Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Ս. Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը


Մայիսի 30-ը նաեւ Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռից Ս. Շողակաթ վանք են տարվել սրբերի մասունքներ: Հայոց Հայրապետը օրհնություն բաշխելով՝ Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեի նշխարներով մասունքարանը Ս. Տրդատ, Ս. Գրիգոր Լուսավորիչ բաց խորանի մոտ հանձնել է Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին: Հոգևորականների թափորը ուղևորվել է Շողակաթ վանք:

 

Ս. Գայանյանց տոնին դուրս բերվեց սրբուհու մասունքը, կատարվեց Հանրապետական մաղթանք


Պատարագի ավարտին Հանրապետության տոնի առիթով, հանդիսապետությամբ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց Հանրապետական մաղթանքի արարողություն:

 

ՀՕՖ-ը 17 դրամաշնորհ է հանձնել գիտության ոլորտի ներկայացուցիչներին


Գիտությունների ազգային ակադեմիայում Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 17 դրամաշնորհ է հանձնել գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, բանասիրության, նյութագիտության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: Մրցույթին ներկայացված 145 գիտական հայտերից հաղթող է ճանաչվել 17-ը: Հաղթողներին ընտրել է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 7,500 դոլար։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Մայր Աթոռում վերապատված քահանաներին


Վեհափառ Հայրապետը ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականներին։ Նա հորդորել է եկեղեցականներին լավագույնս օգտվել այս հնարավորությունից և ամբարելով նոր գիտելիքներ, զորանալով միմյանց փորձառությամբ` առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց հովվական ծառայությունը: Վերապատրաստման ծրագիրն իրականացնում է Գարեգին Ա. կրթական կենտրոնը՝ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի տնօրինությամբ: Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա հոկտեմբերին: Դասընթացը տևում է 3 շաբաթ: Ծրագրին մասնակցել է 200 քահանա:

 

«Շողակաթ» երգչախումբը հանրապետական մրցույթում զբաղեցրել է պատվավոր հորիզոնական


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբը մասնակցել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթին, որտեղ 70 երգչախմբերի մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը։ «Շողակաթ» երգչախումբը մրցույթին մասնակցել է Կոմիտասի՝ «Մոկաց Հարսներ», Ռոբերտ Պետրոսյանի՝ «Ֆանտազիա», Ռոսսինիի՝ «Կատուների դուետ» ստեղծագործություններով:

 

Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանը պատրաստվում է ցուցահանդեսի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Արաբկիրի հայորդյաց տան խեցեգործության դասարանը պատրաստվում է ուսումնական տարվա վերջի ցուցահանդեսին: Արաբկիրի Հայորդյաց տան խեցեգործության դասարանում երեխաներն ու մանկավարժը պատմել են ստեղծագործելու պրոցեսի ու մրցույթ փառատոններում հաղթանակների մասին։

 

Մշակութային լուրեր 12.05.2024


Մշակութային ի՞նչ իրադարձությունների սպասել առաջիկայում

Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթերը
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը կբեմադրի Դանիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գործը
Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան
Ի՞նչ մշակութային իրադարձություններ տեղի ունեցան այս շաբաթ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մասնակցում է Դուբայի կինոերաժշտության փառատոնին
Լույս է տեսել Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում» մենագրությունը
Մխիթար Աբբահոր մահվան 275-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը
 

Հայաստանյան ընկերությունը ArmChurch հեռախոսային հավելված է ստեղծել


ArmChurch մոբայլ հավելվածը բացելիս՝ քարտեզով հնարավոր է գտնել մոտակա եկեղեցին, տեղեկություններ սրբավայրերի մասին, տեղեկանալ եկեղեցում կատարվող առաջիկա արարողության ու սպասվող իրադարձությունների մասին: ArmChurch հավելվածում Պատարագամատույց կա՝ գրաբար և աշխարհաբար: Եկեղեցում պատարագի մասնակցելիս՝ կարելի է ոչ միայն գրքով հետևել Սրբազան արարողությանը, այլ նաև մոբայլ հավելվածով:

 

Համբարձման տոնին Ս. Գայանե վանքում Հայրապետական մաղթանք է կատարվել


Մայիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը: Այդ օրը հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը: Տոնը շարժական է: Այս տարի այն համընկել է Հաղթանակի ու խաղաղության տոնի օրվա հետ: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի առիթով Ս. Գայանե վանքում պատգամ ուղղեց:

 

«Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոնի հաղթողը «Գանձասար» թիմն է


Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել «Ազգ, բանակ, եկեղեցի» խորագրով ինտելեկտուալ փառատոն, որին մասնակցել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Երեք փուլից բաղկացած խաղին մասնակցեցել է 11 թիմ։ Հաղթական գավաթը բաժին է հասել Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Գանձասար» թիմին: Սա այս տարի անցկացվող երկրոդ փառատոնն է, առաջինը՝ անցկացվել է Սուրբ Սարգսի տոնի օրերին՝ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով:

 

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը


Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է տարվել Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։ Սուրբ Խաչ եկեղեցում տոնական պատարագ է մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն է եղել:

 

Մասիսի Գեղանիստ գյուղում տեղի է ունեցել նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն


Ջրով ու գինով լվացվել է 16 վեմ քարերը, ապա օծել են սրբալույս մյուռոնով և տեղադրվել եկեղեցու հիմքերում: Եկեղեցին կառուցվում է համայնքի բնակիչների ջանքերով: Նրանցից շատերը ընդգրկված են շինարարական աշխատանքներում: Բարերարներն են՝ Արթուր Խաչատրյանը և Էդգար Տոնականյանը: Մոտակա բնակավայրերից միայն Արգավանդում կա գործող եկեղեցի: