Կարմիր գնդակ


«Կարմիր գնդակ» երգի երաժշտությունը՝ Վահե Հայրապետյանի, նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:

Երեխաները  երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։
 

Օրն ու ես


«Օրն ու ես» երգի  երաժշտությունը՝ Արգինա Հարությունյանի , նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը: Տիկնիկավար դերասան Աղասի Մելքոնյանը՝ փոքրիկ ներկայացում բեմադրելով, երեխաների մասնակցությամբ, ավելի պատկերավոր ու հետաքրքիր է դարձնում երգը:

Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։
 

Հինգ բադիկներ


Րաֆֆի Կավուկիան «Հինգ բադիկներ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:
Երեխաները  երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։

Զմփիկ զմփիկ


Ժողովրդական երգ «Զմփիկ զմփիկ», նվագակցում է դաշնակահար Լիանա Թորոսյանը:

Երեխաները երգչուհի, երգուսույց Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի հետ կատարում են հայ ժամանակակից կոմպոզիտորների, ժողովրդական և Կոմիտասի հեղինակած երգերը: Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը նպատակ ունի երեխաների կատարումներով հանրահռչակել ժամանակակից կոմպոզիտորների մանկական երգերը։
 

Բռնակարգի նահատակները, մաս 3-րդ. Հայ եկեղեցու քահանաներ


1930-1936թթ. բոլշևիկյան իշխանությունների կողմից բռնադատվել է 109 քահանա: Ընդհանուր առմամբ, մինչև 1938 թվականը Սովետական Հայաստանում բռնադատության է ենթարկվել 148 հոգևորական։ Նրանց նկատմամբ արձանագրվել է 209 բռնության դեպք՝ բանտարկություններից մինչև խոշտանգումներ ու գնդակահարություններ։ Հիմնական մեղադրանքը՝ հակախորհրդային ագիտացիա, ազգայնականություն և հակահեղափոխականություն: Եկեղեցականների դեմ հարուցված կեղծ քրեական գործերն ու շինծու մեղադրանքները բացահայտվել են տարիներ անց: Բոլոր բռնադատվածներն արդարացվել են հանցակազմի բացակայության պատճառով: Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին: Հայ եկեղեցին բոլշևիզմ է տեսել և ապրել

Տեր Մաղաքիա քահանա Գևորգյան


Ավելի քան 25 տարի Արագածոտնի թեմում սպասավորած Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը եկեղեցում երբեք չի տեսել քահանաների հանդեպ հալածանք, իրավունքների ոտնահարում։ Առաջնորդներից երբեք չի լսել, որ պահանջեն եկեղեցում տեղի ունեցող անարդարության մասին լռել, հանդուրժել, հակառակը՝ միշտ խնդիրները բարձրաձայնելու հնարավորություններ ունեցել են: Նա համարում է, որ քահանայագործությունը սովորեցնում է խոնարհ լինել:

Բռնակարգի նահատակները, մաս 2-րդ. Հայ եկեղեցու վարդապետներ


Տ. Տիրայր վարդապետ Դալլաքյան. Խորեն Ա կաթողիկոսի օգնականը և գավազանակիրը: Մեղադրվել է կասկածելի անձանց և զբոսաշրջիկների հետ կապեր հաստատելու և հակախորհրդային խոսակցություններ վարելու մեջ։ «Եռյակի» որոշմամբ 1937թ․ դեկտեմբերի 2-ին դատապարտվել է գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։
Տ. Դանիել վարդապետ Զադոյան. Ախթամարի վարդապետը, Արամ Մանուկյանի զինակիցը: 1894թ․ ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո անցել է Իսպահան, ապա՝ Խորհրդային Հայաստան: 1937թ․-ին «Եռյակի» որոշմամբ ձերբակալվել է և դատապարտվել գնդակահարության: Արդարացվել է 1989թ․ սեպտեմբերի 25-ին։ 
Տ․ Հովհաննես վարդապետ Հյուսյան․ Գեղարդավանքի վանահայրը, Կաթողիկոսի ներկայացուցիչը Մերձավոր Արևելքում: Մեղադրվել է  հակահեղափոխական ագիտացիա անելու մեջ և 1937թ․ սեպտեմբերի 21-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ Վճիռը բեկանվել է 1940թ․ սեպտեմբերի 21-ին։
Տ․ Եղիշե վարդապետ Շահումյան․ 1931թ․ հոկտեմբերի 7-ին դատապարտվել է 3 տարի ազատազրկման։ Արդարացվել է 1989թ․ հունիսի 30-ին։
Տ. Եզնիկ վարդապետ Վարդանյան, Տ. Երեմիա վարդապետ Ստեփանյանց, Տ. Սուրեն վարդապետ Թորոսյան: Բռնադատվել են շինծու մեղադրանքներով և արդարացվել տարիներ անց՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երանելի անուններ հայ եկեղեցու տոնացույցում, նրանց նահատակությունը հիշատակվում է ամեն տարի, սուրբ պատարագին, 148 բռնադատված հայ հոգևորականների հետ միասին:

