|
|
Հայոց եղեռնի նահատակների հիշատակին նվիրված խաչքարերի օծում Օշականում և ԹբիլիսիումՕշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքում՝ Տառերի պուրակում և Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղու բակում Հրաչ Պողոսյանի բարերարությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր են օծվել: |
|
|
«Հարության մեծ ավետիս». մոմերով երթ դեպի Հանրապետության հրապարակԱյսօր Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ճրագալույցի պատարագի ավարտին թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները մայր կանթեղից վառված ճրագներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: |
|
|
Խավարման կարգ Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱվագ հինգշաբթի օրը եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Խավարման կարգ: Արարողությունը խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը: |
|
|
Դանիել ԵրաժիշտԴիրիժոր, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգոր Դանելեյանը(Դանիել Երաժիշտ) վերհիշում է իր առաջին հոգևոր ապրումները: Վեց տարեկան էր, երբ գնաց երաժշտական դպրոց: Տարիներ հետո իմացավ, որ ձայնային հնչյունների այբուբենը ` դո, ռե, մի, ֆա, սո, լյա, սի, աղոթքի առաջին վանկեր են: Փաստորեն, ամբողջ կյանքում ակամա աղոթք եմ անում, որ Աստված իմ շուրթերը մաքրի մեղքերից և ինձ ձայն տա, որ լիաձայն փառաբանեմ Արարչին»,- ասում է Դանիել Երաժիշտը: |
|
|
Ռուբեն ԱսատրյանՌուբեն Ասատրյանին հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի կամ օպերային թատրոնի դիրիժորական վահանակի մոտ: Շուրջ երկու տարի է՝ դիրիժորը դասավանդում է նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ղեկավարում արական երգչախումբը: Երաժիշտն իր կյանքի ճանապարհը կապում է աստվածային բարեհաճության հետ... |
|
|
Մայիս ՄխիթարյանԱպշում եմ, որ մարդ արարածը փնտրում է Աստծուն: Մեր ներկայությունն արդեն խոսում է Աստծո ներկայության մասին»: Հաղորդաշարի հերթական հերոսը նկարիչ Մայիս Մխիթարյանն է: Մանուկ հասակում նկարչին զարմացրել ու վախեցրել են առաջին քամին ու անձրևը: Հետո հասկացել է, որ կա մի ուժ, որի առջև ծնկի է գալիս նույնիսկ իր ամենակարող տատիկը: Նա մեկընդմիշտ հայացքը հառել է դեպի իր տատի Աստվածը» ...
|
|
|
«Վայրի վարդը Արարատյան դաշտում»Գյոթեի Վայրի վարդը» բանստեղծության հիման վրա տարբեր ժամանակներում 100-ից ավելի գործեր են գրվել: Դանիել Երաժիշտը դրանցից ընտրելով տասը` փորձել է մեկնաբանել բանաստեղծության մոգականության ու երկարակեցության գաղտնիքը: Համերգի բնաբանն էր` Գյոթեի վարդը Արարատյան դաշտում»: |
|
|
Միջինք. Մեծ պահքը կիսվեցՄարտի 26-ի Արարատյան հայրապետական թեմի հոգևորականներն ու եկեղեցասեր երիտասարդաց միությունների անդամները հավաքվել էին առաջնորդարանի հանդիսությունների սրահում միասնաբար նշելու պահքի հոգևոր ուղևորության կես ճանապարհը:
|
|
|
Գուժ ՄանուկյանՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի առաջատար դերասան Գուժ Մանուկյանը 2012 թ. նշեց ծննդյան 75 ամյակը: Հաղորդումն արտիստի ինքնօրինակ դիմանկարն է, որտեղ Գուժ Մանուկյանը ետադարձ հայացք է գցում դեպի մանկություն, խորհրդածում գեղեցիկի, բարու, արվեստի ուժի և ներդաշնակության ձգտող մարդու մասին: Հաղորդման մեջ օգտագործված են արխիվային կադրեր` դերասանի խաղացած ներկայացումներից, ինչպես նաև ամբողջական հատվածներ Նարեկացի» ֆիլմից, որտեղ Գուժ Մանուկյանը մարմնավորել է Գր. Նարեկացուն: |
|
|
Երևանի Ս. Զորավոր եկեղեցու երիտասարդների այցը Մարի Իզմիրլյանի անվան մանկատունԵրևանի սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդներն ու հոգևորականները յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրն այցելում են սոցիալական օգնության ու մարդկային շփումների կարիք ունեցող հաստատությունների բնակիչներին: Այս անգամ նրանց սպասում էին Արաբկիրի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Երիտասարդներին միացել էր նաև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը: |
|
|
Արարատյան թեմը կօգնի զինվորների ընտանիքներինԲարեգործական ճաշի ընթացքում Արարատյան հայրապետական թեմի երիտասարդների կողմից հանգանակված շուրջ 50 մլն. դրամը Մայր Աթոռը կփոխանցի վերջին տասը տարիներին մեր հայրենիքի սահմաններին զոհված զինվորների ընտանիքներին: Օժանդակություն կստանան նաև այս պահին ՀՀ զինված ուժերում 2 կամ 3 զինվոր ունենցող ընտանիքները: |
|
|
Երևանի Ս. Զորավոր եկեղեցու խաչի և սրբապատկերների օծման արարողությունՓետրվարի 28-ին Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին սուրբ Սեղանի նոր խաչն ու վեց սրբապատկեր: Նվիրատուները համայնքի հավատացյալներն են: |