Alt

Խաղաղության ծառատունկ հայ-ռուսական Սլավոնական համալսարանում


Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ հայ-ռուսական Սլավոնական համալսարանում կազմակերպվում է Հակամարտության փոխակերպում բանակցությունների միջոցով» կուրսը: Դասընթացի ավարտը ուսանողները որոշել էին նշանավորել խաղաղության ծառատունկով: Համալսարանի բակի հյուսիսային հատվածը այսուհետ կկոչվի Խաղաղության անկյուն: 

Alt

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում


Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին խոնարհվել է 1988-ի կործանարար երկրաշարժից:  Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել են քաղաքի բնակիչների հանգանակությունների շնորհիվ, ապա՝ շարունակվել Ամենափրկիչ» հիմնադրամի բարերարների միջոցներով: Այժմ ընթանում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: 

Alt

Խաղաղությանը նվիրված մանկական ցուցահանդես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում


Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» խորագրով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց խաղաղությանը նվիրված մանկական ցուցահանդես: Ցուցահանդեսը նախաձեռնել են Կանայք հանուն զարգացման» կազմակերպությունը և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: Մրցույթին մասնակցել է 165 աշակերտ` Հայաստանի ութ մարզերից:

Alt

Ուխտագնացություն Տեղերի Ս. Աստվածածին վանք


Վոլոդյա սարկավագ Նաջարյանի հետ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում երիտասարդները ամեն չորեքշաբթի,  անկախ ձայնային տվյալներից, եկեղեցական երգ են սովորում: Օրերս, Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում ուխտագնաց երիտասարդներն առաջին անգամ կատարեցին մեր պատարագը:

Դավիթ Գյուրջինյան


Lեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մեր տեսախցիկի առջև խորհրդածում է կյանքի, հոգևոր արժեքների, ազգային դաստիարակության, լեզվի հանդեպ հոգածու վերաբերմունքի շուրջ:

Դավիթ Հակոբյան


Դերասան, թատրոնի ռեժիսոր Դավիթ Հակոբյանը խորհում է իր ճանապարհի հիշարժան հանգրվանների, մեր ազգային հոգեկերտվածքի, մարդկային երջանկության թեմաների շուրջ: Հաղորդման մեջ օգտագործվել են հատվածներ ռեժիսորի` Կյանքը վանդակից դուրս», Անուշ» և Սասունցի Դաիթ» ներկայացումներից:

Alt

Authentic Light Orchestra-ն մեկ համերգային երեկո է նվիրել հայ հանդիսատեսին


Authentic Light Orchestra-ն աշնանային մեծ շրջագայություն է կազմակերպել Ռուսաստանում և Ուկրաինայում: Շվեյցարիա վերադառնալուց առաջ բենդը անսպասելի որոշել է հյուրընկալվել նաև Հայաստանում և Գաֆեսճյան» համերգասրահում մեկ երեկո նվիրել երևանյան հանդիսատեսին: 

Alt

Հայ առաքելական եկեղեցու Իրաքի թեմում Հայաստանից տարված խաչքարեր են տեղադրվել


Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցությամբ Իրաքի հայոց թեմը Հայաստանից տարված խաչքարեր է տեղադրել հայաբնակ քաղաքներում և գյուղերում: Թեմակալ առաջնորդ  Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը,  հոգևոր դասի և հավատացյալների մասնակցությամբ,  այցելել է այդ բնակավայրեր և օրհնել խաչքարերը:

Alt

Գևորգյան ճեմարանը 2015-2016 ուս. տարին կսկսի նոր տեսուչ Գարեգին աբեղա Համբարձումյանի հետ


Այս տարի Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատություններում այս տարի քննություն է հանձնել 77 դիմորդ: Նրանցից 29-ը ընդունվել է Վազգենյան դպրանոց, 14-ը`  Գևորգյան հոգևոր ճեմարան: Նոր ուսումնական տարին Գևորգյան ճեմարանը կսկսի նորանշանակ տեսուչ Գարեգին աբեղա Համբարձումյանի հետ:

Alt

Խաչվերացի շարականների ուսուցում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կրթական նոր շարք է սկսել, որն ուղղված է բարձրացնելու այցելուների երաժշտական ճաշակն ու իմացությունը, միևնույն ժամանակ հետաքրքրության նոր ալիք արթնացնելուն մեր երաժշտության ոչ այնքան հանրամատչելի շերտերի նկատմամբ: Այսօր թանգարանում սովորեցնում էին Խաչվերացի տոնական շարականներ:

Alt

«Ալիսը»` Երևանի խամաճիկների պետական թատրոնում


Խամաճիկների պետական թատրոնում նոր թատերաշրջանի մեկնարկը տրվել է Լուիս Քերոլի Ալիսը հրաշքների աշխարհում» ներկայացմամբ:

Դավիթ Ամալյան


Հավատն է գունավորում մարդու փոքրիկ մոլորակը»: Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը հավատքի օգնությամբ փորձում է իր ապրած յուրաքանչյուր օրվա մեջ գտնել մանկության կորցրած գույները…