Alt

Արարատ Սարգսյան


Նկարիչ-քանդակագործ Արարատ Սարգսյանի մանկությունն անցել է Լենինականում: Դպրոցից դեպի Պիոներական պալատ տանող ճանապարհն անցնում էր եկեղեցու կողքով, այդ խորհրդավոր շինությունը ներկա էր որպես ճարտարապետական հրաշալի կոթող, ավելին՝ պարզ չէր...: Արվեստագետը ուշ տարիքում սկսեց Աստվածաշունչ կարդալ: Դա թվաց խրթին մի գիրք, որ մի քիչ էլ հեքիաթի էր նման: Հետո, կամաց-կամաց իմ կյանքը սկսեց տեղափոխվել այդ կիսահեքիաթի մեջ»,- պատմում է Արարատ Սարգսյանը: Արվեստագետը կիսում է մտքերը անցած ճանապարհի, ինքնության և մարդկային էության իր բացահայտումների մասին:

Alt

Ռոբերտ Մլքեյան


Աստված իմ մեջ, ասել է` ազնիվը իմ մեջ, մաքուրը իմ մեջ: Ասել է`քիչ մեղանչել կյանքում, եթե դա հանարավոր է...», -այսպիսի պարզ բանաձևով է ապրում ու ստեղծագործում Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանը:
2005 թվականից նա ղեկավարում է նաև Տիրամայր Հայաստանի» երգչախումբը: Գտնում է, որ յուրաքանչյուր ոք հոգևոր աշխարհում Աստծո կողմից տրված իր տեղն ունի: Իր համար նախանշված է հոգևոր երաժշտության ճանապարհը և երիցս երջանիկ է դրա համար:

Alt

Տիգրան Հեքեքյան


Ճանաչված խմբավար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը մկրտվել է 32 տարեկանում` Երուսաղեմում: 43 տարեկանում ընտանիք է կազմել, այսօր չորս զավակի հայր է: Մաեստրոն պատմում է անկրկնելի տպավորությունների մասին, երբ առաջին անգամ ձեռքն է առել Աստվածաշունը, շփվել հոգևոր երգի հետ:

Alt

Սոնա Հովհաննիսյան


Հովեր» պետական կամերային երգչախումբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի կյանքն ու մասնագիտությունը ամոբողջական մի կտավ է, որը նա ինքնուրույն է փորձում ամբողջացնել: Ես չեմ ստացել կրոնական կրթություն, նշանակում է՝ ինձնից ամբողջությամբ գողացել են համաշխարհային երաժշտությունը, նկարչությունը, արվեստի պատմությունը, որոնց թեմաներն ամբողջությամբ հոգևոր ժառանգության վրա են հենված,- ասում է երաժիշտը,- այդ կրթության բացակայության պատճառով մեր կյանքում շատ բան է պակասել, բայց պետք չէ հուսահատվել, այլ պետք է վերականգնել կորուստները և հայտնաբերողի բերկրանքով գոհանալ կյանքից»:

Alt

Հովհաննես Երանյան


Արձակագիր, հրապարակախոս Հովհաննես Երանյանը խոստովանում է, որ երկար տարիներ իրեն հավատավոր մարդ համարելով՝ ճիգ չի թափել դիմացինի մեջ տեսնելու իր նմանին: Համոզված է, որ ցանկացած մարդ կարող է փոխվել: Ասում է՝ ինքս փոխվել եմ ու հավատում եմ, որ մարդիկ նույնպես կարող են փոխվել: Իր փեշակը»` գրականությունը, համարում է ծառայություն:
Հովհաննես Երանյանի գրականագիտական, թատերագիտական, կինոգիտական բազմաթիվ հոդվածներ ու գրախոսականներ տպագրվել են ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքահայ մամուլում: Նա հեղինակ է չորս արձակ ժողովածուի ՝ Միակ ոտնահետք» (1999), Զինադադար» (2005), Մարդահամար» (2008) և Ամենագեղեցիկ հարվածը» (2010):

Դավիթ Մուրադյան


Գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանի մանկությունն անցել է Ս. Զորավոր եկեղեցու բակում, մորական պապը Կաթողիկե եկեղեցու վերջին ժամհարն էր: Հիշում է, թե ինչպես մոր ձեռքը բռնած՝ մանկության ճանապարհներով անցնելիս, ինքն իրեն բազում հարցեր էր տալիս: Հետո այդ հարցերի պատասխանները փորձում է գտնել գրականության, երաժշտության ու կերպարվեստի մեջ, սովետական շինծու արժեքների հետ ներքին պայքարում: Կան հարցեր, որոնց պատասխանները փնտրում է մինչ օրս, նաև՝ Աստված իմ մեջ» հաղորդաշարի խորագրի մասին մտածելիս:

Դավիթ Մինասյան


Դավիթ Մինասյանին շատերը ճանաչում են որպես Տղամարդիկ», Բակապանը», Երաժիշտը», Աշխարհի մարդը» երևանյան մերօրյա արձանների քանդակագործի: Շատ շատերի համար նա թատրոնի մարդ է` Համազգային թատրոնի բեմանկարիչը, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս:
Մեր ֆիլմում Դավիթ Մինասյանը ներկայանում է մեկի մյուսին լրացնող իր երկու մասնագիտություններով: Ասում է` մարդը միշտ պետք է հիշի, որ քայլում է մոլորակի վրա, որի վրա քայլել են Բեթհովենը, Հրանտ Մաթևոսյանը: Ընտանիքի ու աշխարհի հանդեպ մեծ պատասխանատվությունն էլ համարում է Աստծուն իր մեջ գտնելու հիմնական բանաձևը:

Alt

Գետիկ Բաղդասարյան


Առաջին քանդակագործն Ինքն էր, որ կերտեց Ադամին, հետո Եվային, էսպիսի սերտ կապ կա Արարչի և քանդակագործի միջև»,-խորհրդածում է քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Այս քնադակագործի ստեղծագործություններն առանձնանում են մեծադիր չափերով և տեղադրության լայն աշխարհագրությամբ՝ Ներսես Աշտարակեցու արձանը՝ Աշտարակ քաղաքում, Համո Սահյանինը՝ գրողի ծննդավայր Սիսիանում և այլն: Ընդարձակ ու խոր է նաև արվեստագետի ներաշխարհը...

Alt

Արամ Սաթյան


Արամ Սաթյանը մեր ժամանակի հայտնի կոմպոզիտորներից է, ակադեմիական ու էստրադային բազմաթիվ սքանչելի գործերի հեղինակ: Ինչպես ինքն է նկատում՝ երգերի մեծ մասը սիրո մասին են: Համոզված է, որ յուրաքանչյուր ստեղծագործող պետք է շնորհակալ լինի Աստծուն և ողջամիտ տնօրինի իրեն բաժին ընկած ժամանակը:

Alt

Արմինե Հայրապետյան


Պարզվում է` հեղինակ-կատարող Արմինե Հայրապետյանը մասնագիտությամբ հնագետ է: Գիտությունը հաճախ հակասական է, խնդրահարույց: Սակայն գիտնական լինելը երբեք չի խանգարել Արմինեին: Երբ փորձում եմ գնալ դեպի անճանաչելին, պրպտում ու պեղում եմ ներսում, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն այնտեղ են, իսկ սիրեցեք միմյանց» հորդորից պարզ ու խոսուն բանաձև ուղղակի գոյություն չունի»:

Alt

Գրիգոր Բաբախանյան


Արվեստագետ Գրիգոր Բաբախանյանի հետ հանդիպեցինք նրա հիմնադրած արվեստի դպրոցում` Հայ միասնության խաչում»: Էջմիածնեցիներն այս հաստատությանը տվել են Արվեստի տուն» անունը, ուր հաճախում են տասնյակ երեխաներ Էջմիածնից և հարակից բնակավայրերից: Աղոթքը Աստծո հետ խոսելու լեզուն է և, եթե ուզում ես երկխոսություն ունենալ, չպետք է վախվորած դիմես Նրան»,- ասում է Գրիգոր Բաբախանյանը: Իրեն համարում է ազատ մարդ, իսկ ազատության աղբյուրը հավատն է: