Alt

Նորքի հայորդյաց տան բատիկի դասարան


Գույնը գույնին, վրձնի մի հարվածը մյուսին շարունակելով` թղթի վրա հայտնվում են պատկերներ` շա~տ սիրուն: Բայց ամենահետաքրքիր ու հուզիչ պահը գալիս է դրանից հետո, երբ պատկերը տեղափոխվում է աշխարհի ամենանուրբ կտորի` մետաքսի վրա: Գույները ավելի վառ, նաև ավելի փափուկ են դառնում, նկարն էլ նրբանում է, թափանցիկանում: Բայց Վարսենիկը, Արփինեն, Աստղիկը, փոքրիկ Ժաննան ու մյուսները պատմում են, որ Նորքի հայորդյաց տան բատիկի դասարան գալիս են նաև ուրիշ պատճառներով: Պատմում են` լսենք:

Alt

Նորքի հայորդյաց տան կրկեսային խումբ


Նոր Նորքի հայորդյաց տան կրկեսային խմբում կա երկու Լուսինե, և որպեսզի նրանց տարբերեն, ընկերները մեկին մեծ Լուսինե են ասում, մյուսին` փոքր Լուսինե: Կրկեսը նրանց կյանքը դարձրել է հետաքրքիր ու բազմազան: Պարապմունքներ, ելույթներ, հյուրախաղեր: Այս անգամ էլ ահա հեռուստատեսային տեսախցիկն է նկատել նրանց:

Alt

Իմ առաջին գիրքը


Անտուան դը Սենտ Էկզյուպերին իր առաջին գիրքը գրել և նկարազարդել է քսանինը տարեկանում, Ջաննի Ռոդարին՝ քսանմեկ տարեկանում, Հովհաննես Թումանյանը՝ տասներկու: Արդեն պատրաստ է նաև մեր ժամանակակից Արամ Պետրոսյանի առաաջին պատկերազարդը: