Մայր Աթոռում Ծաղկազարդի տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս է անցկացվել


Տեր Հարություն վարդապետ Կիրակոսյանի առաջնորդությամբ Էջմիածին են ժամանել Հայորդյաց տների սաները: Գեղանկարչությունից ու կավճանկարչությունից հետո Մայր Աթոռի տարածքում կայացել է տոնական համերգ, որտեղ հանդես են եկել հայորդյաց տների դհոլահարները, պարախմբերը, կրկեսի դպրոցի սաները: Հայորդյաց տների սաները հանդիպե են Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Վեհափառ Հայրապետը օրհնել է երեխաներին:

 

Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը


Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնը հռչակվել է մանուկների օրհնության օր։ Մայր Աթոռում առավոտյան ժամերգությունից հետո Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց մանուկներին, որից հետո Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը բաժանեցին հավատացյալներին: Վեհափառ Հայրապետը երեխաներին խաչեր ընծայեց: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Նորաբաց գյուղի եկեղեցում Մասյացոտնի քահանաները մասնակցել են միասնական ժամերգության


Մասյացոտնի թեմի քահանաները Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը: Աղոթական մթնոլորտում ներկաները խորհրդածել են Հայոց Եկեղեցու առաջիկա իրադարձությունների մասին: Պահոց շրջանի ուրբաթ օրերին Մասյացոտնի թեմի քահանաները միասնական աղոթել են տարբեր սրբատեղիներում և լսել են Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանի քարոզները:

 

Արշակ արքեպիսկոպոսի պաշտպանների միջնորդությամբ դատավորը բացարկ է հայտնել


Պաշտպանները բացարկ են հայտնեց դատավորին, որովհետեւ նա մտերմ է քննչական մարմինների ծառայողների հետ, որոնք ներգրավված են Սրբազանին վերագրվող գործում։ Դատավոր Գևորգ Մանուկյանը բավարարել է փաստաբանների միջնորդությունը։ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել, որ իբրև իր հանձնարարությամբ 2018 թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամի ուսապարկի մեջ թմրանյութ են դրել։ Այս գործի պատճառով Սրբազանը 3 ամիս գտնվել է անազատության մեջ։

 

Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ


Գալստյան կիրակիի խորհուրդն իր քարոզում ներկայացրել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Մեծ պահքի 6-րդ կիրակին կոչվում է Գալստյան և հավատացյալին հիշեցնում Քրիստոսի երկրորդ գալստյան մասին: Քրիստոս իր երկրորդ գալուստը կոչում է «Վերջին օր», «դատաստանի օր», «գալստյան օր, «Աստծո բարկության օր»: Առաջին գալստյան ժամանակ Աստվածորդին հանձն առավ խաչելությունն ու մահը, բայց երկրորդ գալստյանը, ըստ ավետարանական վկայությունների, պիտի գա ահեղ զորությամբ և մեծ փառքով:

 

Մասյացոտնի և Արագածոտնի թեմերը Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցում միանական աղոթք են հնչեցրել


Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի և Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապատետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում միասնական աղոթք են հնչեցրել Մասյացոտնի և Արագածոտնի թեմի հոգևորականները: Միասնական ժամերգության ընթացքում Տեր Շնորհք աբեղա Պալոյանն ընդգծել է, որ Մեծ Պահքի այս կիրակիի խորհուրդը հոգևոր կատարելության ձգտելն է, ապաշխարությամբ նորոգվելը:

 

Էջմիածնի Հայորդյաց տան սան ըմբիշ Սուրեն Աղաջանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն


Սերբիայում կայացած Մինչև 23 տարեկանների Եվորպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Աղաջանյանը 60 կգ քաշային կարգի եզրափակչում 2 րոպեում հաղթել է վրացի Գեորգի Կոչալիձեին ու ոսկե մեդալ վաստակել: Այս հաղթանակն առանձնանում է նրանով, որ Սուրենը սահմանաված ժամանակից շուտ է հաղթանակ տարել բոլոր մարտերում: Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի, Լեհաստանի և Դանիայի ներկայացուցիչներին:

 

Միքայել Սրբազանի տնային կալանքը պահպանվում է


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կարող է ներկա գտնվել կիրակնօրյա Պատարագներին, հաղորդություն ստանալ, բայց չի կարող Պատարագ մատուցել և քարոզել: Պաշտպանական կողմը հանդես է եկել խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու միջնորդությամբ, սակայն վերաքննիչ քրեական դատարանը, տնային կալանքը չի փոխել: Միքայել սրբազանն իր իրավունքների խախտման հարցով դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան՝ ներկայացրել է անօրինական կալանավորման, արտահայտվելու ազատության խախտման, քաղաքական նպատակներով քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ փաստեր:

 

Ճարտարապետ Արտակ Ղուլյանին նվիրված ցուցահանդես է բացվել


Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում բացվել է «Մեր երախտավորները. Արտակ Ղուլյան կառուցողը, գիտնականը, ուսուցիչը.» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է Ճարտարապետ Արտակ Ղուլյանին։ Ցուցադրությունը նախաձեռնել են Արտակ Ղուլյանի ուսանողները դասախոսական կազմի հետ գործակցությամբ:

 

Կարգալույծ հոգեւորականների գործերում դատավորները ճնշման ներքո են գործում․ փաստաբան


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը քննել է Արամայիս Թախմազյանն ընդդեմ Հայ առաքելական Եկեղեցու գործը: Կարագալույծ քահանան վիճարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Դատարանը որոշել էր պարտրավորեցնել Մայր Աթոռին վերականգնել Արամայիս Թախմազյանի հոգևոր հովվի կարգավիճակում: Փաստաբան Արա Զոհրաբյանը պնդում է, որ այս գործը չէր կարող վարույթ ընդունվել, որովհետև պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին: Նա հայտարարել է, որ Ստեփան Ասատրյանի, Արամայիս Թախմազյանի և Արման Սարոյանի գործերում դատավորները ճնշման ներքո են գործում։

 

Քուչակի բնակիչները Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են հանգստյան ժամերգության


Մեծ Պահքի շրջանում Արագածոտնի թեմի հոգևորականներից յուրաքանչյուրն իր հովվության տարածքում Պատարագներ, ծեսեր, ժամերգություններ է անցկացնում: Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ շաբաթը մեկ անգամ հավաքվում են միասնական աղոթքի: Քուչակի Սուրբ Աստվածածին եկեղեցում հանգստյան ժամերգությանը աղոթակից են եղել Արթիկի թեմի քահանաները:

 

Եկեղեցու դեմ հարուցված գործերը քննող դատավորները ճնշման ներքո են գործում․ Փաստաբան


Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվել է Ստեփան Ասատրյանի` ընդդեմ Հայ առաքելական Ս. Եկեղեցու գործը, որով կարագալույծ քահանան վիճարկում է Ամենայն հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ իրեն կարգալույծ հռչակելու վերաբերյալ։ Մեկ այլ նիստում քննվել է Արամայիս Թախմազյանն ընդդեմ Մայր Աթոռի գործը: Նա նույնպես կարգալույծ քահանա է: Ավելի վաղ դատարանը քննել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի հայցը։ Փաստաբանի դիտարկմամբ այս երեք գործերում էլ ակնհայտ է, որ դատավորները ճնշման ներքո են գործում: