Այծեմնիկ Ուրարտու


Երևանի դալաններից մեկի բակում գտնվող Այծեմնիկ Ուրարտուի արվեստանոցի տեղը ամբողջ քաղաքը գիտեր։ Հայաստանի մշակութային կյանքը ձևավորողներից էր, նրա աշխատանքները զարդարում էին ցուցասրահներ, դառնում արվեստաբանների ուսումնասիրության առարկա։ Այսօր առաջին հայ քանդակագործուհու անունը գիտեն միայն նեղ մասնագիտական շրջանակներում։

Անկեղծություն


Ո՞րն է անկեղծության սահմանումը, հնարավոր է՞ անկեղծ լինել միայն Աստծո հետ, խոստովանել ու ապրել կեղծիքի մեջ։ Առաքինություններից անկեղծությունն է ներկայացնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Ճշմարտախոսություն


Ինչո՞ւ է կործանարար սուտը, ի՞նչ նոր մեղքեր կարող է ծնել այն, ինչպե՞ս ազատվել դրանից։ Առաքինություններից ճշմարտախոսությունն է ներկայացնում Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը:

Արդարություն


Ո՞րն է աստվածային և մարդկային արդարությունների ընկալման տարբերությունները, ի՞նչ է ասվում Սուրբ Գրքում արդարության մասին։ Առաքինություններից արդարությունն է մեկնում Տ. Դավիթ քահանա Գիշյանը:

Սյունիք. Երիցվանք


Կապանի Արծվանիկ գյուղից 3 կմ հարավ-արևելք՝ բնակավայրերից կտրված սարահարթի վրա է գտնվում վաղ միջնադարյան Երիցվանքը։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում ։ Դարեր շարունակ խոնարհված սրբավայրում առաջին անգան ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ -ը պեղումներ է իրականացնում։ Արշավախումբը ղեկավարում է հնագետ Ավետիս Գրիգորյանը։

Նորայր Քարտաշյան և Մենուա բենդ


Կայացել է «Հայկական ժամանակակից երաժշտություն» խորագրով համերգ, որտեղ ներկայացված են Նորայր Քարտաշյանի մշակումներն ու հեղինակային ստեղծագործությունները:

«Նարեկ» պարային համույթը հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նորքի Հայորդաց տան «Նարեկ» պարային համույթը ստեղծագործական կազմի աշխատանքային գործունեության տասնամյաի առիթով հանդես է եկել «Լույս» պարային ներկայացմամբ։ Համույթը հիմնադրվել և գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո։ Այս տարիների ընթացքում այն բազմաթիվ հանրապետական և միջազգային փառատոների ու մրցույթների է մասնակցել, պատվավոր հարթակներ զբաղեցրել։

«Արցախ» կամերային նվագախումբ


2003 թվականի Արցախի հայաթափումից հետո շատ նվագախմբերի և անսամբլների նման անորոշ վիճակում հայտնվեց «Արցախ» կամերային նվագախումբը, երաժիշտներն անգործ մնացին: Աշխարհահռչակ երաժիշտներ Հասմիկ Պապյանի և Նարեկ Հախնազարյանի ուժերով և ՀԲԸՄ ֆինանսական աջակցությամբ Երևանում վերակազմավորվեց նվագախումբը: Նոր էջ է սկսվել նվագախմբի կյանքում, որի առանցքային նպատակը աշխարհի հեղինակավոր բեմերից Արցախ անունը հնչեցնելն է:

Սպիրիդոն Մելիքյան


Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը կտակել է սիմֆոնիկ և խմբերգային գործեր։ Որպես խմբավար՝ նա բարձրացրել է հայ երգչախմբային արվեստը նոր մակարդակի։ Որպես ազգագրագետ՝ ժողովրդական երգերի մեծ գանձարան է մոռացումից փրկել: Որպես գիտնական՝ նոր լույսի ներքո է քննել հայ երաժշտության տեսական խնդիրները։ Նախկին ճեմարանականի ամբողջ կյանքը ծառայություն էր հայ երաժշտությանն ու հայագիտությանը։

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին միացած տեր Տարոնը լքել է հոգեւոր ծառայության վայրը


Նա նշանակված է եղել Հաղարծինում, սակայն մի քանի ամիս անց լքել է ծառայության վայրը։ Ըստ նրա՝ հոգևոր ծառայության վայրը լքել է, որովհետև անժամկետ արձակուրդ է ստացել Բագրատ Սրբազանից, մինչդեռ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Սամվել վարդապետ Մխիթարյանը հայտնում է, որ այդ պնդումը սուտ է։ 1,5 տարի առաջ Բագրատ սրբազանն այլևս Տավուշի թեմի առաջնորդը չէր, հետևաբար՝ քահանան չէր կարող նրանից արձակուրդ գնալու արտոնություն ստանալ։

Լույս է տեսել գիրք, որն ամփոփում է Տիգրանակերտի 17 տարվա պեղումները


ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» գրքի շնորհանդեսը: 44 օրյա պատերազմից հետո, երբ Տիգրանակերտն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, և այլևս անհնար է դարձել շարունակել պեղումները, որոշել է ամփոփել 17 տարիների հետազոտական աշխատանքի արդյունքները: Այժմ խմբագրման փուլում է գրքի ռուսերեն թարգմանությունը: Գիրքը կթարգմանվի նաև անգլերեն:

 

Վահան


Սահմանամերձ Վահան գյուղը Հայաստանի հյուսիսարևելյան դարպասն է։ Գյուղը Ադրբեջանին սահմանակից է շուրջ 27 կմ երկարությամբ։ Որոշ հատվածներում սահմանը ընդամենը 2-3 կմ է հեռու։ Հարյուրամյա գյուղը նախկինում այլ անուններ է ունեցել․ 1925 թվականին հիմնադրվել է Ռուբենակերտ անունով, խորհրդային տարիներին վերանվանվել Օրջոնիկիձե և 1991 թվականին Արծվաշենի խիզախ արծիվ Տեր Վահան քահանայի պատվին ստացել ներկայիս անունը։