Ակսել Բակունց


Ի՞նչ դեր է ունեցել «Զանգեզուր» ֆիլմը սցենարի հեղինակ Ակսել Բակունցի կյանում և ինչ ազդեցություն է ունեցել նրա ճակատագրի վրա։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է «Զանգեզուր» ֆիլմի և Ակսել Բակունցի մասին։

Սպիրիդոն Մելիքյան


Կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը կտակել է սիմֆոնիկ և խմբերգային գործեր։ Որպես խմբավար՝ նա բարձրացրել է հայ երգչախմբային արվեստը նոր մակարդակի։ Որպես ազգագրագետ՝ ժողովրդական երգերի մեծ գանձարան է մոռացումից փրկել: Որպես գիտնական՝ նոր լույսի ներքո է քննել հայ երաժշտության տեսական խնդիրները։ Նախկին ճեմարանականի ամբողջ կյանքը ծառայություն էր հայ երաժշտությանն ու հայագիտությանը։

Իմ աշխարհը


2010թ.-ին Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ 15 սարկավագ քահանայական ձեռնադրրություն և օծում է ստանում: Այսօր նրանք ծառայում են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերում: Օծակից եղբայրները ձեռնադրության 15-ամյա տարեդարձի օրը հավաքվեցին և այցելեցին իրենց հոգևոր ծնողին՝ ապօրինաբար անազատության մեջ գտնվող Մկրտիչ սրբազանին:

Հրաչյա Քոչար


Հրաչյա Քոչարը անցած դարի 50–60 ական թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի ամենազդեցիկ դեմքերից մեկը։ Ժողովուրդը Լուսակերտի նրա ամառանոցը կոչում էր Գերագույն խորհրդի նախագահության շենք։ Այստեղ գրողի հետ երկրի համար կարևոր խնդիրներ էին քննարկում հանրապետության ղեկավարները։ Արձակագիր Հովհաննես Երանյանը պատմում է Հրաչյա Քոչար գրողի ու հակասական մարդու կյանքի ուղու և թողած ժառանգության մասին։

Գանձերի տունդարձը. հնատիպ գրքեր


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անմիջական նախաձեռնությամբ ստեղծվել է Գարեգին Ա կրթական կենտրոնը, որի հիմքում Վազգեն Ա, Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսներիի անձնական գրքերի հավաքածուներն են: Հնատիպ հավաքածուն ձևավորվել է զուգահեռ այն հավաքածուի, որ արդեն Մայր Աթոռում գոյություն ուներ: Այս պահին Սուրբ Էջմիածնում հնատիպ գրքերի երկու հավաքածու գոյություն ունի: Ընդհանուր առմամբ մինչև Վեհափառ հայրապետի գահակալությունը Մայր Աթոռում հաշվվում էր մոտավորապես 2000 միավոր հնատիպ գրականություն: Վերջին 25 տարիներին երկու հավաքածուները համալրվել են շուրջ 960 միավորով: 2021 թվականին, Մայր Աթոռում Մատենադարան է հիմնադրվել: Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ կառուցվել է հոյակերտ նոր շինություն: Երկհարկանի շենքում են տեղավորվել գրապահոցները և օժանդակ սենյակները, վարչական մասը, ընթերցասրահը, այդ թվում նաև՝ հնատիպ գրքերի ընթերցասրահը: Մայր Աթոռի Մատենադարնում պահվող հնատիպերի հավաքածուն 703 նմուշ ունի, դրանցից 620-ը Գարեգին Երկրորդ կաթողիկոսի գահակալության շրջանում են հասել Էջմիածին: