրագածոտնի մարզի Հարթավան գյուղի՝ խորհրդային տարիներից հետո խարխլված եկեղեցու պահապաններն այսօր գյուղի փոքրերն են: Սուրբ Ծննդյան նախօրեին երեխաները գյուղի բնակիչներին ավետիսներ ու ճրագներ են բաժանում: Նրանց ձայնի մեջ դեռ կենդանի են ալաշկերտցի ու մշեցի նախնիները... |
|
ՄաստարաՄաստարա գյուղի երեխաները զբոսաշրջիկներին առաջինը ուղեկցում են Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հետո՝ Սուրբ Ստեփանոս Նախավկայի մատուռ: Մեր նկարահանող խմբին նույնպես նրանք են ուղեկցել և պատմել, պատմել, պատմել... |
|
ԱզատանԱզատանը Շիրակի ամենամեծ գյուղն է: Գյուղի եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է: Սուրբ Ստեփանոսը միշտ լի է երեխաներով: Նրանք մասնակցում են բոլոր ծեսերին, կիրակնօրյա դասերին: Հետո իրենց ձեռքով մաքրում են եկեղեցին ու բակը: Ժամանցը, խաղերն ու զրույցները նույնպես եկեղեցու բակում են: «Այն ինչ զգում ենք մեր եկեղեցու պատերից ներս, ոչ մի ուրիշ տեղ չենք զգում: Ուր էլ գնանք, մեր եկեղեցին ամենալավն է»,-ասում են ազատանցի մանուկները: |
|
Սուրբ Հարությանն ընդառաջՀիսուս Քրիստոսի Հարության տոնը հաղորդման հերոսների համար ստեղծագործելու առիթ է: Մեծ Պահքի Միջինքից հետո նրանք սկսում են Սուրբ Հարության տոնին նվիրված իրեր պատրաստել, որոնցով զարդարում են տունն ու զատկական սեղանը: Լալա Մնեյանը, Սիլվա Քալաջյանը և Զառա Հարությունյանը ցուցադրում են տեխնիկան, որով ստեղծագործում են: |
|
Ինչը փոխեց իմ կյանքըԱրմինեն ծնվում է տեսղության խնդիրներով: Հետագայում լիովին կորցնում է տեսողությունը: Չնայած դրան, նա իրականացնում է իր մեծագույն երազանքը՝ կրթություն է ստանում: Դա փոխում է Արմինեի ողջ կյանքը... |
|
Պահքի ճանապարհՀայ եկեղեցու պատմության ուսուցիչ Անժելա Բարսեղյանը պատմում է մանկավարժական գործունեության, պահքի ընթացքում անցած իր ճանապարհի և դրա նշանակության մասին: |
|
Տ. Վրթանես քահանա Բաղալյան
«Հայրիկին այնքան են սիրում Օձունում, որ եթե որոշեն նրան Օձունից տեղափոխել ծառայության այլ վայր, գյուղացիները մեծ ցույց կկազմակերպեն»:
Մեր նկարահանող խումբն այցելել է Տ. Վարթանես քահանա Բաղալյանի ընտանիք:
|
|
Նոր գրքերի մեկ տարինԱմփոփվում է 2015 թվականի գրահրատարակչական տարին: Որոնք են տարվա նորությունները, ինչ են նախընտրում դրանց հետ կապված մարդիկ` թարգմանիչները, հեղինակները, գրավաճառները, Երևանի ամենախոշոր գրախանութի տնօրենը` պարզել է մեր նկարահանող խումբը: |
|
Ամանորի ձայներըԵրևանում բնակվող մի խումբ երիտասարդներ Ամանորից առաջ հավաքվում են, Նոր Տարվան նվիրված երգեր սովորում, երգում փողոցներում՝ ուրախություն և ժպիտ պարգևելով մայրաքաղաքի հյուրերին և երևանցիներին: |
|
Տեր Ղազար քահանա ՊետրոսյանՏեր Ղազարը յոթ գյուղի քահանա է: Սպասավորում է Արարատյան թեմի յոթ համայնքում, կիսում է յոթ գյուղի մարդկանց հոգս և ուրախություն, յոթ գյուղի օգնում է եկեղեցի ունենալ... |
|
Անցյալի հետքերովԱնդրանիկ Կանթարջյանին և Դավիթ սարկավագ Սարիբեկյանին կարելի է հանդիպել Հայաստանի ամենահեռավոր ու ծածուկ հնավայրերում: Հնագիտությունն ու ազգագրությունը մասնագիտությամբ մարզիչ-մանկավարժ Անդրանիկ Կանթարջյանի յուրատեսակ նախասիրությունն է, որով նա վարակել է նաև Դավիթ սարկավագին, ում ճանապարհի լավագույն ընկեր է համարում: Ընկերները շատ հնավայրեր ու հնագիտական նյութեր փրկում են գանձագողերից. Անդրանիկն ունի մոտ 300 արժեքավոր իրերից բաղկացած հավաքածու, որ խնամում է երեխայի պես»: |