«Ակունքի» նոր նախագիծը՝ «Սասունցի Դավթի» երգերն ու պարերը


Կեսդարյա պատմություն ունեցող «Ակունք» ազգագրական համույթը ներկայացնում է պատմական Հայաստանի բոլոր հատվածների երգերն ու պարերը։ Հիմնադիր կազմից մի քանիսն են մնացել խմբում, հենց նրանք էլ նորերին են փոխանցում Ակունքի տասնամյակներով հաստատված ավանդույթները։ Այժմ խմբի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ Արթուր Շահնազարյանի հետ մշակում են Սասունցի Դավիթ էպոսի երգերն ու պարերը, որոնք շուտով կներկայացնեն հանրությանը։

Ջրափի


Հայաստանի և Թուրքիայի 311 կմ սահմանագծի 72 կմ-ը Շիրակի մազին է բաժին ընկնում։ Ջրափին մարզի 15 բնակավայրերից մեկն է, որ սահմանամերձի կարգավիճակ ունի։ Գյուղը կառուցվել է 1974 թվականին: Ախուրյանի ջրամբարի կառուցման արդյունքում Ներքին և Վերին Ջրափի գյուղերը միավորվել են և տեղափոխվել վերև:

Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը պատրաստվում է հոբելյանական 25 ամյակին


ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակ պատրաստվում է կառույցի 25 ամյակին նվիրված համահայկական ուխտագնացությանը։ Կենտրոնական գրասենյակում քննարկել են գործընթացի կարևոր կետերը, հստակեցվել այն մեխանիզմները, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն աշխատանքների կազմակերպումը։ Դեպի հայրենիք և Սուրբ Էջմիածին 2025 թվականի համահայկական ուխտագնացությունը կրելու է «Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագիրը։

 

Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ


1938 թվականին հիմնադրված Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը հարուստ կենսագրություն ունի: Տասնամյակների ընթացքում անսամբլում աշխատել են անվանի բազմաթիվ երաժիշտներ ու բալետմայստերներ: Այժմ հզոր ավանդույթներ ունեցող անսամբլը կերտում է իր նորօրյա պատմությունը:

Վերին Ծաղկավան. Շխմուրադի վանք


Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի այցեքարտն ու հպարտությունը 12-13 դդ Շխմուրադի վանքն է։ Այն գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք է գտնվում։ Երբեմնի հզոր վանական համալիրը այժմ խոնարհված է: Եթե Շխմուրադի վանական համալիրը վերականգնվի ու դեպի սրբավայր տանող ճանապարհը բարեկարգվի, գյուղի կյանքում նոր փուլ կսկսվի:

Միություն. մեկնում է Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանը


Ե՞րբ Քրիստոս խոսեց միության մասին, ի՞նչ պատգամեց աշակերտներին խաչելությունից առաջ՝ վերջին աղոթքի ժամանակ: Ո՞րն է միության քրիստոնեական ընկալումը: Ի՞նչ պետք է իմանալ այս առաքինության մասին: Մեկնում է Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդըկյանը:

«Նվիրիր համերգ»․ Պառավաքար


«Կայթ» մշակութային հանգույցը սկսել է «Նվիրիր համերգ» նախագիծը, որը նախատեսում է անվճար համերգներ կազմակերպել Հայաստանի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրերում: Հանրության դրամական օժանդակությամբ ստեղծված ֆոնդը գյուղական համայնքներում հարթակ կտրամադրի երաժիշտներին։ Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղում արդեն կայացել է «Նվիրիր համերգ» նախագծի առաջին համերգը:

Լուսագյուղ


Արագածոտնի մարզի Լուսագյուղը հարուստ է հնամենի սրբավայրերով, ուխատեղիներով` Մխեի վանք, Վերի Վանք կամ Սուրբ Գրիգորի վանք, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի։ Նախնիներից ժառանգություն ստացած սրբավայրերը հազարավոր ուխտավորներ ունեն նաև այժմ։

Սուրբ Սարգսի տոնի առիթով Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում երիտասարդների օրհնության կարգ է կատարվել


Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը Արցախի և Հայաստանի տարբեր թեմերից մեկտեղված երիտասարդներին պատգամել է մնալ Աստվածային սիրրո մեջ, գնալ երազանքների հետևրից՝ անտեսելով բոլոր մարտահրավերները։

 

Շուշիի բռնազավթումից հետո Արցախցի զույգը երիտասարդ զույգը հրաժարվել է երազանքից


Արցախցի զույգը ստիպված է եղել վերջին տարիներին բազմաթիվ փորձություններ հաղթահարել՝ անցնելով պատերազմի, շրջափակման, բռնի տեղահանության սարսափի միջով։ Հիմա փորձում են հարմարվել նոր իրավիճակին՝ ամուսինը աշխատում է, կինը՝ առաջնեկին է խնամում։

 

Խոնարհություն. մեկնում է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը


Ո՞վ է խոնարհ մարդը, ինպե՞ս հասկանալ այս առաքինությունը, արդյո՞ք մեր օրերում խոնարհության պակաս կա։ խոնարհությունն որպես առաքինություն մեկնում է Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանում կայացել է Խորեն Պալյանին նվիրված հուշ-երեկո


1960-ական թվականներին Խորեն Պալյանն ու Լուսինե Զաքարյանը առաջիններից էին, որ դարձան հայ հոգևոր երգի կրողներն ու տարածողները։ Խորեն Պալյանը երաժշտագիտական, բանասիրական ու պատմաբանասիրական հոդվածների, ուսումնասիրությունների հեղինակ է։ Գրել է «Ժամանակագրություն Հայաստանյայց եկեղեցվո» ուսումնական ձեռնարկը: Գրաբարին և շարականներին նվիրված գրքերի, հատորների համահեղինակ է։ Նա դասավանդել է Գևորգյան Հոգևոր ճեմարանում, ԵՊՀ բանասիրական և աստվածաբանական ֆակուլտետներում։