Գույնը գույնին, վրձնի մի հարվածը մյուսին շարունակելով` թղթի վրա հայտնվում են պատկերներ` շա~տ սիրուն: Բայց ամենահետաքրքիր ու հուզիչ պահը գալիս է դրանից հետո, երբ պատկերը տեղափոխվում է աշխարհի ամենանուրբ կտորի` մետաքսի վրա: Գույները ավելի վառ, նաև ավելի փափուկ են դառնում, նկարն էլ նրբանում է, թափանցիկանում: Բայց Վարսենիկը, Արփինեն, Աստղիկը, փոքրիկ Ժաննան ու մյուսները պատմում են, որ Նորքի հայորդյաց տան բատիկի դասարան գալիս են նաև ուրիշ պատճառներով: Պատմում են` լսենք:
Շարք: Ներուժ
Ստեղծագործական խմբի անդամներ: Ռեժիսոր Հռիփսիմե Կարապետյան
,
Օպերատոր Արտաշես Մաթևոսյան,
Հեղինակ Հերմինե Ստեփանյան2015-02-12T17:58:51+04:00
Telecast type: Հաղորդաշար