Արսեն Գրիգորյան


Աստված բոլորիս շնորհ է տալիս, բայց տալիս է նաև ընտրության հնարավորություն. մարդն ինքն է ընտրում ինքնադրսևորման ձևերը: Եվ դա մեծ պարգև է»: Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը ծնվել է 1968-ին, Սիրիայի Ղամիշլի քաղաքում, սասունցիների ընտանիքում: 1987թ-ից նա վերադարձել է Հայաստան: Կյանքի բոլոր վճռորոշ դրվագներում նկատում է Աստծո նախախնամությունը: 

Alt

«Գեղարդ» երգեցիկ երգչախմբի նոր ձայնասկավառակի և կայքի շնորհանդեսը


Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպված համերգային երեկոյի ընթացում Գեղարդ» երգեցիկ երգչախումբը ներկայացրեց նորաբաց ինտերնետային կայքն ու նոր ձայնասկավառակը:

Alt

Ավետ Տերտերյանի ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ Երևանում


Տերտերյանի՝ վերջերս բացված անձնական արխիվում ի հայտ եկած կամերային անտիպ գործերը հնչեցին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 

Alt

Նիկոլայ Ռիժկովը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով


Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությունը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ: Նիկոլայ Ռիժկովը պարգևատրվել է Հայ եկեղեցու Ս. Սահակ, Ս. Մեսրոպ» շքանշանով: 

Alt

Ստեփան Ռոստոմյան


Քրիստոս հաղորդության խորհրդով մեզ հնարավորություն է տալիս կենդանանալու, բայց մենք հաճախ դրա գիտակցումը չունենք: Ես փառք կտայի, թե արժանի լինեի, որ Աստված գար ու բանկվեր իմ մեջ:
Աստված իմ մեջ» հաղորդաշարի հերթական հյուրն է կոմպոզիտոր, Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն Ստեփան Ռոստոմյանը:

Alt

Մարտիրոս Բադալյան


Գեղանկարիչ, Երևանի խամաճիկների պետական թատրոնի բեմանկարիչ Մարտիրոս Բադալյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում: Շատերի նման հասուն տարիքում է առնչվել հոգևոր մշակույթի հետ, սիրել ու ներշնչվել:  Կյանքի դասեր քաղել է տատի պատմած հեքիաթներից, մեկուսի աղոթքներից ու ծնողների պարկեշտ կենսաձևից: Այսօր փորձում է իր իմացածը փոխանցել զավակներին, ուսանողներին, թատրոն հաճախող երեխաներին:

Alt

Խաչվերացի նախատոնակին օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը


Սեպտեմբերի 13- ին` Խաչվերացի նախատոնակին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերն ու խաչքարը: Քանդակագործ Տիգրան Մարգարյանի պատրաստած ճերմակ ֆերսիտե կոթողը եկեղեցու բակում տեղադրվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ընտանիքի բարերարությամբ` անվանի բժշկի հիշատակին: Պղնձանձույլ զանգերը պատրաստվել են Մոսկվայում՝ Սամվել Շահնազարյանի նվիրատվությամբ:  

Alt

Ջազ համերգ «Ուլիխանյան» ակումբում


Ավստրիայում բնակվող ջազ երգչուհի Անուշ Ափոյանը թատերական ներկայացումներ է ունեցել եվրոպական բազմաթիվ երկրներում: Բայց խոստովանում է՝ ամենասպասված հանդիպումը Վահագն Հարապետյանի, Սիմոն Դոլմազյանի և Արմեն Թութունջյանի հետ է: Հանդիպումը կայացավ Ուլիխանյան» ակումբում: 

Alt

Ուսուցիչների և աշակերտների օրհնություն Նոր Նորքի Սբ. Սարգիս եկեղեցում


Դարեր շարունակ մեր ժողովուրդը գեղեցիկ ավանդույթ է ունեցել, որն ամրագրվել է Մաշտոց ծիսամատյանում` աշակերտի օրհնություն ծիսակարգով: Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ այսօր թեմապատկան բոլոր եկեղեցիներում կատարվեց աշակերտների և ուսուցիչների օրհնության կարգ:

Alt

Սեպտեմբերի 1-ը Տեր Պարույր քահանայի ընտանիքում


Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր քահանա Ավետիսյանը երեք զավակ ունի: Կրտսերը՝ Հովնանը, այս տարի նույնպես դպրոցական դարձավ: Տեր հոր ընտանիքում իսկական եռուզեռ է…

Alt

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պատանի մաթեմատիկոսներին ընդունեց Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Alt

Արագածոտնի թեմի անդրանիկ թեմական պատգամավորական ժողովը


Օշականի դպրատանը, Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախագահությամբ, գումարվեց  թեմական խորհրդի անդրանիկ ժողովը: Օրակարգում նաև Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ Արագածոտնի թեմի ներգրավվածության ու նախապատրաստական աշխատանքների հարցն էր: