![]() |
Մարտիրոսաց վանքՎայոց ձորի Մարտիրոս գյուղի 13-րդ դարի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին Գեղարդից հետո ամենախոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում։ Այն ամբողջությամբ կերտված է Նզար սարի ներսում։ Քառակուսի հատակագծով համալիրը բաղկացած է նախագավիթից, ժամատնից և եկեղեցուց։ Այն ամբողջությամբ ժայռի մեջ է, դրսից միայն մի փոքր մուտք ունի, որը ժամանակին շատ ավելի աննկատ է եղել։ |
![]() |
Հայաստանի պարի պետական անսամբլՀայաստանի պարի պետական 65 ամյա անսամբլը գործում է երիտասարդական ավյունով, փորձասենյակում նոր բեմադրությունների վրա են աշխատում, շտկում՝ նախկինում արվածները: Մայր կոլեկտիվը ֆինանսական խնդիրներ ունի, դրանք լուծելու դեպքում կունենան նոր զգեստներ և գործիքավորման նոր հնարավորություններ: |
![]() |
Սահմանամերձ Խնձորուտի պատմությունն ու առօրյանԽնձորուտը հիմանդրել են 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմի հետևանքով Պարսկաստանի Խոյի և Սալմաստի շրջաններից գաղթած հայերը: Գյուղի ներկայիս տարածքում խնձորուտցիները հաստատվել են ավելի ուշ՝ 1969 թվականից սկսած: Խնձորուտի պատմությունը «Հին գյուղ» կոչվող տարածքում է, որը գյուղից վերև է: |
![]() |
Ցեղասպանություն հանցագործությունը ուսանողները կքննեն միջազգային դատարանի ձևաչափովՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանություն հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը և հայոց ցեղասպանության հնդեպ մասնագիտական հետաքրքրությունների բարձրացմանը նպաստելն է։ Մրցույթն կազմակերպվելու է Արդարադատության միջազգային դատարանի մոդելի ձևաչափով։ Դատական գործում առկա անուններն ու պետությունները հորինված են լինելու, սակայն դեպքերի հիմքում պատմական փաստեր են քննվելու։ |
![]() |
Ցեղասպանությունից փրկվածի դուստրը թուրքերի հետ շփումների հարցում մեծ վերապահում ունիՄանուշակ Ջուհարյանը Մուսալեռան հերոսամարտը տեսած եւ ֆրանսիական նավերով փրկվածներից մեկն է։ Հերոսամարտի մասնակիցներին, կանանց ու երեխաներին ֆրանսիական ռազմանավը տեղափոխում է Եգիպտոս։ Մի քանի տարի 6 գյուղերի բնակիչները վերադառնում են իրենց տներ, ապա կրկին Թուրքիան սկսում է բռնաճնշումներն, ինչից հետո մուսալեռցիների հիմնական մասը տեղափոխվում է Լիբանանի Այնճար բնակավայր։ Հենց այդտեղից է Ջուհարյանի ընտանիքը տեղափոխվել Էջմիածին։ |
![]() |
Ցեղասպանությունից փրկված Աշոտ Օհանյանի սահմռկեցուցիչ ու անհավանական ոդիսականըԱշոտ Օհանյանին ընտանիքի հետ 1914 թվին տեղահանել են Բուրսայից։ Գաղթի ճանապարհին նրա մորն ու կրտսեր քրոջը սպանում են, ապա փախչում է ու հայտնվում որբանոցում։ Ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով նրան փախցնում է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխում են Եգիպտոս՝ արհեստ սովորելու, որտեղ պարտադրաբար ծառայության է անցնում անգլիական բանակում: Նա ծանր վիրավորվում է՝ կորցնում ձեռքն ու աչքը։ 1947 թվականին ընտանիքի հետ վերադառնում է խորհրդային Հայաստան, որտեղ անհեթեթ մեղադրանքով 1949 թվականին դատապարտվում է աքսորի՝ կնոջն ու մանկահասակ երեխաներին թողնելով մենակ։ |
![]() |
Երկուշաբթի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգՄեռելոց Պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչել են շարականներ, ընթերցել են սուրբգրային մեջբերումներ, հիշատակել են բոլոր ննջեցյալներն՝ ում անունները Պատարագի ընթացքում փոխանցել են հավատացյալները: Տաղավար բոլոր տոների հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է։ |
![]() |
Ավագ հինգշաբթի երեկոյան հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգՄայր Աթոռի միաբանությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մասնակցում է սրբազան արարողությանը։ Խավարման կարգը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է խորհրդանշում։ Վերաբերում է Ավագ Ուրբաթ օրվան, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է Ծաղկազարդի տոնի առիթով հավաքված մանուկներինՄայր Աթոռում Ծաղկազարդի տոնը սկսվել է Անդաստանի արարողությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթել և օրհնել է աշխարհի չորս ծագերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է և Սուրբ Հաղորդություն տրվել: Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կատարվել է Մանուկների օրհնության կարգ: Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետն է օրհնում հավաքված մանուկներին: |
![]() |
Մայր Աթոռը արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառմանըՄայր Աթոռը ընդգծել է, որ Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառմանը փորձ է արվել ժխտելու Հայաստանի և Արցախի պատմամշակութային ժառանգության հայկական պատկանելությունը, խեղաթյուրելու պատմական իրողությունները՝ այն հետագայում յուրացնելու չարամիտ նպատակով։ Սուրբ Էջմիածինը ցավում է, որ կաթոլիկ բարձրագույն կրթական հաստատության հարկից ներս թույլատրվել է կազմակերպել հակագիտական միջոցառում։ Այս առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միջեկեղեցական հաղորդակցության ընկալյալ շրջանակներում նախաձեռնելու է անհրաժեշտ քայլեր։ |
![]() |
ԲագարանՀայ-թուրքական գյուղերն այնքան մոտ են իրար, որ բագարանցիները օրը մի քանի անգամ ստիպված լսում են մոլլայի ձայնը։ Չնայած սահմանամերձ Բագարան գյուղը բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, բայց տներ են կառուցվում, հայկական նոր ընտանիքներ կազմում։ |
![]() |
Հավատարմություն. մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս ՍարոյանըԻ՞նչ ուղեցույց է տալիս Ավետարանը հավատարմության մասին, արդյո՞ք ընտրություն է հավատարմությունը, ո՞վ է հավատարիմ մարդը, որոնք են հավատարմության սահմանները։ Մեկնում է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: |