Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։

Խրիմյան Հայրիկ


Տաղավարում շարքի հերթական հաղորդման թեման, որ շուրջ զրուցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը, Խրիմյան Հայրիկի ծավալած գործունեությունն է, թե մինչև Կաթողիկոս ընտրվելը և թե հատկապես դրանից հետո։ Ո՞րն է նրա «երկաթե շերեփ» պատգամի ներկայիս իմաստը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի է ունեցել եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսության աստիճան են ստացել Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ վարդապետ Պողոսյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Անանիա վարդապետ Ծատուրյանը և Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայրապետական պատարագի ընթացքում Վեհափառ հայրապետն աղոթել է ձեռնադրվողների համար` Սուրբ Հոգուց խնդրելով շնորհներ, որպեսզի ճշմարիտ հովիվներ լինեն: Առաջիկա օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում ուխտի պատարագներ կմատուցեն:

 

Երդումը մեղք է, սուտ երդումը՝ կրակ


Տերն ինքն է զգուշացրել, որ մարդ իր արտասանած յուրաքանչյուր դատարկ խոսքի համար պատասխան պիտի տա դատաստանի օրը: Հին Կտակարանի շրջանում մարդիկ իրենց խոսքը հաստատում էին երդումով, վկայակոչելով՝ Արարչին, սակայն այս հոգևոր հիվանդության դեմ դուրս եկավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս և Լեռան քարոզում պատգամ ուղղեց ամենքիս. «Սուտ մի երդվիր, այլ ձեր խոսքը պարզապես թող լինի «այո»-ն՝ այո և «ոչ»-ը՝ ոչ: Որովհետև դրանից ավելին չարից է»:

Հյուրը Աստծունն է


«Հյուրը Աստծունն է» ժողովրդական ասացվածքը բնորոշում է մեր ազգային առանձնահատկությունը, այն է՝ մեր շեմքից ներս մտնող յուրաքանչյուր մարդ Աստծո մարդն է և մեր վերաբերմունքով արտահայտում ենք մեր խոնարհումը Արարչի հանդեպ: Մեր բանահյուսության մեջ կան բազմաթիվ առածներ և ասացվածքներ այս թեմայով:

Հայոց գրերի գյուտը


«Տաղավարում» հաղորդաշարի «Հայոց գրերի գյուտը» թողարկման ընթացում Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը քննարկում են հայոց պատմության ու մշակույթի մեծագույն իրադարձություններից մեկը՝ Հայոց գրերի գյուտը։ Ի՞նչ դեր ունեցավ եկեղեցին այդ գործում և ի՞նչ տվեց այդ մեծագույն իրադարձությունը հայ ժողովրդին։

Հալածանքներ Հայոց եկեղեցու դեմ՝ խորհրդային անաստավածության տարիներին


«Տաղավարում» հաղորդաշարի հեղինակ, արձակագիր Հովհաննես Երանյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը առաջիկա ամիսներին քննարկելու են Հայ Առաքելական Եկեղեցի, Հայոց պատմություն, Հայ մշակույթ առնչությունները։ Առաջին հաղորդման թեման է խորհրդային անաստվածության տարիներին Հայոց եկեղեցու դեմ հալածանքներն ու բռնությունները։ Ինչպե՞ս կարողացավ եկեղեցին դուրս գալ այդ ծանրագույն վիճակից հաղթանակած, և ինչ է այն մեզ հուշում այսօր։

Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 2


Ինչո՞ւ է Աստծո դատաստանի օրինակը ենթադրում ներողամտություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց արարքների համար, այդ թվում՝ աստվածուրացության. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Իշխանության սուրբգրային ակունքը


Եսայի մարգարեն փաստում է, որ Տերն է մեր դատավորը, օրենսդիրը, մեր թագավորը։ Մարգարեն հստակ ուրվագծում է իշխանության թևերի տարանջատումը, որ ժամանակակից պետական տեսությունները ճանաչում են՝ դատական, օրենսդիր և գործադիր իշխանություն։ Բոլոր տեսակի իշխանությունների ակունքն Աստված է։ Իշխանությունների ակունքն ինչո՞ւ է աստվածային համարվում. մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 1


Հիսուս ասում է՝ մի դատեք, որ չդատվեք և ավելացնում՝ ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք: Դատարանն այսօր ինչո՞ւ պետք է կոչված լինի նմանվելու աստվածային՝ երկնային դատարանին. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Սահմանի փակվող դպրոցները


Սահմանամերձ և հեռավոր գյուղերում ապրողների տասնյակ հոգսերին շուտով կավելա ևս մեկը. ԿԳՄՍ նախարարության հրամանի համաձայն քիչ թվաքանակ ունեցող դպրոցները պետք է լուծարվեն: Այդ հաշվարկով ցուցակում 229 դպրոց է հայտնվել, որից 48-ը Սյունիքում է, 47-ը՝ Շիրակում: Թե ինչ լրջագույն խնդիրներ են տեսնում մասնագետներն ու համայնքի բնակիչները, փորձել ենք ամփոփել մեր տեսաֆիլմում:

Հավատավոր ժողովուրդն այսօր Վեհափառի շուրթերից կրկին լսել է կենարար Ավետիսը


Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը` Քրիստոսի Հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այս օրը համընդհանուր ուրախության և վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը Մայր Տաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում Նորին Սրբության պատգամը և ևս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում ՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» կենարար ավետիսը: