|
Արագածոտնի թեմի քահանաները հաստատել են, որ հավատարիմ են իրենց ուխտինԱրագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցում Արագածոտնի Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ հավատացյալները մասնակցել են ժամերգության ու միասնական աղոթքի: Ներկաները աղոթել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անազատության մեջ գտնվող թեմի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի և մյուս հոգևորականների, ինչպես նաև հայրենիքն ու եկեղեցին պաշտպանելու համար գերության մեջ գտնվողների համար: |
|
Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս է բերվել Սուրբ ԳեղարդըՍուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնի առթիվ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ: Ավարտին՝ Հայոց Հովվապետը Պահպանիչ աղոթքով և հրաշագործ Սուրբ Գեղարդով օրհնել է հավատացյալներին: Սրբազան արարողությունն ավարտվել է Հայրապետական մաղթերգով: |
|
Կաթողիկոսի անվան զեղչումը առաձին կրոնական ուղղություն հիմնելու հայտ է. Արշակ ՍրբազանԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը համարում է, որ Պատարագին Կաթողիկոսի անվան զեղչումը ժխտում է նվիրապետական կարգին, ժխտում է եկեղեցական իշխանությանը, սեփական պատկանելիությանը։ Դա նշանակում է, որ դու եկեղեցու պատկանելիությունից քեզ դուրս ես դնում։ Ըստ նրա՝ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թվում՝ կասկածելի, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիս օրակագ են առաջ մղել։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպսները։ |
|
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տան սանը դարձել է ըմբշամարտի ոսկե մեդալակիրԼևոն Բարդեղյանը Բաթումիում մինչ 15 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալի է արժանացել՝ գրավել է 1-ին տեղը: Նա նաեւ Էստոնիայում, մինչև 15 տարեկանների մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել, դարձել է բրոնզե մեդալակիր։ Էջմիածնի Հայորդյաց տունը ավելի քան 20 տարվա պատմություն ունի: Հաստատությունում սովորում է ավելի քան 500 երեխա: |
|
Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ․ աղոթել են ազատազրկվածների համարՄայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել կիրակնամուտի ժամերգություն, որից հետո Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի նախաձեռնությամբ մատուցվել Սուրբ և Անմահ Պատարագ։ Ներկաները աղոթել են անազատության մեջ գտնվող Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, հանուն հայրենիքի ու եկեղեցու պաշտպանության բանտերում գտնվող բոլոր հայորդիների համար։ |
|
Արագածոտնի թեմը միասնական աղոթքի է մեկտեղել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցումԹեմակալ Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ամեն հինգշաբթի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն և թեմի հոգևոր դասը, Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ մեկտեղվում է միասնական աղոթքի: |
|
Սուրբ Երրոդություն եկեղեցու օծման 20-ամյակի առթիվ ուխտի Պատարագ է մատուցվելՀոբելյանի առիթով ծխական համայնքի անդամները հարակից տարածքում ծառեր են տնկել: Երեկոյան տիկանց, երիտասարդաց միությունների ներակայցուցիչները, կիրակնօրյա դպրոցի սաները, «Խորոտիկ» ազգային երգ ու պարի համույթը, «Նռանե» ժողովրդական պարի խումբը, սրբայրի գործունեությանը սատարող մարդիկ մասնակցել են 20-ամյակի տոնական հանդիսությանը: |
|
Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել է անվանակոչության օրհնության կարգԱմեն շաբաթ օր՝ առավոտյան ժամերգությունից հետո, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվում է օրհնության կարգ, այն մարդկանց համար, որոնց անունը կամ ազգանունը հիշատակվել են եկեղեցական տոնացույցում: qahana am կայքը ամեն շաբաթ հրապարակում է հիշատակության օրեըը և մարդկանց հրավիրում օրհնություն ստանալու: Հայտարարությունը փակցվում է նաև եկեղեցու պատին: |
|
Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում կատարվել է Երեկոյան ԺամերգությունԳյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում կատարվել է ժամերգություն ապա նախատոնակ, որով ազդարարվում է Գաբրիել, Միքայել Հրեշտակապետերի և անբողջ երկնային զորքի հիշատակության տոնը: Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի օրհնությամբ Յոթ Վերք եկեղեցի են ժամանել Շիրակի թեմի տարբեր համայնքներում սպասավորող հոգևորականներ, հավատացյալներ՝ մասնակցելու միասնական աղոթքի: Սա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անվանակոչության տոնն է: |
|
Քննարկել են երեխաների հոգևոր-հոգեբանական աջակցության առանձնահատկություններըՀայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը և Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը անցկացրել են համատեղ քննարկում՝ «ՀԲԸՄ «Նաիրի» ճամբար․ երեխաների հոգևոր-հոգեբանական աջակցության առանձնահատկությունները» թեմայով։ Քննարկմանը մասնակցել են հոգեբաններ, մանկավարժներ, ջոկատավարներ և ծնողներ: 2021-2025 թվականներին 7-13 տարեկան 1963 երեխա է մասնակցել ամառային ճամբարներին: Այստեղ են ապաստան գտել նաև արցախցի երեխաներ՝ 2023 թ․ օգոստոսին՝ Արցախի շրջափակման օրերին: Ամառային ճամբարից բացի, 2024 թվականի փետրվարից «Նաիրի» ընտանեկան ճամբարն անվճար հյուրընկալ է Արցախից բռնի տեղահանված երեխաներին ու նրանց մայրիկներին ապահովել հոգեբանական աջակցություն, սթրեսի կառավարման դասընթաց, սնունդ, խաղեր, ժամանց: |
|
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կատարվել է միասնական ժամերգությունԱրագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի առաջնորդությամբ հոկտեմբերի 30-ին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, ուխտավորներ: Ներկաները միասին աղոթեցին անազատության մեջ գտնվող Մկրտիչ Սրբազանի, Միքայել և Բագրատ սրբազանների, Տեր Գարեգինի, և մյուս ձերբակալվածների համար։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն: |
|
Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ առաքյալի հիշատակության օրըԱմենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է տեղափոխվել բերվել Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը։ Տեր Վահանի առաջնորդությամբ թափորը Փարպեցի փողոցում դիմավորել է մասունքը, ապա շարականների երգեցողությամբ մասունքակիր աջը իջեցվել է Սուրբ Անանիայի մատուռ: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում օրհնության կարգ է կատարվել: |











