![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 200-րդՀովհաննես Երանյանը ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանի հետ քննարկել է իր և Թամարա Թովմասյանի կազմած մայրենիի դասագրքերի, բառարանի, ուսուցչի ուսումնամեթոդական ձեռնարկների բովանդակությունը, դրանցում տեղ գտած տեխնոլոգիական նորարությունները։ |
![]() |
Ցեղասպանություն հանցագործությունը ուսանողները կքննեն միջազգային դատարանի ձևաչափովՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայաստանի միջազգային իրավունքի միությունը ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ են կազմակերպել։ Նպատակը ուսանողների շրջանում ցեղասպանություն հանցագործության իրավագիտակցության բարձրացմանը, հետազոտական հմտությունների ձևավորմանը և հայոց ցեղասպանության հնդեպ մասնագիտական հետաքրքրությունների բարձրացմանը նպաստելն է։ Մրցույթն կազմակերպվելու է Արդարադատության միջազգային դատարանի մոդելի ձևաչափով։ Դատական գործում առկա անուններն ու պետությունները հորինված են լինելու, սակայն դեպքերի հիմքում պատմական փաստեր են քննվելու։ |
![]() |
Ցեղասպանությունից փրկվածի դուստրը թուրքերի հետ շփումների հարցում մեծ վերապահում ունիՄանուշակ Ջուհարյանը Մուսալեռան հերոսամարտը տեսած եւ ֆրանսիական նավերով փրկվածներից մեկն է։ Հերոսամարտի մասնակիցներին, կանանց ու երեխաներին ֆրանսիական ռազմանավը տեղափոխում է Եգիպտոս։ Մի քանի տարի 6 գյուղերի բնակիչները վերադառնում են իրենց տներ, ապա կրկին Թուրքիան սկսում է բռնաճնշումներն, ինչից հետո մուսալեռցիների հիմնական մասը տեղափոխվում է Լիբանանի Այնճար բնակավայր։ Հենց այդտեղից է Ջուհարյանի ընտանիքը տեղափոխվել Էջմիածին։ |
![]() |
Ցեղասպանությունից փրկված Աշոտ Օհանյանի սահմռկեցուցիչ ու անհավանական ոդիսականըԱշոտ Օհանյանին ընտանիքի հետ 1914 թվին տեղահանել են Բուրսայից։ Գաղթի ճանապարհին նրա մորն ու կրտսեր քրոջը սպանում են, ապա փախչում է ու հայտնվում որբանոցում։ Ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով նրան փախցնում է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխում են Եգիպտոս՝ արհեստ սովորելու, որտեղ պարտադրաբար ծառայության է անցնում անգլիական բանակում: Նա ծանր վիրավորվում է՝ կորցնում ձեռքն ու աչքը։ 1947 թվականին ընտանիքի հետ վերադառնում է խորհրդային Հայաստան, որտեղ անհեթեթ մեղադրանքով 1949 թվականին դատապարտվում է աքսորի՝ կնոջն ու մանկահասակ երեխաներին թողնելով մենակ։ |
![]() |
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր ԱթոռումԱպրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագ մատուցվեց: Պատարագի ընթացքում Նորին Սրբությունն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայությանը: |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 199-րդ«Դիզակ Արտ» մշակութային կրթական կենտրոնի համահիմնադիր Երազիկ Հայրիյանի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է բռնի տեղահանված արցախցի երեխաների գեղագիտական կրթության, Արցախի բարբառի և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները։ |
![]() |
Վերաօծումից հետո առաջին անգամ Մայր տաճարում նշվել է Հարության տոնըՊատարագին հանդիսապետել է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը: Մայր տաճարում ճրագալույցի պատարագը մատուցել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Ճրագալույցի պատարագով սկսվել է Սուրբ Հարության տոնը։ Մայր տաճարում ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ խորանում վառվող մոմից լույս է բաշխվել ներկաներին: |
![]() |
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողությունԱվագ Հինգշաբթի Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այն Ամենայն Հայոց Հայրապետն է կատարում: Վեհափառ Հայրապետը նախ խորանին դրված ջուրն ու յուղն է օրհնում, ապա ծնկում է և սկսում լվանալ Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը: |
![]() |
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում օրհնել է Ծաղկազարդի տոնի առիթով հավաքված մանուկներինՄայր Աթոռում Ծաղկազարդի տոնը սկսվել է Անդաստանի արարողությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի հետ աղոթել և օրհնել է աշխարհի չորս ծագերը՝ հայցելով խաղաղություն ու բերրիություն: Ծաղկազարդի տոնին եկեղեցու խորանի վարագույրը բացվել է և Սուրբ Հաղորդություն տրվել: Ծաղկազարդին բոլոր եկեղեցիներում կատարվել է Մանուկների օրհնության կարգ: Մայր Աթոռում Վեհափառ Հայրապետն է օրհնում հավաքված մանուկներին: |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 198-րդՀերոսների վերականգնողական քաղաք․ Հոգեկան առաղջության կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցի հետ Հովհաննես Երանյանը քննարկել է կրթական այն ծրագրերը, որոնք իրականցվում են կենտրոնում, առողջապական ծառայություններին զուգահեռ։ |
![]() |
Կրթության և գիտության նոր ռազմավարություն. մաս 197-րդՀաղորդավար, դերասանուհի Անի Զաքարյանի հետ Հովհաննես Եսայանը զրուցել է հայերեն բանավոր խոսքի անաղարտության կարևորության, այդ գործում նրա ջանքերի՝ «Հայի բառարանի» և «Հայուհի մը» կրթական հարթակի մասին։ |
![]() |
ԲագարանՀայ-թուրքական գյուղերն այնքան մոտ են իրար, որ բագարանցիները օրը մի քանի անգամ ստիպված լսում են մոլլայի ձայնը։ Չնայած սահմանամերձ Բագարան գյուղը բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ ունի, բայց տներ են կառուցվում, հայկական նոր ընտանիքներ կազմում։ |