Alt

Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցի տարվեց Հակոբ Մծբնա հայրապետի Աջը


Դեկտեմբերի 12-ին մեր եկեղեցին նշեց Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնը: Այդ առթիվ Արարատյան հայրապետական թեմի` Արարատի, Մրգավանի և Քանաքեռի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Իսկ սրբի շնորհաբաշխ Աջը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից տարվեց Մրգավանի Սուրբ Հակոբ եկեղեցի:

Alt

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Երևանում


Հյուրախաղերով Երևանում էր Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան դրամատիկական թատրոնը: Պատանի հանդիսատեսի թատրոնում ներկայացվեց ֆրանսիացի ռեժիսոր Լեո Մանի Սրճարան Կյանքը վարդագույն լույսի ներքո» բեմադրությունը:

Alt

Խաղաղությունը ժպիտով է սկսվում


Հայ եկեղեցու Գուգարաց թեմի երիտասարդական կազմակերպության հերթական ձեռնարկը Խաղաղությունը ժպիտով է սկսվում» կարգախոսի ներքո էր: Լոռվա Կուրթան ու Վարդաբլուր համայնքներում ավագ դասարանների աշակերտների համար դասընթացներ են կազմակերպվել
խաղաղության թեմայով:

Alt

Նոր գրախանութ Երևանում՝ «Մետրո»


Երևանի մետրոպոլիտենի Բարեկամություն» կայարանի գետնանցումում գրախանութ է բացվել:

Alt

Բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հուշատախտակը


Վարդանանց 2-րդ նրբանցքի 4-րդ շենքի պատին տեղադրվեց հուշաքար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի հիշատակին:

Alt

«Արևածաղիկը» երգում է Մարի Իզմիրլյան անվան մանկատան երեխաների համար


Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության Արևածաղիկ» երգչախումբը հյուրընկալվեց Մարի Իզմիրլյան անվան մանկատանը:

«Նվիրիր հույս» բարեգործական երրորդ համերգը


Սուրբ Երրորդություն եկեղեցու տասնամյակին նվիրված Նվիրիր հույս» բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի Մարտակերտում հակառակորդի կողմից հրազենային վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ դարձած Վարդգես Փանանյանին:

Alt

«Լավ էլի» ալտերնատիվ ֆոլկ-ռոք խումբը 20 տարեկան է


Լավ էլի» հայկական ալտերնատիվ ֆոլկ ռոք-խումբը կազմավորվել է 1990 ականներին, Վանաձորում։ 1997թ.-ին խումբը ձայնագրել է իր առաջին ԼԱՎ» ալբոմ-ձայներիզը։ Ռոք-խմբի 20-ամյա հոբելյանը նշանավորվեց վանաձորյան ու երևանյան 4 համերգով:

Alt

Տիկնիկային թատրոնը 80 տարեկան է


Արտասովոր երեկո էր Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում. դահլիճը բազմամարդ էր, հանդիսատեսը`  հիմնականում մեծահասակներ: 80-ամյա թատրոնի հին ու նոր բարեկամները, բոլոր սերունդների մանուկներն էին հավաքվել հյուրընկալ հարկի տակ: 

Alt

Կիրիլյան այբուբենի խաչքարների պուրակ է ստեղծվել Բուլղարիայում


Խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանը, իր 12 գործընկերների և աշակերտների հետ, բուլղարահայ գործարար Կարեն Ալեքսանյանի պատվերով կերտել է Կիրիլյան այբուբենը՝ հայկական կարմիր տուֆով: Տառերը տեղադրվել են Բուլղարիայի Պլիսկա քաղաքի Կիրիլիցայի պուրակում:

Alt

Ներառական թատերախմբի նոր ներկայացումը


Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախումբը եզակի է իր տեսակի մեջ տարածաշրջանում: Սահմանափակ կարողություններով պատանիների և երիտասարդների հետ թատերախմբում ներգրավված են միանգամայն առողջ երեխաներ: Օրեր առաջ հերթական ներառական ներկայացման պրեմիերան՝ Ծուռն ու շիտակը», տեղի ունեցավ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում: 

Alt

Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը նշել է անվանի ռեժիսորի 90 և թատրոնի 35-ամյակները


Թատերական տոնը Մալյանի հարկի տակ էր հավաքել տասնյակ կինոգործիչների, բեմադրիչների: Մալյան թատրոնի գեղարվեստական  խորհրդի համար շատ կարևոր էր հոբելյանական երեկոն այնպես կազմակերպել, որ ոչ մի բան դուրս չմնա տեսադաշտից և հանդիսատեսը վերհիշի սիրելի թատրոնի անցած ուղին, կինոյին ու թատրոնին անմնացորդ նվիրված սիրելի ժամանակակցին, գործընկերոջը և ուսուցչին: