Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 163-րդՉկա բարդ բովանդակություն, կա մատուցման բարդ եղանակ Մատենադարանի կրթական ծրագրերի և ցուցադրությունների համակարգողներ Ջեմմա Պապոյանի և Մերի Ղազարյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է ամբողջ տարվա ընթացքում Մատենադարանում իրականացվող կրթական ծրագրերը և «Ամառային դպրոց» կրթական ծրագրի բովանդակությունը: |
|
«Ուրու» բենդ«Ուրու» բենդի նոր երգերը շուտով կողողեն համացանցը «Ուրու» բենդի երգերը շուտով հասանելի կդառնանա սոցիալական բոլոր հարթակներում: Բենդը ձևավորվել է անվանի ռոք երաժիշտ Արիկ Գրիգորյանի ղեկավարությամբ՝ Թումոյի աշխատարաններում: Վերջին մեկ տարում խումբը հանդես է գալիս համալրված կազմով և ընդլայնված երգացանկով: Մեկ գաղափարի շուրջ համախմբված ութ տարբեր անհատականություններ ստեղծագործում են հայերեն և երաժշտություն գրում հայ պոետների գործերով: |
|
Գաբրիել արքեպիսկոպոս ԱյվազովսկիՀովհաննես արքեպիսկոպոս Այվազովսկին լինելով կաթոլիկ վարդապետ, ըմբոստանում է Հռոմի Սիոն պապի հայերին վերաբերող հրովարտակի դեմ, հալածվում է և վերադառնում Հայ Առաքելական եկեղեցի։ Հմուտ հրապարակախոսն ու մանկավարժը եղել է Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչը և իր դերակատարությունն ունեցել այստեղ դասավանդվող աստավածաբանական առարկաների կատարելագործման մեջ: |
|
Ավետիս ԱհարոնյանԳևորգյան հոգևոր ճեմարանի սան Ավետիս Ահարոնյանը, ամբողջ կյանքի ընթացքում փորձել է համատեղել գրական, ստեղծագործական աշխատանքը քաղաքական գործունեության հետ: Նա Հայաստանի Առաջին հանարապետության խորհրդարանի նախագահն էր ու հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ստացած միջազգային բանակցություններում Հայստանի պատվիրակության ղեկավարը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո ստիպված էր հեռանալ հայրենիքից: Ահարոնյանը մինչև մահ հասարակական գործունեությունը համատեղեց գրական աշխատանքի հետ: |
|
Նիկողայոս ԱդոնցՆիկողայոս Ադոնցը՝ մի քանի տարի դասավանդելով Գևորգյան հոգևոր ճեմարանում, անջնջելի հետք է թողել պատմության դասավանդման մեթոդների և բովանդակության վրա: Մեծանուն պատմաբանը՝ ստիպված լինելով կյանքի մեծ մասն ապրել հայրենիքից հեռու, երբեք չի դադարել գործել հանուն Հայաստանի և հայ ժողովրդի: Ադոնցի աշխատությունների մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայ եկեղեցուն ու հայոց դավանանքին վերաբերող նշանակալի ուսումնասիրությունները: |
|
Լուսինե ԶաքարյանՆա առաջինն էր, որ հոգեւոր երգը, միջնադարյան տաղերը, շարականները ոչ միայն կատարեց, այլ նաեւ հնչեցրեց միջազգային բեմերից։ Նա ավելի քան 30 տարի մայր տաճարի երգչախմբի մեներգչուհին էր։ Ֆիլմը ներկայացնում է Լուսինե Զաքարյանի վաստակը և նրա անունը կրող տուն թանգարանի հինգամյա գործունեությունը: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 162-րդՀայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է թանգարանում բացված «Բագրատունյաց տիեզերահռչակ մայրաքաղաքը. Անին 13-14 դարերում» ցուցահանդեսի և դրան հաջորդած միջազգային գիտաժողովի նշանակությունը: |
|
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կայացել է ուսումնական պատարագ բաց դասըՈւսումնական տարվա ամեն ուրբաթ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում կրթահամալիրի դպրոց-պարտեզների, միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողները ուսուցչական երգչախմբերի հետ մասնակցում են ժամերգությունների, պատարագների։ Աղոթքների ու շարականների ուսուցումը կրթահամալիրում իրականացնում են մասնագիտական տարբեր խմբերում ու դասաժամերի ընթացքում։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 161-րդԳիտությանը ֆինանսավորելիս գործադիրը չի կարեւորում Հայաստանի խնդիրները Այս տարվա բյուջեով կիրառական հետազոտություններին և փորձարարական մշակումներին հատկացված գումարները 9 անգամ քիչ են ֆուդամենտալ հետազոտություններին հատկացվող գումարներից։ «Գիտուժ» նախաձեռնության անդամ, «Ռոբոմարտ» ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանի պնդմամբ սա աշխարհում չտեսնված երեւույթ է։ Նա համարում է, որ առաջնահերթ պետք է լինեն մեր խնդիրների լուծումը։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» Տիգրան Շահվերդյանի հետ քննարկել է գիտության ֆինանսավորման ոչ բարվոք վիճակը, բյուջեով նախատեսված ծախսերի թերակատարումը և գիտության զարգացման ընդհանուր հայեցակարգի բացակայությունը։ |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 160-րդԿառավարությունը դադարեցրել է ազգային երգ ու պարի ծրագրի ֆինանսավորումը Կան լուրեր, որ ազգային երգի ու պարի ծրագիրը 2026 թվականից դուրս կգա դպրոցներից։ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող, ԱԵՊԱ-ի վերապատրատող մասնագետ Անի Հակոբյանը պնդում է, որ այս տարվանից արդեն նոր դպրոցներ ներառելու գործընթացը կասեցվել է։ Նա հույս ունի, որ այս որոշումը կվերանայի կառավարությունը եւ արդեն փորձված ծրագիրը կրկին կֆինանսավորվի։ Հովհաննես Երանյանը Անի Հակոբյանի հետ քննարկել է հանրակրթական դպրոցներում ազագային երգի և պարի ուսուցման մակարդակը և խնդիրները։։ |
|
Ս. Գայանյանց տոնին դուրս բերվեց սրբուհու մասունքը, կատարվեց Հանրապետական մաղթանքՊատարագի ավարտին Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն: |
|
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 159-րդԿառավարության հետ գործակցության «Մունք» տեխնոդպրոցի փորձերը շարունակ ձախողվում են 44-օրյա պատերազմից հետո Արցախում հիմնադրված «Մունք» տեխնոդպրոցը բռնի տեղահանումից հետո տեղափոխվել է Հայաստանի մարզեր։ Տեխնոդպրոցն ի տարբերություն Արցախի, որտեղ կառավարությունից գումար էր ստանում և կարողանում էր պահպանել ստաբիլությունը, Հայաստանում կառավարությունը որեւէ կերպ չի գործակցում ծրագրի ղեկավարի հետ։ Չնայած դրան ծրագիրը հաջողությամբ տեղափոխվել է Հայաստան եւ աստեղ շարունակում է իր գործունեությունը։ Հովհաննես Երանյանը «Տաղավարում» «Ես» կրթական հիմնադրամի և «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավանեսյանի հետ քննարկել է «Մունք»-ի գործունեությունը։ |