Մայր Տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսպետությամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ


Մայր Աթոռի միաբանությունն ու հավատացյալները աղոթել են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հոգիների խաղաղության և հանգստության համար։ Հունվարի 27-ը Հայաստանում սահմանվել է հայրենիքի պաշտպաության համար զոհվածների հիշատակի օր: Հոգեհանգստյան պաշտոնի ժամանակ ներկաներն իրենց աղոթքներում հիշատակել են բոլոր ժամանակներում

Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվը տնօրհնեք է կատարել համայնքի ընտանիքներում


Տեր Հովսեփ քահանա Սարգսյանին հյուրընկալած Զոհրաբյանների որդին զոհվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հյուրընկալ տանը սեղանին դրել են աղը, հացը, ջուրը: Տեր Հովսեփը Քրիստոսի ծննդյան լուրը ավետել է ընտանիքի անդամներին: Այս արարողությամբ օրհնվել են ընտանիքի անդամները և տան բարիքները:

 

Մասյացոտնի թեմ եմ եկել խաղաղության ու հաշտության օրակարգով․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան


Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ է մատուցել Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Չնայած քահանաների նկատմամբ տարբեր պաշտոնյաների ու անհատների սպառնալիքներին, թեմի հոգևորականների դասը անվերապահ հավատարմություն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը: Հայր Ռուբենը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մասյացոտնի թեմ է եկել խաղաղության, հաշտության օրակարգով:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը


Հրեական օրենքի համաձայն` ծննդյան 8-րդ օրը մանուկ Հիսուսին տանում են տաճար և անվանակոչում: Հիսուսը հրեական Հեսու անվան հունարեն տարբերակն է, որ նշանակում է՝ Տերը փրկում է։ Իսկ Քրիստոս՝ հունարենից թարգմանաբար նշանակում է

Ս. Հովհաննես Մկրտչի տոնին պատարագ մատուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցում


Հնարավոր բախումներից, անախորժություններից և տհաճ միջադեպերից խուսափելու, ուխտավորների հոգևոր խաղաղությունը, ապրումները, ինչպես նաև տոնի վեհությունն ու խորհուրդը չանարգելու նպատակով Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի առիթով Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց Հովհաննավանք նախապես հայտարարված ուխտագնացություն-ուխտերթի փոխարեն Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

 

Էջմիածնի Հրաչ և Սյուզան հայորդյաց տունը տոնական համերգով ամփոփել է 2025 թվականը


Տոնական համերգին կատարումներով հանդես են եկել դհոլահարների, քանոնահարների, ջութակահարների և պարի դասարանները: Հայաստանում 7 հայորդյաց տուն ու մեկ մանրանկարչության արվեստի կենտրոն է գործում: Այս հաստատություններում սովորում է 2631 երեխա: Նրանք հմտանում են արվեստի, սպորտի ոլորտներում, լեզուներ են սովորում:

 

Միքայել Սրբազանի ծննդյան օրը Իզմիրլյան ԲԿ բակում հավատացյալներն աղոթել են


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննյան 62-ամյակի առիթով հավատացյալները հավաքվել են Իզմիրլյան ԲԿ բակում, երգել հոգեւոր երգեր և աղոթել։ Սրբազանը պատուհանից ողջունել է հավաքվածներին եւ շնորհակալական նամակ ուղարկել։ Նրան հիվանդանոցում խնամում է իր հարազատներից մեկը։ Վիրահատությունը հաջող է անցել։

Մայր Աթոռում մատուցվել է այս տարվա վերջին Պատարագը


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կիրակի մատուցվել է 2025 թվականի վերջին պատարագը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Հայրապետը օրհնություն բաշխելով հավատացյալներին, մտել է Մայր Տաճար: Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու հավատացյալներն առանձնական աղոթել են ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, հոգևորականների, եկեղեցու անսասանության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

 

Ամանորի առիթով Արաբկիրի հայորդյաց տան սաները հանդես են եկել համերգային ծրագրով


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տան դահլիճում հաջորդաբար երգչախմբի, կիթառի, պարի, քանոնի, դհոլի դասարանների սանդրը հանդես են եկել կատարումներով: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը 22 դասարան է գործում: Մոտ 400 երեխա հմտանում է երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում:

 

Վեհափառ Հայրապետը դուրս է եկել Մայր Տաճարից և օրհնություն բաշխել բոլորին


Արագածոտնի թեմի հոգեւորականները ժամերգությանը մասնակցեցին ոչ թե Բյուրականում՝ ինչպես նախատեսված էր, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Միասնական այս արարողության ժամանակ ներկաները աղոթք են բարձրացնում առ Աստված՝ Հայոց Հայրապետի արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող Մկրտիչ, Բագրատ, Միքայել և Արշակ Սրբազանների, Գարեգին քահանայի, հանիրավի անազատության և գերության մեջ գտնվողների համար: Արարողության ավարտին Հայրապետն իր հայրական պատգամն է ուղղել Մայր տաճարում և Մայրավանքի բակում հավաքված հազարավոր մարդկանց, որոնք եկել էին իրենց զորակցությունը հայտնելու եկեղեցուն և նրա գահակալին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հորդոր է հղել տասը եպիսկոպոսներին՝ կոչ անելով վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական կարգի համաձայն:

Հայորդյաց տան պարի, դհոլի և քանոնի դասարանի սաները շրջել են ԱՄՆ-ի 20 նահանագներում


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան պարի, դհոլի և քանոնի դասարանի սաները ԱՄՆ-ում ներկայացրել են հայկական պարն ու երաժշտությունը: Համերգաշարը ոչ միայն մշակութային շրջագայություն է եղել, այլև հայկական ինքնության ու արվեստի մեծ տոն: Այն հաստատություններում, որտեղ ներկայացել է «ԱրմՖոլկԳրուպը»՝ ցուցադրվել են հայորդյաց տան նկարչության դասարանների սաների աշխատանքները:

Արաբկիրի հայորդյաց տան դհոլահարների դասարանը արժանացել է Գրան Պրիի


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արաբկիրի հայորդյաց տան դհոլահարների համույթը մասնակցել է «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին ու արժանացել է Գրան Պրիի: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի Հայորդյաց տանը 22 դասարան է գործում: Մոտ 400 երեխա սովորում երաժշտության, կերպարվեստի, սպորտի, լեզուների դասարաններում: