|
Ռուբեն վարդապետ Զարգարյանը առաջնորդական առաջին Պատարագն է մատուցել Նորաբացի եկեղեցումՏեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ իր անդրանիկ Պատարագը մատուցել է Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին ներկա է եղել Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասը։ Ավելի վաղ՝ հոգեւորականներն իրենց անվերապահ հավատարմությունն էին հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Տարբեր համայնքներից ուխտավորաբար Նորաբացի Սուրբ Աստվածածին են եկել բազմաթիվ հավատացյալներ՝ իրենց սերն ու աղոթական զորակցությունը հայտնելու նորընծա առաջնորդին: |
|
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհավորել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի պաշտոնեությունըԳարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տարբեր բաժինների պատասխանատուներին: Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորել է Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ՝ վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի սատարել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում: |
|
Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնաբար աղոթել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածննումԳարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արագածոտնի թեմի հոգևոր դասը միասնական աղոթք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում: Թեմի հոգևոր դասն ու հավատացյալները հինգշաբթից-հինգշաբթի երեկոյան ժամերգությանը միասնաբար այցելում են տարբեր եկեղեցիներ, աղոթում այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել, Արշակ սրբազանների, Գարեգին քահանայի, ինչպես նաև հանիրավի ազատազրկվածների ու գերության մեջ գտնվողների համար: Վերջին շաբաթներին հանրային կյանքը փոթորկող իրադարձությունները առիթ են դարձել, որ ուխտավորները հոգևոր հայրերի հետ միասին իրենց քայլերն ուղղեն դեպի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և համատեղ աղոթեն նաև Հայոց Հայրապետի կենաց արևշատության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության համար: |
|
Ակումբային փակ առաջնությանը կորոշվի, թե ովքեր են տարվա լավագույն տասը մարզիկներըԱրաբկիրի Հայոդյաց տան մարզադահլիճում անցկացվել է Ավանդական կարատեի «Զեյթուն» ակումբի 9-րդ փակ առաջնությունը: Շուրջ չորս տարի ակումբի 9 մասնաճյուղերից մեկը գործում է Արաբկիրի հայորդյաց տան հարկի ներքո: Մարզաձևը մեծ մասսայականություն է վայելում: Տարբեր տարիքի սաներ են հաճախում: Մրցասպարեզում 250-ից ավելի մարզիկներ են: Նրանցից 30-ը՝ Արաբկիրի Հայորդյաց տան կարատեյի դասարանի սաներն են: |
|
Հայ Առաքելական եկեղեցին նշել է Սուրբ Աստվածածնի մոր՝ Արդար Աննայի հղիության տոնըԱյս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Արագածոտնի, Շիրակի, Տավուշի թեմական քահանաների նախաձեռնությամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթք են բարձրացրել ապօրինաբար ազատազրկվածների, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։ |
|
Վեհափառ Հայրապետն ընդունեց քառասնօրյա պատրաստության շրջանն ավարտած նորաօծ քահանաներինՄայր Տաճարում քահանայական ձեռնադրության ու օծման արժանացած և քառասնօրյա պահեցողության շրջան անցած նորաօծ եկեղեցականները կիրակի օրը Հայոց տարբեր եկեղեցիներում մատուցել են իրենց անդրանիկ Պատարագը: Օրվա ավարտին Հայոց վեհարանում նրանց ընդունել է Գարեգին Երկրոդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: |
|
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Հոգևոր երգեցողություն են ուսուցանումՅուրաքանչյուր ուրբաթ‚ երեկոյան ժամերգության ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում անցկացվում է հոգևոր երգեցողության դասընթաց: Նախաձեռնությունը եկեղեցու լուսարար, հոգևոր սպասավոր Տեր Հովհաննեսինն է: Մասնակցում են համայնքի, երիտասարդաց միության անդամները և պարզապես եկեղեցու հարևանությամբ ապրող մարդիկ, որոնց համար առօրյայի անբաժան մաս է դարձել հոգևոր կյանքը: |
|
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տոնական պատարագ է մատուցվելՍուրբ Աստվածածնի Տաճարին ընծայման տոնը քրիստոնյա բոլոր Եկեղեցիները հաստատուն կերպով տոնախմբում են նոյեմբերի 21-ին։ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տոնական Պատարագ մատուցել է խորհրդակատար քահանա Տեր Մատաթիա քահանա Գասպարյանը: |
|
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում մատուցվել է Երեկոյան ՊատարագՄասյացոտնի թեմի եկեղեցիներում երեքշաբթի և հինգշաբթի օրերին թեմակալ առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ երեկոյան ժամերին մատուցվող սուրբ և անմահ Պատարագը հավատքի շինության և միասնականության համար է։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագ է մատուցել հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը: |
|
Ամեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվումԱմեն հինգշաբթի Արագածոտնի թեմի եկեղեցիներում միասնական ժամերգություն է կատարվում Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից դիմել է հավատացյալներին․ «Աղոթում եմ, որ այս օրերին չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։ Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ոչ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով»։ Սրբազան հայրն արդեն մեկ ամիս է անազատության մեջ է: |
|
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում խաղաղական ժամերգություն է կատարվելՀոգևոր դասը միասնաբար աղոթել է անդորր և խաղաղություն խնդրելով ամենօրյա մեղքերով ծանրաբեռնված հոգիների, ինչպես նաև թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի և անազատության մեջ գտնվող սրբազան հայրերի համար: Արագածոտնի թեմի հոգևորականաց դասը առաջիկա հինգշաբթի օրը, նոյեմբերի 13-ին խաղաղական ժամերգություն կանցկացնի Տեղերի Սուրբ Աստավածածին վանքում: |
|
Գևորգյան Հոգևոր Ճեմարանում տեղի է ունեցել մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանությունԳեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները պաշտպանել են «Սուրբ Հովհաննես Օձնեցու շարականները, «Հայ եկեղեցու Պարսկաստանի թեմերը և դրանց գիտակրթական ու մշակութային կյանքը 18-20-րդ դարերում», « Հայ-լատին եկեղեցական հարաբերությունները ծիսապատմական և դավանաբանական քննություն», «Ամենայն հայոց Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի «Պարտավճար երկը՝ որպես Հայոց եկեղեցու դավանանքի ջատագովություն» թեմաներով աշխատանքներ: Քննող հանձնախումբը նախագահել է պատմական գիտությունների թեկնածու Ավետիս Հարությունյանը: |











