Alt

Արաքսավան համայնքի եկեղեցու հիմնարկեքը


Արտաշատ քաղաքից 7-8 կմ հեռու գտնվող Արաքսավան գյուղում, որը խորհրդային տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով, շուտով կկառուցվի եկեղեցի: Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծել է եկեղեցու 16 հիմնաքարերը:

Alt

Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու զանգի օծումը


Մխչյան համայնքի ու հոգևոր հովիվ Տ. Միքայել քահանա Նուրիջանյանի նախաձեռնած հանգանակության շնորհիվ Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու համար ձեռք է բերվել նոր զանգ: Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, կարգի համաձայն, օծել է հիմնանորոգված եկեղեցու զանգը:

Alt

Արմեն Էլբակյան


Աստված կենդանի է: Երբ մարդու հետ դժբախտություն է պատահում, Աստված սփոփանքն էլ է տալիս». Արմեն Էլբակյան

Alt

Մարինե Ասատրյան


Ռեժիսոր Մարինե Ասատրյանին ճանաչում են որպես մանկապատանեկան թատերախմբերի ղեկավար: Փոքրերի աշխարհում, որտեղ իշխում են անկեղծությունն ու անմիջականությունը, նա ավելի է մոտ է զգում Աստծուն...

Alt

Ռուբեն Նալբանդյան


Պատկերացնո՞ւմ եք, անհավատ մարդը խաչքար պատրաստի։ Խաչքարագործը պիտի հավատ ու սեր ունենա, Աստված ունենա իր ներսում, առանց դրա գործը առաջ չի գնա»: Հաղորդաշարի հերթական հյուրը խաչքարագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանն է:

Alt

Կարեն Անդրեասյան


Ցուցանելով քո ներսի Աստծուն, հղում անելով աստվածայինի քո ընկալմանը՝ կարող ես սխալ գործողություններ անել և՛ քո, և՛ դիմացինի նկատմամբ: Ես պարզապես ուզում եմ կիսել հավատի իմ փորձառությունը մերձավորի, հարազատի կամ մարդու հետ, որը հասկանում է հայերեն և հետևում է այս հաղորդմանը»:
Աստված իմ մեջ» հաղորդաշարի հերթական հյուրը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է:

Alt

Գևորգ Հաճյան


Մուսուլման գյուղերով շրջապատված հայրական գյուղը՝ Անճարը, շրջանի միակ քրիստոնյա գյուղն էր: Երեխա ժամանակ շատ էր մտածում. Եթե մենք բոլորս Աստծո զավակ ենք, այդ մուսուլման գյուղերի ստեղծողը նույնպես Աստված է, ինչո՞ւ է այս անվերջանալի կռիվը մուսուլման և քրիստոնյա մարդկանց միջև...»:
Երաժիշտ Գևորգ Հաճյանը Աստված իմ մեջ» հաղորդաշարում փորձում է փոխանցել կյանքի իր դասերը:

Alt

Խաչի քարոզ քաղաքային տրանսպորտում


Ս. Խաչի երևման տոնի առթիվ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Երևանի քաղաքային տրանսպորտում Ս. Խաչի աղոթքներ ու թերթոններ էին բաժանում, իսկ վարորդներին համոզում տարատեսակ հմայիլները փոխարինել օրհնված խաչերով:

Alt

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանը


Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի լեգենդար դերասանուհու արվեստը երկար կմնա ժողովրդի հիշողության և հայ թատերարվեստի պատմության մեջ:

Alt

Զորավոր ավետարանը՝ Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում


Մայիսի 14-ին Մովսես Տաթևացի կաթողիկոսի հիշատակի օրվա կապակցությամբ Մաշտոցի անվան մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց 13-րդ դարի Զորավոր ավետարանը:

Alt

Երկրապահի օրը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում


Այսուհետ ամեն տարի մայիսի 8-ին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ՝ նվիրված երկրապահի օրվան: Այս տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պատարագին մասնակցում էին Երկրապահ կամավորականների միության բազմաթիվ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, գեներալներ:

Alt

Շուրիշկանի ավետարանի ուխտի օրը


Կրկնազատկի տոնին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանից դուրս բերվեց Շուրիշկանի ավետարանն ու, ավանդույթի համաձայն, տարվեց Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի: Հայաստանի տարբեր համայնքներից հարյուրավոր մադիկ էին եկել Մուղնի՝ մասնակցելու ուխտի պատարագին և հաղորդակից լինելու Ավետարանի զորությանը: