Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Կալկաթայում բուժվելուց հետո զինհաշմանդամը վերադարձել է


Մայր Տաճարում հուլիսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուշադրությունը գրավում է 6 տարեկան մի երեխայի աղոթք։ Հայոց Հայրապետն օրհնել է տղային և ուշադրությունից չի վրիպել երեխայի հոր առողջական ծանր վիճակը: Ավելի ուշ երեխայի հորը հրավիրել են Մայր Աթոռ և Հայրապետի տնօրինությամբ ուղարկել Հնդկաստան՝ պրոթեզավորման: Հայոց Հայրապետը մարտի 25-ին ընդունել է Կալկաթայից վերադարձած զինհաշմանդամի ընտանիքին։ Վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում:

 

Հոգևոր պատերազմ. Սպառազինություն


Սուրբ Գրքի մարդաբանության մեջ սիրտը մարդու կենտրոնական տարածությունն է։ Ավելին՝ պարունակում է բոլոր այն տարրերը, որոնցով սահմանվում է անձնավորությունը։ Հոգևոր պատերազմը ինչո՞ւ է հենց մեր սրտում տեղի ունենում, Սուրբ գրքի մարդաբանության համաձայն՝ ի՞նչ վայր է մեր սիրտը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Շիրակ. Աղին


Սահմանամերձ Աղին գյուղի միջնակարգ դպրոցը կառավարության որոշումով շուտով կփակվի։ Գյուղը Հայաստանի դատարկվող համայնքներից է։ Գտնվում է Հայաստանի հյուսիս-արևմուտքում՝ հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։

Հակաեկեղեցական արշավի երևացող ու չերևացող նպատակները


Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհական անձինք հրավիրվել էին Քննչական կոմիտե: Հայտնի է նաև, որ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամ հոգևորականների նկատմամբ: Իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունները եկեղեցու դեմ չեն, այլ անձերի դեմ են, որոնք, իրենց կարծիքով, օրենք են խախտել: Ի՞նչն է փաստում այս պնդման սնանկությունը, ո՞րն է Հայ եկեղեցու դեմ ծրագրային գործողությունների իրական նպատակը: Աննա Սարգսյանը զրուցել է ԳՀԽ անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանի հետ:

«Հոգևորականը բանտում»


Քրեակատարողական հիմնարկում հոգևորականը միակն է, ում համար բանտարկյալի պատիժը, հոդվածն ու հանցանքը նշանակություն չունի։ Նա այնտեղ է, որպեսզի մեկուսացված 4 պատի մեջ, խղճի ու անցյալի հետ միայնակ մնացած մարդուն օգնի անցնել զղջման, ապաշխարության և սեփական հոգու հետ հաշտվելու ճանապարհը։ Բանտերում հոգևոր սպասավորություն իրականացվում է 1993 թվականից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու տարիներից։

Կրթական բարեփոխումնե՞ր, թե՞ լուծարվող դպրոցներ


Կառավարությունը պատրաստվում է «Կրթական որակյալ ծառայությունների» անվան տակ լուծարել 229 դպրոց։ Հիմնականում այս դպրոցները գտնվում են կամ սահմանամերձ համայնքներում, կամ լեռնային, բարձր լեռնային հեռավոր գյուղերում։ Հիմնականում այդ դպրոցները համայնքներում միակ կրթական հաստատություններն են, որոնք փակելուց հետո երեխաները ստիպված են լինելու որոշ դեպքերում ավելի քան 12 կիլոմետր ճանապարհ անցնել։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի պնդմամբ՝ բարձր լեռնային գյուղերի բնակիչները նույնիսկ պլանավորում են ամռանը երեխա ունենալ, որպեսզի կարողանան հասցնել ծննդկանին մարզկենտրոն, ինչպե՞ս պետք է այդ համայնքների երեխաներ գնան դպրոց։ Դեռեւս պարզ չէ նաեւ, թե ո՞վ է հոգալու նրանց ճանապարհածախսը։

Մասյացոտնի և Արագածոտնի թեմերը Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցում միանական աղոթք են հնչեցրել


Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք են հնչեցրել Մասյացոտնի և Արագածոտնի թեմի հոգևորականները: Միասնական ժամերգության ընթացքում Տեր Շնորհք աբեղա Պալոյանն ընդգծել է, որ Մեծ Պահքի այս կիրակիի խորհուրդը հոգևոր կատարելության ձգտելն է, ապաշխարությամբ նորոգվելը:

 

Հոգևոր պատերազմ. փորձություն


Որքան էլ արտաքին աշխարհից ազդեցություններ կան մեզ վրա, այնուամենայնիվ մարտադաշտը մեր ներսում է։ Մենք ներսում ունենք մի իրականություն, որը մեզ անընդհատ մղում է ինչ-որ մի բան անելու՝ կատարելու մեր ցանկությունները։ Բազմաթիվ վախերի մեջ ինչո՞ւ է հենց մահվան վախը տիրապետող դառնում մեր  կյանքում: Ինչո՞ւ է այն համարվում մայր վախ և մղում ամենքիս զանազան մեղքերի. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Հոգևոր պատերազմ. ներածություն


Հոգևոր պատերազմը ներքին, անտեսանելի պայքար է, որը ոչ այնքան ուղղված է մարդուց դուրս ինչ-որ ուժերի դեմ, այլ մարդու ներսում գտնվող մղումների, որոնք շատ հաճախ քնած են, բայց արթնանում են ագրեսիվորեն և մարդուն մղում են փորձությունների։ Ի՞նչ է հոգևոր պատերազմը, ինչպե՞ս է այն արտահայտվում, ու՞մ դեմ է այն ուղղված. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Կառավարությունը կրթական որակյալ ծառայությունների հիմնավորմամբ 229 դպրոց է լուծարում


2023-ի սեպտեմբերի հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է փակվեն, իսկ երեխաները տեղափոխվեն այլ համայնքների նորակառույց խոշոր դպրոցներ։ Մասնագետները սա որակում են որպես «քողարկված կրճատում», որը հարվածի տակ է դնում հեռավոր համայնքների կենսունակությունը։ Թիրախում հիմնականում սահմանամերձ գյուղերն են։ Միայն Սյունիքում և Շիրակում նախատեսվում է փակել գրեթե 100 կրթօջախ։

 

Ճարտարապետ Արտակ Ղուլյանին նվիրված ցուցահանդես է բացվել


Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվել է «Մեր երախտավորները. Արտակ Ղուլյան կառուցողը, գիտնականը, ուսուցիչը.» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ճարտարապետ Արտակ Ղուլյանին։ Ցուցադրությունը նախաձեռնել են Արտակ Ղուլյանի ուսանողները դասախոսական կազմի հետ գործակցությամբ:

 

Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր կյանքը խաթարված է


Նոր Նորքի առաջին զանգվածի Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքն այսօր բաժանված է երկու մասի. հավատացյալների մեծ մասն այլևս չի այցելում այս սրբավայր, պատճառը հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի հակաեկեղեցական արշավին միանալն է: Երբեմնի ակտիվ ու համախմբված համայնքն այսօր, ըստ էության, մասնատված է, հոգևոր հովվի հակաեկեղեցական արշավին միանալու որոշումը մեծ վնաս է հացրել համայնքի բնակիչներին: