Alt

Արևադաշտ գյուղի «Էօրնեկեան» մանկապարտեզում կազմակերպվեց ծառատունկ՝ ի նշան հայ ժողովրդի վերածննդի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող սահմանամերձ Արևադաշտ գյուղի Էօրնեկեան» մանկապարտեզում ծառատունկ էր: Այն կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի` UNICEF-ի` 2014 թ. հունիսի 23-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: 

Alt

Ամենայն հայոց կաթողիկոսն օծեց Երևանի Սբ. Աննա եկեղեցին


Երևանի Կենտրոնում, Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում,  12-13-րդ դարերում կառուցված Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցու հետնամասում կառուցվել է Սբ. Աննա եկեղեցին, իսկ հարևանությամբ կաթողիկոսական երևանյան նստավայրի նորակառույցն է: Եկեղեցական համալիրի հիմնարկեքը կատարվել է 2011թ. ապրիլի 30-ին: Ուղիղ չորս տարի հետո` 2015 թվականի, նույն օրը` ապրիլի 30-ին, Սուրբ Աննա եկեղեցին օծվեց  Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագիծը կյանքի է կոչվել Միացյալ Նահանգներում բնակվող բարերարներ Տեր և Տիկին Հրայր և Աննա Հովնանյանների հովանավորությամբ:

Alt

«Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության ականատես հինգ հումանիստ կանանց


Հայոց ցեղասպանության 100-¬րդ տարելիցին նվիրված նոր ֆիլմի կիզակետում հայ ժողովրդին աջակցած եվրոպացի հինգ հումանիստ, միսիոներ կանանց պատմություններն են։ Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը: Լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմի ռեժիսորն Արամ Շահբազյանն է: 

Alt

Այսուհետ Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ չի կատարվի


Ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր բերվել նաև Ցեղասպանության Սրբոց Նահատակաց սրբապատկերը, որը նախօրեին օծվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Այսուհետ Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ չի կատարվի: Ամենայն հայոց հայրապետը հոգևոր դասի հետ սրբադասումից հետո` առաջին անգամ կատարեց սրբոց հիշատակության կարգ:

Alt

Կատարվեց Սրբոց Նահատակաց եկեղեցու հողի օրհնությունը


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարևանությամբ կկառուցվի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ապրիլի 22-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Կոմիտասի անվան զբոսայգու Պանթեոնի հարակից տարածքում կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողի օրհնությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, պաշտոնյաներ: Եկեղեցու ճարտարապետական նախագծի հեղինակը Արտակ Ղուլյանն է: 

Alt

Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» ներկայացման պրեմիերան` Արմեն Խանդիկյանի բեմադրությամբ


Պիեսի հիմքում արձակագիր և հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի Հայերի դատը Փարիզում»  գիրքն է` 1981-ին փարիզյան դատարանում չորս հայ երիտասարդների դատավարության փաստացի  նկարագրությամբ: Ներկայացման պրեմիերան Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում էր: 

Alt

Մայր Աթոռը կհայտարարի լուսանկարչական աշխատանքների հանրապետական մրցույթ


Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի ծրագրերի շրջանակում  Մայր Աթոռի Քրիստոնեկան դաստիարակության կենտրոնը կհայտարարի լուսանկարչական աշխատանքների հանրապետական մրցույթ` Երաշտ և բողբոջ» խորագրով: Ֆոտոմրցույթին կմասնակցեն հանրակրթական դպրոցների 5-12 րդ դասարանների աշակերտներ:

Alt

Կրկնազատկին Շուրիշկանի ավետարանը Մատենադարանից բերվեց Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի


Սուրբ Գևորգ եկեղեցում Կրկնազատկի պատարագին Հայաստանի տարբեր ծայրերից հազարավոր ուխտավորներ էին մասնակցում: Պատարագիչն էր Եփրեմ քահանա Զարգարյանը: Տեր հայրն իր քարոզում անդրադարձավ Շուրիշկանի խնդրակատար ավետարանի հանդեպ հայոց պաշտամունքին ու երկյուղածությանը: 

Alt

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ` հայոց թեմերում


Ապրիլի 20-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի Ս. Հովսեփ տաճարում տեղի կունենա էկումենիկ աղոթք՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Հունահայոց թեմը դասեր է անցկացնում Արևմտյան Հայաստանի յոթ վիլայեթների պատմությունը՝ Ցեղասպանության տարիներին» թեմայով: 
Ֆրանսահայոց թեմի երիտասարդները բացիկներ ու անմոռուկներ են պատրաստել և բաժանել հավատացյալներին:
Վիրահայոց թեմում բացվել է Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում» խորագրով ցուցահանդես:   

 

Alt

Ավետման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մեր եկեղեցու տոնացույցի համաձայն` ապրիլի 7-ը Ավետման տոնն է, այսինքն` այն օրը, երբ Սուրբ Մարիամին հայտնվեց Գաբրիել հրեշտակապետն ու ավետեց Կույսի հղիանալու և Միածնի աշխարհ գալու բարի լուրը: 
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական պատարագ մատուցեց Մկրտիչ աբեղա Միքայելյանը: 

 

Alt

Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորանքը Մայր Աթոռի աշխատակցուհիներին


Այսօր` ապրիլի 7-ին Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի դահլիճում Ամենայն հայոց հայրապետը Սուրբ Աստվածածնի Ավետման և մայրության տոնի առթիվ շնորհավորեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխատակցուհիներին: 

Alt

Դիրիժոր Զավեն Վարդանյանի ծննդյան 70-ամյակը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ նշվեց տաղանդավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զավեն Վարդանյանի ծննդյան 70-ամյակը: Հնչեցին Մենդելսոնի և Շուբերտի ստեղծագործությունները: Մենակատարն էր սոպրանո Սիրանուշ Գասպարյանը: