Մեկ, երկու, երեք, չորս... դհոլ, թմբուկ, ծնծղա, զարբ: Եթե հաշվելով սովորես, ապա շատ կարճ ժամանակում կկարողանաս հարվածային բոլոր գործիքները շատ լավ նվագել: Պարզապես մինչև չորսը հաշվելու տասնյակ տարբերակներ կան, հետո պետք է միշտ ժամանակին դասի գաս, ֆիզիկական վարժություններ անես, ընկերներիդ ու վարպետներիդ ուշադիր լսես, հա, մեկ էլ սկզբում կոշտուկներ կարող են լինել ձեռքերիդ մեջ ու ականջներդ կարող են ցավալ անսովորությունից: Ու վերջ, էլ ոչ մի դժվարություն: Իսկ առավելություններն ու հաճույքները թվարկել հնարավոր չէ: Լսել ու տեսնել է պետք:
Շարք: Ներուժ
Ստեղծագործական խմբի անդամներ: Օպերատոր Արտաշես Մաթևոսյան
,
Հեղինակ Հերմինե Ստեփանյան,
Ռեժիսոր Հռիփսիմե Կարապետյան2015-02-17T11:31:04+04:00
Telecast type: Հաղորդաշար